Կապիտան Անդրանիկ Մկրտչյանի մահը(ֆոտոշարք)

Կապիտան Անդրանիկ Մկրտչյանի մահը(ֆոտոշարք)
Մեղրիում ծառաություն իրականացնող կապիտան Անդրանիկ Մկրտչյանը Ապարանից էր: Հոկտեմբեր ամսին նա պատրաստվում էր վերադառնալ հայրենի քաղաք եւ նշանվել իր սիրելի աղջկա հետ: 26- ամյա սպայի դին հայտնավերվել էր այս տարվա  օգոստոսի 20-ին` Մեղրիում գտնվող զորամասի աշխատասենյակներից մեկում: Հարազատները չեն հավատում պաշտոնական վարկածին, ըստ որի կապիտանը ինքնասպան է եղել: 












1.      Անդրանիկի սենյակում 



2.      Կապիտանը ստացել էր Մարտական ծառայության մեդալ` ապրիլյան պատերազմին մասնակցելու եւ հետախուզական գործողություններմասնակցելու համար:



3.      Անդրանիկ Մկրտչյանի մայրը պահանջում է, որ որդու մահվան վերաբերյալ արդար քննություն իրականացվի ու պարզվի, թե ինչ է տեղի ունեցել իրականում. <<Իմ տղան հերոս էր, էդ քայլին երբեք չէր գնա: Ինքը մեծ նպատակներ ուներ>>:



4.      Հարազատները պատմում են, որ Անդրանիկը հպարտանում էր զինվորական իր աշխատանքով եւ իր հագուստին հատուկ խնամքով էր վերաբերվում: 



5.      Հարազատները պատմում են, որ Անդրանիկը հպարտանում էր զինվորական իր աշխատանքով եւ իր հագուստին հատուկ խնամքով էր վերաբերվում:



6.      Ապրիլյան պատերազմի ժամանակ այս շանը Անդրանիկը գտել էր Թալիշի շրջանում, փրկել էր նրան եւ որդեգրել` բերել էր Ապարան: Շունը հիմա ապրում է Մկրտչյանների տան բակում:  



7.      Անդրանիկի պարգեւները շատ են, սակայն այժմ նրա ծնողները հիասթափված են: <<Տղաս արժանի չէր նման նվաստացուցիչ վերաբերմունքի: Նրա նման հերոսները պետք է արժեք ունենան պետության համար, ոչ թե էսպես գնան ու կորեն>>,- ասում է մայրը:



Այլ հոդվածներ այս թեմայով:
Կյանքով հերոսները ինքնասպանություն չեն գործում
«մենք որդիներ տվեցինք բանակին , որ հայ ազգին պաշտպանեն, ոչ թե սպանեն, հետո ասեն, թե ինքնասպան է եղել»(տեսանյութ)
Մահվան կանչվածը(տեսանյութ)


18.11.2017
Jfhr.am Նորություների կայքից.
http://www.jfhr.am/sorces/print.asp/?id_=30&ln=1&page_id=13