ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Հայաստանի վարչապետ ընտրվելու կապակցությամբ:

«Շնորհավորում եմ Ձեզ ընտրվելու կապակցությամբ: Ակնկալում եմ Ձեզ հետ աշխատել մեր երկու երկրների համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ ոլորտներում, ներառյալ առևտրային կապերի, ժողովրդավարական ինստիտուտների և տարածաշրջանային անվտանգության ամրապնդման ուղղությամբ: Կոռուպցիայի դեմ պայքարում առաջընթացը, բոլոր կուսակցությունների ջանքերը միավորելը և ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծումը կնպաստեն այդ ջանքերին և կապահովեն Հայաստանի պայծառ ապագան: Լավագույն մաղթանքներս Ձեզ և Հայաստանի ժողովրդին»:


16.05.2018
Jfhr.am Նորություների կայքից.
http://www.jfhr.am/sorces/print.asp/?id_=29&ln=1&page_id=470