համակարգը փտում է, փոփոխություն է պետք․ ուսանողները ոտքի են կանգնել

համակարգը փտում է, փոփոխություն է պետք․ ուսանողները ոտքի են կանգնել
Ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետացման հանրահավաքներն ու փողոցների արգելափակման գործողություններին ակտիվորեն մասնակցում են ուսանողները։ Կորյուն-Աբովյան փողոցների խաչմերուկում հավաքվել են հայաստանյան գրեթե բոլոր ԲՈՒՀ-երից եկած ուսանողներ։ Ուսանողական շարժումը ղեկավարող Դավիթ Պետրոսյանը մեզ հետ զրույցում անկեղծանում է՝ իր համար ուսանողների այսչափ ներկայացվածությունն անակնկալ չէր։ 

Դավիթն ասում է, որ այս շարժումը նաև ուսանողական իրավունքների համար պայքար է. «Ազատ ու անկախ ուսանողական տարածքի ձևավորման խնդիր ունենք։ Ուսանողը համալսարանում պետք է ոչ թե ենթարկվողի կարգավիճակ ունենա, այլ պահանջողի»։  

Ուսանողական պայքարի մասնակիցներից Հայարփի Բաղդասարյանը վստահ է՝ մեկ մարդը, լինի դպրոցում, թե պետության ղեկավարի պաշտոնում, պետք է երկու անգամից ավելի չպաշտոնավարի․ «Համակարգը չի փոխվում, համակարգի մարդիկ չեն փոխվում։ Էս դեպքում էլ Սերժ Սարգսյանը մնալու է կառավարման ղեկին, համակարգը փտում է»։ 

Մանրամասները՝ տեսանյութում




16.04.2018
Jfhr.am Նորություների կայքից.
http://www.jfhr.am/sorces/print.asp/?id_=20&ln=1&page_id=284