«Արմավիր» ՔԿՀ-ում սրտի կաթվածից մահացել է ցմահ դատապարտյալ Արտաշես Հովհաննիսյանը

«Արմավիր» ՔԿՀ-ում  սրտի կաթվածից մահացել է  ցմահ դատապարտյալ Արտաշես Հովհաննիսյանը
Քիչ առաջ Արմավիր  ՔԿՀ-ում  սրտի կաթվածից մահացավ ցմահ ազատազրկման դատապարտված Արտաշես Հովհաննիսյանը: Նա չէր բոլորել 43-րդ տարին: 

Արտաշեսը 27-րդն  ցմահականն է, որ մահանում է բանտում։ Արտաշեսը դատապարտվել էր սպանության համար։ Նա սպանել է իր սիրած աղջկա նշանածին եւ սպանությանն ականատես երեք վկաների։ 

«Ցմահ ազատազրկված լինելն ավելի վատ է, քան մահապատժի դատապարտված լինելը։ Քեզ ժամանակ են տալիս, և դու ավելի շատ ես տառապում։ Ես  չեմ կարող խոսել բոլորի անունից. դա իմ անձնական կարծիքն է։ Նայում ես ձեռքերիդ, որոնցով մարդկանց ես սպանել, և այդ ձեռքերը միշտ քեզ հետ են»,– ասել էր Արտաշես Հովհաննիսյանը 2011 թվականին  իրեն այցելած վրացի հեռուստալրագրողին, որը ռեպորտաժ էր պատրաստում ցմահների մասին:

Հովհաննիսյանը պատմել է նաև, որ իրեն ազատության մեջ այլևս չի պատկերացնում։ Արտաշեսը այն հազվագյուտ անձանցից էր, ով հստակ գիտակցում էր իր մեղքը եւ անկեղծ զղջում էր կատարած  հանցանքի  համար։ 

Դատարանից նա պահանջել էր իրեն հանձնել հիվանդանոց։  «Ինձ հանձնեք հիվանդանոցին, թող իմ օրգանները հիվանդներին հանձնեն։ Ես ապրել չեմ ուզում", - ասել էր նա իրեն մահապատժի դատապարտող դատարանին:

Ս․Ս․


9.08.2018
Jfhr.am Նորություների կայքից.
http://www.jfhr.am/sorces/print.asp/?id_=19&ln=1&page_id=236