Հարուցվել է քրեական գործ նախկին ոստիկանապետի եղբոր մասնակցությամբ միջադեպի առթիվ

Հարուցվել է քրեական գործ նախկին ոստիկանապետի եղբոր մասնակցությամբ միջադեպի առթիվ
Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ՝ սպանության սպառնալիք տալու և ոստիկանի կողմից քաղաքացուն դիտավորությամբ ֆիզիկական ուժեղ ցավ պատճառելու դեպքերի առթիվ:

Այս գործը վերաբերում է կիրակի՝ Վարդավառի տոնին Կոտայք համայնքում տեղի ունեցած միջադեպին, որում ներգրավված են նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի եղբայրը և եղբորորդին՝ Կարեն Գասպարյանը և Սերգեյ Գասպարյանը:Ըստ 

ՀՔԾ-ի՝ հաղորդում տված Ավետիք Սարգսյանը ոստիկաններին պատմել է, որ կիրակի իրենց տան դիմաց, անչափահաս դստեր կողմից Կարեն Գասպարյանի ավտոմեքենան ջրելու կապակցությամբ վիճաբանություն է ծագել վերջինիս և իր միջև: Այնուհետև, Կարեն Գասպարյանի որդին, ով ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայող է, իրեն կանչել է Կոտայք գյուղում գտնվող ամառանոց, որտեղ իրեն տվել են սպանության սպառնալիք. պահանջել են ծնկաչոք ներողություն խնդրել` հայտարարելով, որ հակառակ դեպքում ավտոմեքենայում գտնվող զենքով կսպանեն:

Սարգսյանը վախենալով սպառնալիքներից՝ ծնկի է իջել և ներողություն խնդրել, որի ընթացքում ոստիկանության ծառայողը բռունցքով հարվածել է դեմքին: Կատարվում է նախաքննություն, հաղորդում է ՀՔԾ-ն:



11.07.2018
Jfhr.am Նորություների կայքից.
http://www.jfhr.am/sorces/print.asp/?id_=12&ln=1&page_id=819