Նիկոլ Փաշինյանը խոսել է Սասնա Ծռերի և քաղբանտարկյալների գործերի մասին

Նիկոլ Փաշինյանը խոսել է Սասնա Ծռերի և քաղբանտարկյալների գործերի մասին
Երեկ ուշ երեկոյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը  ուղիղ եթերում անդրադարձել է  քաղբանտարկյալների խնդրին:   

«Տեսնենք` ինչ օրինական ճանապարհ կա, որ լուծենք, եթե նման հնարավորություն չկա, պետք է մտածենք համաներմամբ ազատ արձակելու մասին, եթե պարզվի, որ այդ գործիքն էլ հնարավոր չի կիրառել`հնարավոր է կիրառել ներման ինստիտուտը: Բայց` ամեն ինչ պետք է լինի օրինականության սահմանում», ասել է նիկոլ Փաշինյանը՝ շարունակելով՝   

«Ինձ համար երկու տարբեր խնդիրներ կան: Կան քաղաքականության հետ առնչվող գործեր որտեղ չունենք զոհեր եւ կան գործեր, որտեղ ունենք զոհեր: Ես ուղիղ ուզում եմ ասել, որ խոսքը վերաբերվում է Սասնա Ծռերի գործին: Այն գործերում որտեղ չկան զոհեր, դրանք պարզ գործրե են եւ մարդիկ օրենքով սահմանաված կարգով պետք է դուրս գան բանտերից: 

Նախաքննական փուլում գտնվող գործերը եւս պետք է օրինական ճանապարհով լուծենք: ես հույս ունեմ, որ ՀՀ որեւէ քաղաքացի չի ակնկալում, որ ես մտնեմ բանտերը եւ ասեմ՝ տղեք, դուրս եկեք: Սասնա Ծռերի գործի հանգուցալուծումը շատ կարեւոր է Հայաստանում համերաշխության հաստատման համար: Այդ գործի վերաբերյալ հանրային քննարկում պետք է ունենանք՝ տարբեր ֆորմատներով: Ինձ համար շատ կարեւոր է, որ այդ դեպքի ժամանակ զոհված ոստիկանների հարազատներին հրավիրենք, զրուցենք եւ նրանց հետ նույն պես քննարկում ունենանք: Ես տպավորություն եմ ստանում, որ այս թեմաների շուրջ ինչ-որ կասկածներ են առաջացել եւ ես հույս ունեմ, որ դրանք արհեստական նպատակներ չունեն: Ես լինելով նախկին քաղբանտարկյալ վարչապետի աշխատասենյակ մտնելով իմ մտահոգությունների առարկան այս խնդիրն է եղել»,- աել է Հայաստանի վարչապետը: 

Նիկոլ Փաշինյանը նաեւ շեշտել է, որ ինքն էլ ժամանակին եղել է քաղբանտարկյալ, և այդ պարագայում պարզ է, որ վարչապետի սենյակ մտնելով քաղբանտարկյալների խնդիրն իր համար առաջնայիններից մեկն է եղել, բայց դա բարդ խնդիր է, որը պետք է լուծվի բացառապես իրավական դաշտում, ինչի համար պետք են որոշակի ընթացակարգեր, որոշակի ժամանակ: Նա շեշտեց, որ միանշանակ է մի բան. «Հայաստանի Հանրապետությունում քաղբանտարկյալներ պետք է չլինեն, ոչ միայն ընթացիկները պետք է ազատ արձակվեն, այլև սրանից հետո էլ չլինի ոչ մի քաղբանտարկյալ, սա է իմ քաղաքական դիրքորոշումը, հույս ունեմ, որ համաձայն եք ինձ հետ»:           


15.05.2018
Jfhr.am Նորություների կայքից.
http://www.jfhr.am/sorces/print.asp/?id_=12&ln=1&page_id=728