ՀՔԱՎ: տեղեկանք 2018 թ. առաջին կիսամյակում ՀՀ և ԱՀ (ԼՂ) զինված ուժերում մահացության դեպքերի մասին

ՀՔԱՎ: տեղեկանք 2018 թ. առաջին կիսամյակում ՀՀ և ԱՀ (ԼՂ) զինված ուժերում մահացության դեպքերի մասին
Զանգվածային լրատվամիջոցներով, պաշտոնական աղբյուրներով տարածված ու մահացած զինծառայողների հարազատներից Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ստացած տեղեկությունների համաձայն՝ 2018 թ. առաջին կիսամյակում Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության/Լեռնային Ղարաբաղի զինված ուժերում 24 զինծառայող է մահացել: 

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ թիվը նվազել է 13-ով: Այդ թվում ՝ 11-ով նվազել է հրադարադարի ռեժիմի խախտման հետևանքով մահացության դեպքերի թիվը:  

2018-ի առաջին կիսամյակում արձանագրված 24 մահվան դեպքերից 16-ը ԱՀ/ԼՂ տարածքում է եղել, 8-ը ՀՀ-ի: 

5-ը՝ հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով են, 7-ը՝ դժբախտ պատահարների, 3-ը՝ առողջական խնդիրների, 3-ը՝ սպանության, 6-ը՝ ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու հետևանքով:  

Նույն ժամանակահատվածի համար ՀՀ Գլխավոր դատախազի խորհրդականը այլ տվյալներ է ներկայացրել՝ ծառայության հետ կապված 19 դեպք և ծառայության հետ չկապված 12 դեպք: 

18 դեպքով քրեական գործ է հարուցվել:  

Ստացվում է, որ 7 դեպքի մասին տեղեկատվություն ընդհանրապես չի տարածվել: 

Մանրամասները՝ տեղեկանքում


10.07.2018
Jfhr.am Նորություների կայքից.
http://www.jfhr.am/sorces/print.asp/?id_=10&ln=1&page_id=796