«Դա շատ բնական ու նորմալ բան է, որ գնում եմ ծառայության: Անբնական երևույթ է բանակ չգնալը»

«Դա շատ բնական ու նորմալ բան է, որ գնում եմ ծառայության:  Անբնական երևույթ է բանակ չգնալը»
Օրենքի առաջ բոլորը պետք է հավասար լինեն, եթե նույնիսկ ինչ-որ մեկն ուզի չծառայել, օրենքը դա իրեն չպետք է թույլ տա: Այստեղ խնդիրն այն է, որ օրենքը չի գործել, և մարդիկ կարողացել են ինչ-որ ձևով խարդախություն անել»,- կենտրոնական հավաքակայանում լրագրողների հետ զրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը: 

Նա այսօր զորակոչվում է բանակ: Ծառայելու է Արցախում, դիմում է գրել, որպեսզի գնա այնտեղ, իսկ թե որ զորամասում, կպարզվի վիճակահանությամբ:   «Դա շատ բնական ու նորմալ բան է, որ գնում եմ ծառայության: Եթե երկար տարիներ չի եղել նման դեպք, չի նշանակում, որ պետք է դրան որպես յուրահատուկ ու արտառոց վերաբերվել: Անբնական երևույթ է բանակ չգնալը: Ես միշտ այդպես եմ ուզել, որոշումը փոքր ժամանակավանից եմ կայացրել», հավելեց նա:    

Նաև ասաց, որ վստահ է՝ ծառայության ընթացքում իրեն արտոնություններ չեն տրվելու: Ասաց, որ եթե բանակում խնդիրներ տեսնի, կբարձրաձայնի այդ մասին: «Այս պահին մեր նպատակը բանակի հզորացումն է, որի նպատակն էլ այն է, որ խաղաղություն լինի մեր պետությունում: Մեր ծառայության նպատակը խաղաղություն հաստատելն է, և մենք պարտավոր ենք դա անել»:


9.07.2018
Jfhr.am Նորություների կայքից.
http://www.jfhr.am/sorces/print.asp/?id_=10&ln=1&page_id=794