լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
13.06.2018 | արդար դատաքննության իրավունք

Ժիրայր Սեֆիլյանի ազատությունը վերջնական չէ

Ժիրայր Սեֆիլյանի ազատությունը վերջնական չէ
Վերաքննիչ քրեական դատարանն այսօր փոփոխեց Առաջին ատյանի դատարանի որոշումը, ըստ որի՝ Ժիրայր Սեֆիլյանը դատապարտվել էր 10,5 տարի ժամկետով ազատազրկման։ Դատավոր Ռուզաննա Բարսեղյանի նախագահությամբ Վերաքննիչ դատարանը կրճատեց Սեֆիլյանի պատժաչափը՝ այն հասցնելով 5,5 տարվա։ Մինչդեռ պաշտպանական կողմը արդարացում էր պահանջում։ Միևնույն ժամանակ դատարանը բավարարեց պաշտպանական կողմի միջնորդությունը՝ հիմք ընդունելով պատգամավորների երաշխավորագրերը՝ փոխեց Սեֆիլյանի խափանման միջոց կալանավորումը և նրան ազատ արձակեց դատարանի դահլիճից։ 

Սա նշանակում է, որ Ժիրայր Սեֆիլյանի պաշտպանները մեկ ամիս ժամանակ ունեն Վերաքննիչի որոշումը բողոքարկելու Վճռաբեկ դատարանում։ Եթե Վճռաբեկ դատարան բողոք չտարվի կամ Վճռաբեկ դատարանը Սեֆիլյանի բողոքը վարույթ չընդունի կամ վարույթ ընդունելուց հետո մերժի այն, Ժիրայր Սեֆիլյանը կրկին կհայտնվի անազատության մեջ՝ կրելու 5,5 տարվա պատժաչափը։ Միաժամանակ՝ Սեֆիլյանը ազատության մեջ կլինի այնքան ժամանակ, քանի դեռ Վճռաբեկը չի ընդունել մերժման որոշում։ 

Forrights.am-ի հետ զրույցում Ժիրայր Սեֆիլյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը հաստատեց այս սցենարի հավանականությունը․ «Թուրը կախված է իր վրա։ Սա իրավաբանություն չէ։ Ոչ մի դատարան չի ասում՝ քեզ կալանավորում եմ 5 տարի ու նաև խափանման միջոցը փոխում եմ։ Ոնց որ Վերաքննիչ դատարանն ասի՝ իմ ակտը պիտի բեկանվի Վճռաբեկ դատարանի կողմից, է՛ եթե պիտի բեկանվի, թող միանգամից Վերաքննիչը բեկաներ»,- ասում է փաստաբան Տիգրան Հայրապետյանը։

Ժիրայր Սեֆիլյանի պաշտպանները Վերաքննիչ քրեական դատարանի այսօրվա որոշումը կբողոքարկեն Վճռաբեկ դատարանում։ Փաստաբան Հայրապետյանն ասում է՝ որևէ կերպ չի կարող ենթադրել՝ արդյո՞ք Վճռաբեկ դատարանը կբավարարի իրենց բողոքը, թե կմերժի և Սեֆիլյանը կհայտնվի անազատության մեջ։ Փաստաբանի համոզմամբ՝ Վերաքննիչի այս կիսատ-պռատ որոշումը հնարավոր է՝ Վճռաբեկ դատարանի ձեռքի գործն է, որը ազդեցության լծակներ է պահպանում դատական մյուս ատյանների վրա։ 

Ռոբերտ Անանյան
1406
Print
արդար դատաքննության իրավունք
«Դեռ չեմ հավատում, ժողովուրդ ջան». «Սասնա Ծռեր» անդամ Հովհաննես Հարությունյանն ազատ արձակվեց 15.06.2018 | արդար դատաքննության իրավունք

«Դեռ չեմ հավատում, ժողովուրդ ջան». «Սասնա Ծռեր» անդամ Հովհաննես Հարությունյանն ազատ արձակվեց

«Սասնա Ծռեր» խմբավորման անդամները շարունակվում են գրավով, ստորագրությամբ կամ պատգամավորների երաշխավորությամբ ազատ արձակվել։ Այս պահի դրությամբ 32 ամբաստանյալներից 11-ի խափանման միջոց կալանքը փոփարինվել է տարբեր այլընտրանքային խափանման միջոցներով։ Շենգավիթի դատարանում այսօր եւս մեկ անդա

Գլխավոր դատախազը մատնանշել է, մասնավորապես, մարտիմեկյան դեպքերի, կատարված սպանությունների բացահայտումը 15.06.2018 | արդար դատաքննության իրավունք

Գլխավոր դատախազը մատնանշել է, մասնավորապես, մարտիմեկյան դեպքերի, կատարված սպանությունների բացահայտումը

Դատախազության կոլեգիայի երեկվա նիստում, որը վարել է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, քննարկվել են չբացահայտված, նաև վարույթները կասեցված սպանության և սպանության փորձերի դեպքերի, ինչպես նաև հանրային հնչեղություն ստացած այլ ծանր և առանձնապես ծանր, կոռուպցիոն և տնտեսական բ

Վճռաբեկ դատարանը Սամվել Բաբայանին ազատ արձակեց 15.06.2018 | արդար դատաքննության իրավունք

Վճռաբեկ դատարանը Սամվել Բաբայանին ազատ արձակեց

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը Վճռաբեկ դատարանի այսօր հրապարակած վճռով ազատ կարձակվի կալանքից՝ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների երաշխավորության դիմաց:

Վճռաբեկ դատարանը փոխեց նաև գործով անցնող

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: