լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
12.06.2018 | բանակ

Կուրսանտի սպանության մեջ մեղադրվող Նորիկ Սահակյանը հրաժարվեց ցուցմունք տալ

Կուրսանտի սպանության մեջ մեղադրվող Նորիկ Սահակյանը հրաժարվեց  ցուցմունք տալ
2015թ. հունվարի 28-ի լույս 29-ի գիշերը Վազգեն Սարգսյան ռազմական ինստիտուտի կուրսանտ՝ 19-ամյա Հայկազ Բարսեղյանի առանձնակի դաժանությամբ սպանության մեջ մեղադրվող 22-ամյա Նորիկ Սահակյանն այսօր դատարանում հրաժարվեց ցուցմունք տալուց: Վերջինս դատարանին հայտարարեց, որ չի պատրաստվում պատասխանել դատավարական կողմերից և ոչ մեկի, այդ թվում և իր պաշտպանի՝ Հովիկ Արսենյանի հարցերին:  

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրում այսօր շարունակվող նիստի ժամանակ, ամբաստանյալ Սահակյանի նմանօրինակ խոսքից հետո, դատավոր Դավիթ Հարությունյանը հայտարարեց, որ հրապարակվում են Նորիկ Սահակյանի նախաքննական ցուցմունքները: Ինչպես գործով անցնող մյուս ամբաստանյալ Գնել Թևոսյանը, Սակահյանը նույնպես չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը, նշելով, որ միայն առավոտյան է իմացել Հայկազի հետ կատարված դեպքի մասին. 

«Դեպքի նախորդ օրը՝ հունվարի 28-ին, ես ու մի քանի կուրսանտներ գնացել ենք զորամասի մոտ գտնվող եկեղեցին, իսկ երեկոյան՝ անվանականչից և «Քո՛ւն» հրամանից քիչ հետո, պառկել եմ քնելու: Առավոտյան արթնանացել եմ ժամը 07:30-ի սահմաններում՝ «Վե՛ր կաց» հրամանից հետո ու միայն այդ ժամանակ՝ տղաների հետ միասին, իմացել եղելության մասին: Ես որևէ կապ չունեմ այդ սպանության հետ»,- իր ցուցմունքներից մեկում հայտարարել էր Սահակյանը: 

Քննիչի այն հարցին, թե այդ դեպքում ինչո՞վ կբացատրի այն հանգամանքը, որ կեսգիշերից հետո, ինքն այնուամենայնիվ քնած չի եղել և գտնվել է ննջասենյակից դուրս, Սահակյանը շեշտել էր. «Իմ խնդրանքով մեր սպաներից մեկը՝ Թելման Մխիթարյանը, ինձ արթնացրել էր, որ դաս սովորեի: Ես 2 կուրսանտների հետ դաս եմ սովորել, ընթացքում սուրճ խմել, ապա՝ որոշ ժամանակ անց, գնացել քնելու»,- քննիչին ի պատասխան ասել էր Սահակյանը: Քննիչի այն նկատառմանը, թե այդ պարագայում ինչպե՞ս է նրա մեզի մեջ ալկոհոլի չափաբաժին հայտնաբերվել, Սահակյանը հերքել էր, պահանջելով կրկնակի փորձաքննություն իրականացնել: 

Հրապարակվեց նաև Նորիկ Սահակյանի և գործով անցնող վկաների առերեսման արձանագրությունները: Վերջիններս հստակ նշում էին, որ սպանության գիշերը լսելի է եղել նաև Սահակյանի ձայնը, սակայն ամբաստանյալն այս փաստը ևս հերքում է և շեշտում. «Իմ դեմ ցուցմունք տվողների խոսքերն իրականությանը չեն համապատասխանում: Ես անմեղ եմ, սպանության հետ կապ չունեմ»,- ցուցմունքներում կրկնում էր Սահակյանը: 

Նախաքննական ցուցմունքի հրապարակումից հետո, մեղադրող կողմը մի շարք հարցեր ուղղեց Սահակյանին, սակայն, վերջինս հրաժարվեց դրանց պատասխանել: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Անի Թորոսյանն ամբաստանյալից փորձեց ճշտել՝ արդյո՞ք վերջինս չի ցանկանում նշել գոնե մեկ փաստարկ, որով կհամոզի, որ ինքը Հայկազ Բարսեղյանի սպանության հետ որևէ կապ չունի: Սահակյանը կրկին հրաժարվեց.  «Ոչ մի հարցի չեմ պատասխանելու»,- հայտարարեց նա:  Ավարտված համարելով Նորիկ Սահակյանի հարցաքննությունը, դատավոր Հարությունյանը ցուցմունք տալու հրավիրեց Վարազդատ Սաֆարյանը: Ինչպես Սահակյանը, Սաֆարյանը նույնպես հրաժարվեց ցուցմունք տալուց: 

Հիշեցնենք, որ վերջինս այս սպանության գործով չի անցնում, այլ մեղադրվում է կանոնադրային հարաբերություններ խախտելու մեջ: Մասավորապես, ըստ մեղադրանքի, Վարազդատ Սաֆարյանը Հայկազ Բարսեղանի սպանության գործով մեղադրյալներ Վաչե Սահակյանի և Մովսես Ազարյանի հետ երկու կուրսանտի՝ Տիգրան Մանասարյանին և Արտուշ Սիմոնյանին ծեծի է ենթարկել:   

Վարազդատ Սաֆարյանը նախաքննության ընթացքում չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը, սակայն մատնանշել է. «Այո՛, Վաչե Սահակյանի և Մովսես Ազարյանի հետ հացկերույթի մասնակցել եմ, օգտագործել եմ նաև ալկոհոլ, սակայն որևէ մեկի ծեծի չեմ ենթարկել»,- հայտարարել էր Սաֆարյանը: Վերջինս այս գործով հարցաքննվել էր նախ որպես վկա, ապա, որոշ ժամանակ անց, դարձել ամբաստանյալ: Գնել Թևոսյանի և Վաչե Սահակյանի պաշտպան Արա Զաքարյանը, դատարանին հայտարարեց, որ նախաքննության ընթացքում խախտվել են Սաֆարյանի իրավունքները. 

«Սաֆարյանն առաջին անգամ հարցաքննվելիս վկայի  կարգավիճակ է ունեցել, սակայն քննիչը նրան ակհայտորեն մեղադրական ուղղվածությամբ հարցեր է տվել: Նման իրավիճակում քննիչը պետք է ընդհատեր հարցաքննությունը, նրան կասկածյալի դատավարական կարգավիճակ տար, բացատրեր կասկածյալի իրավունքների և պարտականությունների մասին, որից հետո միայն նրան հարցաքննել կասկածյալի կարգավիճակով»,- իր խոսքում նշեց պաշտպան Զաքարյանը:  

Մեղադրող Կարեն Հարությունյանն էլ իր հերթին հակադարձեց պաշտպանին, փաստելով, որ վկայի հարցաքննության ընթացքում պահպանվել է Սաֆարյանի՝ վկայի կարգավիճակում ունեցած իրավունքները: Գործով անցնող մյուս ամբաստանյալներ Վաչե Սահակյանը և Մովսես Ազարյանն այսօր հրաժարվեցին հարցաքննությունից, նշելով, որ առողջական խնդիրներ ունեն: Դատավոր Հարությունյանը բավարարեց նրանց միջնորդությունը և նիստը հետաձգեց մինչև հունիսի 18-ը:  

Հիշեցնենք, որ 2015թ. հունվարի 29-ի առավոտյան, Վազգեն Սարգսյան ռազմական ինստիտուտի բակում՝ պտտաձողի վրա կախված վիճակում հայտնաբերվել է 19-ամյա Հայկազ Բարսեղյանի դին: Ըստ մեղադրանքի, նրան դաժանորեն սպանել են նույն ինստիտուտի 4 երիտասարդները, ապա կտրել երակները, ինչից հետո ինքնասպանության տպավորություն ստեղծելու միտումով, կախել շարահրապարակի պտտաձողից:    

Ռոզա Վարդանյան               
467
Print
բանակ
Կուրսանտի սպանության մեջ մեղադրվող Նորիկ Սահակյանը հրաժարվեց  ցուցմունք տալ 12.06.2018 | բանակ

Կուրսանտի սպանության մեջ մեղադրվող Նորիկ Սահակյանը հրաժարվեց ցուցմունք տալ

2015թ. հունվարի 28-ի լույս 29-ի գիշերը Վազգեն Սարգսյան ռազմական ինստիտուտի կուրսանտ՝ 19-ամյա Հայկազ Բարսեղյանի առանձնակի դաժանությամբ սպանության մեջ մեղադրվող 22-ամյա Նորիկ Սահակյանն այսօր դատարանում հրաժարվեց ցուցմունք տալուց: Վերջինս դատարանին հայտարարեց, որ չի պատրաստվում պատասխանել դ

Նոր զարգացումներ զինծառայողի բռնաբարության գործով. նա հրաժարվել է արագացված դատաքննությունից և արցախցի փաստաբանից 12.06.2018 | բանակ

Նոր զարգացումներ զինծառայողի բռնաբարության գործով. նա հրաժարվել է արագացված դատաքննությունից և արցախցի փաստաբանից

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Ստեփանակերտի նստավայրում սկսվել է Մարտակերտի զորամասերից մեկում տեղի ունեցած առանձնահատուկ դեպքի շուրջ դատաքննությունը։ Հունիսի 3-ին երկրորդ դատական նիստն էր նշանակված։ Ամբաստանյալը ժամկետային զինծառայող Կ․-ն է, որը փետրվարին, բանակ զորակոչ

Ընտանիքը հերքում է ինքնսապանության վարկածը (ֆոտոշարք) 11.06.2018 | բանակ

Ընտանիքը հերքում է ինքնսապանության վարկածը (ֆոտոշարք)

Կապիտան Հմայակ Հակոբյանին զինվորական կարգ ու պատվով չեն թաղել: Նույնիսկ «մուզվզվոդ» չեն ուղարկել գյուղ՝  զինվորական նվագախումբ, որը, սովորաբար, օրհներգ է հնչեցնում կյանքից հեռացած սպաների պատվին: Պաշտպանության նախարարությունից ոչ ոք չի այցելել Հակոբյաններին, ոչ ոք չի ցավակցել:
լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: