լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
15.05.2018 | արդար դատաքննության իրավունք

Արարատ Միրզոյանը կհանդիպի քաղբանտարկյալների փաստաբաններին

Արարատ Միրզոյանը կհանդիպի քաղբանտարկյալների փաստաբաններին
ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան էջում գրել է․   

«Կրկին ու կրկին խնդրում եմ Գարեգին Չուգասզյանին դադարեցնել հացադուլը։ Ինչպես մի քանի օր առաջ քրեակատարողական հիմնարկում նրան տեսակցելիս մեր մասնավոր խոսակցության ժամանակ, այնպես էլ հիմա հրապարակավ հավաստում եմ, որ քաղաքական հայացքների համար շինծու մեղադրանքներով բանտարկված կամ զանազան արարքների համար քաղաքական պատճառներով պայմանավորված ոչ համաչափ պատիժ ստացած մարդկանց ազատության հարցը մեր առաջնային օրակարգում է։ 

Նորից ու նորից հավաստում եմ՝ մենք ապրում ենք Նոր Հայաստանում, որտեղ քաղաքական պատճառներով բանտում հայտնված մարդիկ չեն լինելու։ Հին համակարգը, միևնույն է, տեղի է տալու։ Հարցը, միևնույն է, լուծվելու է, և որևէ մեկը կարիք չունի իր առողջությանը անդառնալի վնաս հասցնի դրա համար։   

Հ.Գ. Տեղեկացնեմ, որ բացի անձնական երաշխավորությամբ Գարեգին Չուգասզյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունից, փորձում եմ/ենք հասկանալ մյուսների հարցում կիրառվելիք ամենաարդյունավետ մեխանիզմները։ Առաջիկայում այս նպատակով հանդիպելու եմ Ժիրայր Սեֆիլյանի, Գևորգ Սաֆարյանի, Ներսես Պողոսյանի, ինչպես նաև Սասնա Ծռերի փաստաբաններին»։    
1022
Print
արդար դատաքննության իրավունք
«Ոստիկանությունը պարտավոր է կիրառել հատուկ միջոցներ և հրազեն» .գրություն դատարանին 23.05.2018 | արդար դատաքննության իրավունք

«Ոստիկանությունը պարտավոր է կիրառել հատուկ միջոցներ և հրազեն» .գրություն դատարանին

Շենգավիթի դատարանում քննվող «Սասնա Ծռեր» 10 անդամների գործով նիստը կրկին տապալվեց: Դեռ նախորդ նիստին, երբ գործը քննող դատավոր Մեսրոպ Մակյանը հրապարակեց նրանց խափանման միջոցը փոխելու մասին միջնորդության մերժման որոշումը, ամբաստանյալները՝ ի նշան բողոքի, լքեցին նիստերի դահլիճը՝ «արժանանալո

«իրադրության փոփոխության արդյունքում անձը, կամ նրա կատարած հանցանքը հանրության համար սկսում է վտանգավոր չլինել» (տեսանյութ) 23.05.2018 | արդար դատաքննության իրավունք

«իրադրության փոփոխության արդյունքում անձը, կամ նրա կատարած հանցանքը հանրության համար սկսում է վտանգավոր չլինել» (տեսանյութ)

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր խորհրդարանում բավական ուշագրավ հայտարարություն արեց՝ ընդգծելով՝ այժմ ունեն դատարանի վարույթում գտնվող քրեական գործեր, որոնք կարելի է քննարկման առարկա դարձնել երկրում տեղի ունեցած իրադրության փոփոխության պատճառով:


Հայ ժողովրդի կամքի համաձայն ու համապատասխան «Օր առաջ, ժամ առաջ» ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ 22.05.2018 | արդար դատաքննության իրավունք

Հայ ժողովրդի կամքի համաձայն ու համապատասխան «Օր առաջ, ժամ առաջ» ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ

Արեգ Կյուրեղյանի բաց նամակը՝ ուղղված վարչապետ Նիկոլ Փաշինյանին    

Բաց նամակ Հայաստանի Հանրապետության վարչապետին,

Ողջունում եմ Ձեզ, պար

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: