լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
15.05.2018 | արդար դատաքննության իրավունք

Ոչ մի բանտարկյալ չի ուզում ազատություն քո զոհաբերության գնով

Ոչ մի բանտարկյալ չի ուզում ազատություն քո զոհաբերության գնով
Սիրելի՛ Գարեգին  

Երբ դու դուրս եկար ընդհատակից և, քո քայլը կատարելով, գիտակցաբար բանտ մտար ու հացադուլ հայտարարեցիր, որպեսզի կարողանաս քո ձայնը լսելի դարձնել քաղբանտարկյալներին ազատելու, մյուս բանտարկյալների համաներման և ռեժիմի կատարած հանցագործությունների քննության անհրաժեշտության վերաբերյալ, մենք նույնպես միացանք քեզ, որպեզսի այդ ձայնն ավելի բարձր հնչեր: 

Հիմա դու ազատության մեջ ես և քո պահանջների համար փողոցում պայքարող քաղաքացիներն ունեն քո գիտելիքների և փորձի, քո անմիջական ու ակտիվ մասնակցության կարիքը: Սակայն երկարատև հացադուլը սպառում է քո ուժերը, իսկ նստացույցը կաշկանդում է քո տեղաշարժը, ինչի հետևանքով պայքարը չի ստանում մտավոր, կամային և կազմակերպչական այն ուժն ու էներգիան, որ դու կարող ես տալ նրան:  

Բացի այդ, մեզ խիստ մտահոգում է քո առողջությունը: Տևական հացադուլը հյուծել է քո օրգանիզմը և դու օրեցօր մոտենում ես վտանգավոր սահմանագծին: Ոչ մի բանտարկյալ չի ուզում ազատություն քո զոհաբերության գնով: 

Հաց Բերողի ինքնակամ խաչելության կրկնությունը շատ ցավալի հետևանքներ կունենա ժողովրդի և ապագայի համար: Ուստի քեզ կոչ ենք անում դադարեցնել հացադուլը, վերականգնել ուժերդ և միանալ ակտիվ փողոցային պայքարին:  

Իսկ եթե չդադարեցնես հացադուլը, մենք նույնպես չենք դադարեցնելու: Մենք նաև համոզված ենք, որ զարթոնք ապրած ժողովուրդը, հատկապես պայքարող երիտասարդությունը, թույլ չի տալու, որ քաղբանտարկյալները մնան բանտում: Երիտասարդները համակարգին պարտադրելու են իրենց կամքը և ստիպելու են, որ մեզ ազատ արձակեն:  

Սասնա Ծռեր Արայիկ Խանդոյան, Աշոտ Պետրոսյան

Լուսանկարը՝ Գերման Ավագյանի  
1193
Print
արդար դատաքննության իրավունք
«Դատական իշխանությունը շարունակում է յուրացված մնալ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի կողմից »  14.08.2018 | արդար դատաքննության իրավունք

«Դատական իշխանությունը շարունակում է յուրացված մնալ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի կողմից » 

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու Վերաքննիչ դատարանի որոշման շուրջ կրքերը չեն հանդարտվում. Քոչարյանի պաշտպաններն ուզում են ապացուցել, որ նա անձեռնմխելի է ու չի կարող քրեական հետապնդման ենթարկվել: Forrights.am-ի հետ զրուցած փաստաբաններն ու սահմանադրագետներն այլ կարծիք ո

Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառված կալանքի որոշման վերացումն ապօրինի է 13.08.2018 | արդար դատաքննության իրավունք

Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառված կալանքի որոշման վերացումն ապօրինի է

Հ վերաքննիչ քրեական դատարանի կողմից ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառված կալանքի որոշման վերացումն ապօրինի է:  Այս մասին հայտնեցին ՀՀ Հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունից:

«ՀՀ վերաքննիչ քրեակ

Ռոբերտ Քոչարյանի կալանքի վերաբերյալ որոշումը կհրապարակվի երկուշաբթի 10.08.2018 | արդար դատաքննության իրավունք

Ռոբերտ Քոչարյանի կալանքի վերաբերյալ որոշումը կհրապարակվի երկուշաբթի

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց  ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը փոխելու և նրան գրավի դիմաց կալանքից ազատ արձակելու վերաբերյալ բողոքների քննությունը: Դատարանը որոշումը կհրապարակի օգոստոսի 13-ին՝ ժամը 16։00-ին։ Այս մասին շուրջ 2 ժամ դատարանի դիմաց սպասող լրագրողներին

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: