լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
13.02.2018 | արդար դատաքննության իրավունք

«Դուք ամեն ինչ անում եք, որպեսզի ամբաստանյալներն ու մենք լքենք նիստերի դահլիճը»

«Դուք ամեն ինչ անում եք, որպեսզի ամբաստանյալներն ու մենք լքենք նիստերի դահլիճը»
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանի նստավայրում այսօր «Սասնա Ծռեր» խմբի 11 անդամները բոյկոտեցին քրեական գործի քննությունը: Վերջիններիս պաշտպանները՝ ի նշան փաստաբաններին մինչև 100.000 դրամ տուգանելու օրինագծին, արդեն մոտ մեկ շաբաթ է գործադուլի մեջ են, ուստի մեծ մասն այսօր նիստին չէր ներկայացել: 

«Սասնա Ծռեր» խմբավորման անդամները դատարանին հայտարարեցին, որ առանց իրենց պաշտպանները չեն պատրաստվում մնալ նիստերի դահլիճում, ուստի լքում են: Նախագահող դատավոր Արթուր Օհանյանը թույլ չտվեց նրանց, ինչը բորբոքեց մեղադրյալներին. 

«Ես լքում եմ նիստերի դահլիճը, քանի որ չեմ ցանկանում մնալ նույն վայրում, որտեղ գտնվում է այն դատախազը, որն ազգային հերոս Ժիրայր Սեֆիլյանի համար 11 տարվա ազատազրկում է պահանջում»,- ասաց Արամ Հակոբյանը:

Նիստերի դահլիճում գտնվող պաշտպան Հարություն Բաղդասարյանն էլ իր հերթին հայտարարեց, որ գորադուլի մեջ է գտնվում և դատարան է ներկայացել միայն հայտարարություն անելու համար. 

«Դուք այդ օրենքն ընդունելով սահմանափակում եք մեր իրավունքները, հաջորդ անգամ իմ այս հայտարարության համար Դուք տուգանելու եք ինձ 100.000 դրամով: Այսօրվա ստեղծված իրավիճակի համար միայն Դուք եք մեղավոր, Դուք ամեն ինչ անում եք, որպեսզի ամբաստանյալներն ու մենք լքենք նիստերի դահլիճը»,- նշեց փաստաբանը և լքեց նիստերի դահլիճը: Նրան հետևեցին մեղադրյալները, չնայած դատավոր Օհանյանի նախազգուշացումներին և հորդորներին: 

Դատարանը նրանց նկատմամբ կիրառեց դատական սանկցիա և հեռացրեց նիստերի դահլիճից 10 ժամով: Քաղաքացիների համար նախատեսված դահլիճում գտնվող «Սասնա Ծռեր» համախոհները ևս բոյկոտեցին նիստը և լքեցին դատարանը՝ կիսադատարկ թողնելով այն:

Այնուամենայնիվ, դատարանը որոշեց առանց մեղադրյալների և պաշտպանների շարունակել քրեական գործի ընթացքը, նշելով, որ դահլիճում գտնվում են 3 հանրային պաշտպանները, ուստի չի խախտվի ամբաստանյալների պաշտպանական իրավունքները: Դատախազ Հակոբ Ենոքյանը շարունակեց հրապարակել գրավոր ապացույցները՝ գրեթե դատարակ դահլիճում:       

Ռոզա Վարդանյան
645
Print
արդար դատաքննության իրավունք
Ռոբերտ Քոչարյանի կալանքի վերաբերյալ որոշումը կհրապարակվի երկուշաբթի 10.08.2018 | արդար դատաքննության իրավունք

Ռոբերտ Քոչարյանի կալանքի վերաբերյալ որոշումը կհրապարակվի երկուշաբթի

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց  ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը փոխելու և նրան գրավի դիմաց կալանքից ազատ արձակելու վերաբերյալ բողոքների քննությունը: Դատարանը որոշումը կհրապարակի օգոստոսի 13-ին՝ ժամը 16։00-ին։ Այս մասին շուրջ 2 ժամ դատարանի դիմաց սպասող լրագրողներին

Ժիրայր Սեֆիլյանը կրկին կհայտնվեր անազատության մեջ,  եթե  վճռաբեկ բողոք չներկայացվեր 10.08.2018 | արդար դատաքննության իրավունք

Ժիրայր Սեֆիլյանը կրկին կհայտնվեր անազատության մեջ, եթե վճռաբեկ բողոք չներկայացվեր

«Հիմնադիր խորհրդարան»-ի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի գործով Վճռաբեկ բողոք է ներկայացվել։  Նրա պաշտպան Արայիկ Պապիկյանը միջնորդել է արդարացման դատավճիռ կայացնել՝ ճանաչելով եւ հռչակելով  Ժիրայր Սեֆիլյանի անմեղությունը։  


Ռոբերտ Քոչարյանի դիրքորոշումը չի փոխվել․նա շարունակում է չընդունել առաջադրված մեղադրանքները։ 9.08.2018 | արդար դատաքննության իրավունք

Ռոբերտ Քոչարյանի դիրքորոշումը չի փոխվել․նա շարունակում է չընդունել առաջադրված մեղադրանքները։

«Ռոբերտ Քոչարյանը փայլուն խոսեց դատարանում։ Ավելին, ես կարծում եմ, որ իմաստ ունի իր ասածի մի զգալի մասը հրապարակել։ Նա բավականին լավ հիմնավորված փաստարկներ բերեց իրեն առաջադրված մեղադրանքի եւ գործի վերաբերյալ»,- քիչ առաջ հենց Վերաքննիչ դատարանից դուրս գալուց անմիջապես հետո հայտարարեց Ռոբեր

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: