լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
12.07.2018 | իրադարձություն

Ազգային ժողովն ընդունեց վարորդների տուգանքների համաներման օրենքը

Ազգային ժողովն ընդունեց վարորդների տուգանքների համաներման օրենքը
Ձայների 68 կողմ, 1 դեմ, 2 ձեռնպահ հարաբերակցությամբ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերը։

Ըստ այդմ, համաներում կիրականացվի և կվերացվեն 2012 թվականից մինչև 2017-ի դեկտեմբերի 31-ը ներառյալ վարորդների նկատմամբ սահմանված ճանապարհային երթևեկության տուգանքները։ Կներվի մոտ 14 միլիարդ դրամի տուգանք, որը վերաբերում է շուրջ 150 հազար վարորդի։

Համաներումը, սակայն, չի տարածվի բոլոր կարգազանց վարորդների վրա․ վարչական պատասխանատվությունից չեն խուսափի կեղծ կամ առանց պետհամարանիշերի, ոչ սթափ վիճակում ու առանց ԱՊՊԱ ապահովագրության մեքենա վարելու համար տուգանված վարորդները։
148
Print
իրադարձություն
մեկ օր ռուս զինվորը հայ ընտանիք է գնդակահարում, մյուս օրը՝ ահաբեկում են գյուղացիներին 18.07.2018 | իրադարձություն

մեկ օր ռուս զինվորը հայ ընտանիք է գնդակահարում, մյուս օրը՝ ահաբեկում են գյուղացիներին

Հուլիսի 17-ին Շիրակի մարզի Փանիկ գյուղը սարսափի է մատնվել: Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի զինծառայողները ներխուժել են Փանիկ ու կրակոցներ արձակել. «Ոնց որ պատերազմի դաշտում լինեինք՝ սարսափ: Պատկերացրեք՝ ժողովուրդը տան մեջ նստած՝ պայթյուններ, կրակոցներ: Բնակիչներ կային, որ ուշաթափվ

Միքայել Արզումանյանն ազատվել է գլխավոր ռազմական տեսուչի տեղակալի պաշտոնից 18.07.2018 | իրադարձություն

Միքայել Արզումանյանն ազատվել է գլխավոր ռազմական տեսուչի տեղակալի պաշտոնից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ գեներալ-մայոր Միքայել Արզումանյանն ազատվել է գլխավոր ռազմական տեսուչի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։ Այդ մասին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից:

Հուլիսի 7-ին Միքայել Արզումանյ

Վահագն Հարությունյանն ազատվել է Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից 18.07.2018 | իրադարձություն

Վահագն Հարությունյանն ազատվել է Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Վահագն Հարությունյանն ազատվել է ՀՀ  քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։ Այդ մասին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից:

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: