լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
10.07.2018 | իրադարձություն

ՀՔԾ-ն ընդառաջել է Ռոբերտ Քոչարյանին և նոր ծանուցում է ուղարկել

ՀՔԾ-ն ընդառաջել է Ռոբերտ Քոչարյանին և նոր ծանուցում է ուղարկել
Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին նոր ծանուցում է ուղարկել։ Այդ մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց կառույցի ղեկավար Սասուն Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ նախկին ծանուցմանը Քոչարյանը չներկայանալու հիմնավոր պատճառներ չի ներկայացրել, սակայն հաշվի առնելով, որ նա Հայաստանի երկրորդ նախագահն է, ՀՔԾ-ն, ըստ էության, ընդառաջել է և նոր ծանուցում է ուղարկել:

Նշենք, որ «Մարտի 1»-ի գործի շրջանակներում հուլիսի սկզբին հարցաքննության է կանչվել նաև Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Երեկ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն ասաց, որ Հատուկ քննչական ծառայությունից հարցաքննության կանչվելու ծանուցագիրը ստացել են անցած ուրբաթ օրը ժամը 14-ին և, ըստ ծանուցագրի, Քոչարյանը նույնն օրը ժամը 15.30-ին պետք է ներկայանար նախաքննական մարմին։

Սողոմոնյանը նաև ասաց, որ Ռոբերտ Քոչարյանը պատրաստ է «Մարտի 1»-ի գործով ներկայանալ հարցաքննության, երբ հուլիսի 25-ից հետո արտերկրից վերադառնա Հայաստան:Խաչատրյանն այսօր նշեց՝ հաշվի առնելով Քոչարյանի խոսնակի հայտարարությունը, ՀՔԾ-ն Քոչարյանին հարցաքննության է կանչել հուլիսի 25-ից հետո:

Ըստ Խաչատրյանի, եթե Քոչարյանը կրկին հիմնավոր պատճառներ չներկայացնի ու չներկայանա, ապա ՀՔԾ-ն կդիմի օրենքով սահմանված կարգով նախատեսված գործողությունների, տվյալ պարագայում՝ վկան կա՛մ բերման կենթարկվի, կա՛մ նրա նկատմամբ կհայտարարվի հետախուզում։
324
Print
իրադարձություն
Փաշինյանը բացահայտեց, թե որ դեպքում Հայաստանը կխոսի Արցախի հարցում փոխզիջումների մասին 20.07.2018 | իրադարձություն

Փաշինյանը բացահայտեց, թե որ դեպքում Հայաստանը կխոսի Արցախի հարցում փոխզիջումների մասին

Արցախյան կոնֆլիկտի լուծումից խոսելիս Հայաստանը կհնչեցնի փոխզիջումների մասին իր պատկերացումները, երբ կլսի, թե Ադրբեջանն ինչ է պատրաստ փոխզիջել. «Բացառում եմ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման այնպիսի լուծում, որն ընդունելի չի լինի մեր ժողովրդի համար: Չի կարող Հայաստանում լինել այնպիս

Նիկոլ Փաշինյանը Փանիկ համայնքում տեղի ունեցածը համարում է անթույլատրելի և սադրանք 19.07.2018 | իրադարձություն

Նիկոլ Փաշինյանը Փանիկ համայնքում տեղի ունեցածը համարում է անթույլատրելի և սադրանք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Շիրակի մարզի Փանիկ համայնքում տեղի ունեցած միջադեպը համարում է անթույլատրելի և սադրանք՝ ընդդեմ հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների ու Հայաստանի ինքնիշխանության: 
մեկ օր ռուս զինվորը հայ ընտանիք է գնդակահարում, մյուս օրը՝ ահաբեկում են գյուղացիներին 18.07.2018 | իրադարձություն

մեկ օր ռուս զինվորը հայ ընտանիք է գնդակահարում, մյուս օրը՝ ահաբեկում են գյուղացիներին

Հուլիսի 17-ին Շիրակի մարզի Փանիկ գյուղը սարսափի է մատնվել: Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի զինծառայողները ներխուժել են Փանիկ ու կրակոցներ արձակել. «Ոնց որ պատերազմի դաշտում լինեինք՝ սարսափ: Պատկերացրեք՝ ժողովուրդը տան մեջ նստած՝ պայթյուններ, կրակոցներ: Բնակիչներ կային, որ ուշաթափվ

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: