լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
16.04.2018 | հավաքների ազատություն

Ուսանողին Brabus-ով վրաերթի ենթարկածները ՀՀԿ երիտասարդական թևի՞ց են. Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում

Ուսանողին Brabus-ով վրաերթի ենթարկածները ՀՀԿ երիտասարդական թևի՞ց են. Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում
ՀՀ ոստիկանության լրատվական ծառայության ղեկավար Աշոտ Ահարոնյանը Forrights.am-ի հարցին ի պատասխան հրաժարվեց մենաբանել ոստիկանության անգործության մասին գնահատականները՝ խնդրելով հետևել պաշտոնական լրահոսին:   

Ավելի ուշ տեղեկացանք, որ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում այսօր առավոտյան «Բրաբուս» մեքենայի կողմից ցուցարարներին սեռական բնույթի հայհոյանքներ տալու, ծեծելու ու վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ:    

Նշենք, որ այսօր առավոտյան Կորյուն-Հերացի փողոցների խաչմերուկում բախում տեղի ունեցավ ցուցարարների և 62 SS 465 պետհամարանիշով «Բրաբուս» մեքենայի վարորդի միջև։   

Վարորդն ու ուղևորները սեռական բնույթի հայհոյանքներով հարձակվեցին ակտիվիստների վրա, հարվածներ հասցրեցին նրանց և, ուսանողներից մեկին վրաերթի ենթարկելով, ճեղքեցին ուսանողական պատը:

Տեղում գտնվող «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանը ոստիկաններին մեղադրեց անգործության մեջ՝ հայտարարելով. «Մարդկանց ծեծում են, վրաերթի են ենթարկում դուք կողքից կանգնած դիտորդի դերում եք։ Հանցագործություն է տեղի ունենում, դուք կանգնած դիտորդի դերում եք, դուք պետք է հանցագործներին բռնեք, իսկ դուք թողեցիք, որ հանցագործները թողնեն գնան։ Չի կարելի անգործություն ցուցաբերել, մի քիչ դուխով եղեք, կրիմինալին պետք է կանգնեցնեք, չի կարելի կողքից նայել, թե ոնց են մարդկանց ծեծում»:   

«Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպությունը ֆեյսբուքյան էջում կոչ է արել գլխավոր դատախազությանը՝ անհապաղ քրեական գործ հարուցել և քրեական հետապնդում իրականացնել հանցագործություն իրականացրած անձանց հանդեպ։   

Ոստիկանության այսօրվա հայտարարության մեջ ՀՀ ոստիկանությունը «պարզաբանել է, որ խաղաղ, սակայն հասարակական կարգի խմբային խախտումներով ուղեկցվող հավաքի իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների՝ իրավիճակից բխող համաչափ ոստիկանական գործողություններով, ընդհուպ մինչև հավաքի դադարեցման որոշման ընդունում»:   
Ի դեպ, Politic.am-ը պարզել է, որ ուսանողներին վրաերթի ենթարկածները ՀՀԿ երիտասարդական թևի անդամներ են: Այս առթիվ ոստիկանությունից մեկնաբանություն ստանալ չհաջողվեց: 

Այսօր առավոտից Երևանում մեկնարկած բողոքի ակցիաների ժամանակ, որոնք ուղեկցվում են փողոցներ փակելով ու գործադուլի ու դասադուլի կոչերով, ոստիկանությունը լրագրողների աչքի առաջ մետրոներից ու փողոցներից մի շարք ուսանողների և այլ ցուցարարաների է բերման ենթարկել:    

Սակայն  ոստիկանության աշխատակից Էդգար Ջանոյանը հրաժարվեց ասել, թե քանի բերման ենթարկվածի մասին է խոսքը:   

Մարինե Խառատյան
1019
Print
հավաքների ազատություն
Երիտասարդները հանուն ազատության (ֆոտոշարք) 19.04.2018 | հավաքների ազատություն

Երիտասարդները հանուն ազատության (ֆոտոշարք)

Երևանի փողոցները լի են խաղաղ ցուցարարներով։ 

«Մենք ազդարարել ենք Թավշյա հեղափոխության սկիզբ, որտեղ կբացակայեն ցանկացած տեսակի բռնություններն ու անկարգությունները։ Երևանում չկա փողոց ու հրապարակ, որ մերը չլինի, մենք այդպիսով հաղթել ենք:

Տիրայրը հասցրել է նկարել իրեն ծեծած քաղաքացիական հագուստով ոստիկաններին (լուսանկարներ) 19.04.2018 | հավաքների ազատություն

Տիրայրը հասցրել է նկարել իրեն ծեծած քաղաքացիական հագուստով ոստիկաններին (լուսանկարներ)

Այսօր առավոտյան Կառավարության 3-րդ մասնաշենքի առջև քաղաքացիական անձինք ծեծի են ենթարկել «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ լրագրող Տիրայր Մուրադյանին։ Լրագրողը տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք։ Բժիշկների տվյալներով՝ լրագրողն ստացել է վն

Այս շաբաթը նոր Հայաստանի շաբաթն է, ինչ էլ լինի, անտարբերությունը ցրվել է 18.04.2018 | հավաքների ազատություն

Այս շաբաթը նոր Հայաստանի շաբաթն է, ինչ էլ լինի, անտարբերությունը ցրվել է

Հայաստանում վերջապես ինչ-որ անհավանական բան է տեղի ունենում։ Երեկ երոկայան այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Սերժ Թանկյանը՝ էջում տեղադրելով նաեւ այդ պահին Հանրապետության հրապարակում անցկացվող բողոքի ցույցի ուղիղ հեռարձակումը։ 


լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: