լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
12.02.2018 | սոցիալական իրավունքներ

եզդի երիտասարդը հայտնվել է պատանդի կարգավիճակում

եզդի երիտասարդը հայտնվել է պատանդի կարգավիճակում
31 տարեկան Ալիկ Հասանյանը՝ ազգությամբ եզդի, 7 տարեկանից Հայաստանում չի բնակվել: Ապրել է Ռուսաստանում, Գերմանիայում, ինչպես ինքն է պնդում, որպես փախստական: Արդեն երեք տարի է, պետական դռներ է թակում, փորձում է անձնագիր ստանալ: Աշտարակի տարածքային անձնագրային ծառայությունում նրան պատասխանել են. Քանի որ զինկոմիսարիատում  հաշվառման մեջ չես, չենք կարող քեզ անձնագիր տալ»: Իսկ զինկոմիսարիատում պահանջում են, որ  որպես զինծառայությունից խուսափած 27 տարին լրացած անձ, 3 մլն 600 հազար դրամ վճարի։ 

2015 թվականին բանակից խուսափածները 1 մլն 800 հազար դրամ էին վճարում, իսկ անցյալ տարեվերջին օրենքը փոխեցին, գումարի չափը կրկնապատկվեց։ «Ես տենց փող չունեմ ու չեմ էլ տեսել իմ կյանքում էդքան փող», - ասում է երիտասարդը։ Այսպես էլ մնացել է Ալիկ Հասանյանը՝ օդում կախված, վախենալով, որ ամեն վարկյան իր նկատմամբ քրեական հետապնդում կարող է սկսվել բանակից խուսափելու համար: Ոչ կարգավիճակ ունի, ոչ փաստաթուղթ, ոչ աշխատանք։

Ալիկ Հասանյանը վստահեցնում է, որ ծնվել է Էջմիածնի մերձակա Ծիածան /Դրամբա/  գյուղում: Նա պնդում է, որ հայրը՝ Աբուզեթ Հասանյանը, 93 թվականին հավաքել է ընտանիքը և մեկնել է Ռուսաստան: Ինքն այդ ժամանակ ընդամենը 7-8 տարեկան է եղել: Հայաստան վերադառնալուց հետո նա բնակվել է Աշտարակում, ապա Աբովյան քաղաքում՝ վարձով: Ասում է, որ Աբովյանի զինկոմիսարիատից արդեն իրեն կանչել են: Իրավունք ուն՞ի զինկոմիսարիատը պահանջել այս երիտասարդից 3 մլն 600 հազար դրամ: «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների»,- կազմակերպության փաստաբան Հայարփի Սարգսյանը պարզաբանում է. 

«Նախ, նա չի համարվում ՀՀ քաղաքացի, հաշվառված չի եղել երբևիցե զինկոմիսարիատում, որտեղից իրեն կանչել են: Բանակային ծառայությունից խուսափողների վերաբերյալ օրենքը նախատեսվում է այն անձանց համար, որոնց դեպքում հաստատված է համարվել, որ նրանք խուսափել են ծառայությունից, և քրեական գործ է հարուցվել բանակից խուսափելու հիմքով: Քրեական հետապնդումը դադարեցնելու համար անհրաժեշտ է վճարումը կատարել և ստանալ այդ որոշումը: Տվյալ դեպքում որպեսզի գումար պահանջվի, իսկ այդ օրենքը գործում է 1992 թվականի աշնանային զորակոչից մինչև 2011 թվականը, պետք է ապացուցվի, որ նա այդ ժամանակահատվածում խուսափել է զորակոչից: Այս դեպքում չունենք նման հաստատված փաստ, չունենք քրեական հետապնդում նրա նկատմամբ, և չկա փաստ, որ նա հանդիսանում է ՀՀ քաղաքացի»:

Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը կասկածում է, որ զինկոմիսարիատը Հասանյանից գումար է ուզել: «Չի կարող լինել նման բան: Եթե նա երկրից դուրս է եկել, և այսքան տարի չի վերադարձել, ապա նա չի կարող հաշվառված լինել: Բայց եթե մի անգամ գոնե եկել է, կամ  կամ միջնորդությամբ որևէ փաստաթուղթ է ձեռք բերել, ապա ավտոմատ հաշվառվել է», - ասաց նա: 

Տեղեկացանք, որ Աբովյանի զինկոմիսարիատից Հասանյանին կրկին կանչել են, նրա հայտնած տվյալները ուսումնասիրում են: 

Ռուսաստանում Ալիկը, իր ասելով, ժամանակավոր բնակության թույտվություն  է ունեցել:  2010 թվականին մեկնել է Գերմանիա՝ լավ կյանք փնտրելու: 5 տարի անց՝ 2015 թվականի սեպտեմբերի 24-ին նրան էքստրադիցիայի են ենթարկել՝ արտաքսել են Հայաստան: ՙՙԲերել, թողել են «Զվարթոնց» օդանավակայանում: Ես այնտեղ օրինավոր քաղաքացի եմ եղել: Ոչ մի հանցանք չէի գործել, ուղղակի ինձ ասեցին՝ քո երկրում կռիվ չկա, ինչո՞ւ ես եկել այստեղ: Ինձ նտեցրեցին ինքնաթիռ, բերեցին Երևան, թողեցին աէրոպորտում ու գնացին: Ես իրենց ասում էի, ես Հայաստանում ոչ ոք չունեմ, լեզու չգիտեմ նույնիսկ գրել կարդալ չգիտեմ, իրանք ասեցին՝ դու ստեղ ես ծնվել ու վերջ», - պատմում է Ալիկ Հասանյանը: Ըստ նրա, Գերմանիայում նա ունեցել է փախստականի կարգավիճակ: 

Forrights.am-ը դիմեց ՀՀ կառավարությանն առնթեր միգրացիայի պետական ծառայության ղեկավար Գագիկ Եգանյանին, պարզելու համար, թե նման դեպքերում ինչ գործողություններ պետք է ձեռնարկի քաղաքացին, որն արտասահմանյան պետությունում փախստականի կարգավիճակ ունի: 

Գագիկ Եգանյանը, շեշտելով, որ տվյալ անձի հետ կապված տեղեկատվության չի տիրապետում, այնուամենայնիվ կասկածում է, որ երիտասարդը փախստականի կարգավիճակ ունեցած լինի: ՙՙՓախստականին իրավունք չունեն հանել երկրից: տվյալները պետք է ստուգել, բայց իմ փորձառությունից ելնելով կարող եմ ասել. բացառվում է, որ Գերմանիան արտաքսման որոշում ընդունի մի անձի վերաբերյալ, ով փախստականի կարգավիճակ ունի: Վտարում են, արտաքսում են միայն  բնակության իրավունք չունեցող անձանց, իսկ փախստականի կարգավիճակը նաև բնակության իրավունք է տալիս: Այսինքն, կարելի է եզրակացնել, որ նա չի ունեցել նման կարվգավիճակ: 

Եթե նրան էսկորտով՝ ուղեկցողով են վերադարձրել, նշանակում է, դա բարդ դեպք է եղել, և ամենայն հավանականությամբ Հայաստանի իշխանությունները որոշակի աշխատանք կատարել են այդ երիտասարդի հետ: Հավանաբար, նրան տվել են վերադարձի վկայական: Կարող է այդ երիտասարդը ճիշտ չընկալի, պետք է մանրակրկիթ ստուգել նա կարող է երկար մնացել է, բայց չի կարողացել օրինականացնել իր բնակության իրավունքը»՚՚, -  ասում է փախստականների պետական ծառայության պետը:

Ալիկ Հասանյանը վստահեցնում է, որ ոչ մի փաստաթուղթ իրեն չեն տվել, թեև նա դիմել է և ՙՙԶվարթնոց՚՚ օդանավակայան, և անգամ Ազգային անվտանգության ծառայություն: Միակ ՙՙթուղթը՚՚, որ ունի՝ ծննդյան վկայականն է: Ոչ մի պետական մարմին այս երեք տարում  նրանով չի հետաքրքրվել: Նա հայերեն վատ է խոսում: Երևանը չի ճանաչում: Շատ է ուզում մեկնել մոր մոտ՝ Կրասնոդար, բայց առանց անձնագրի դա հնարավոր չէ: Երիտասարդը հայտնվել է պատանդի կարգավիճակում: Նա դիմել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, և սպասում է պատասխանի: 

Սյուզան Սիմոնյան
504
Print
սոցիալական իրավունքներ
ճանապարհային երթևեկության կանոնների որոշ խախտումների դեպքում վարորդները չեն տուգանվի 23.05.2018 | սոցիալական իրավունքներ

ճանապարհային երթևեկության կանոնների որոշ խախտումների դեպքում վարորդները չեն տուգանվի

2018 թվականի մայիսի 23-ից ՀՀ ոստիկանությունը փոփոխություն է իրականացնում ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներով վարչական պատասխանատվության քաղաքականության մեջ: Մասնավորապես, մի շարք վարչական զանցանքների տեխնիկական միջոցներով հայտնաբերման դեպքում, հիմք ընդունելով Վարչական իրավա

Արմավիրի մարզում սննդային թունավորումից տուժել է 90 մարդ 18.05.2018 | սոցիալական իրավունքներ

Արմավիրի մարզում սննդային թունավորումից տուժել է 90 մարդ

 Արմավիրի ԲԿ-ից «911» ծառայությանը մայիսի 17-ին, ժամը 18:34-ին տեղեկություն է ստացվել, որ սննդային թունավորման ախտանիշներով իրենց է դիմել Արմավիրի մարզի Արևադաշտ գյուղի մոտակայքում գտնվող խաղողագործությամբ զբաղվող «Հայաստանի հողեր» փակ բաժնետիրական ընկերու

ՊՆ-ի պարզաբանումը՝ զինկոմիսարիատների աշխատակիցների բողոքի վերաբերյալ 16.05.2018 | սոցիալական իրավունքներ

ՊՆ-ի պարզաբանումը՝ զինկոմիսարիատների աշխատակիցների բողոքի վերաբերյալ

Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ՖԲ էջում գրում է․ «Այսօր ՀՀ ՊՆ Դավիթ Տոնոյանի մոտ տեղի ունեցավ խորհրդակցություն: Նախարարը մանրամասն ծանոթացավ խնդրին և տվեց հանձնարարականներ, շարունակել օպտիմալացման հայեցակարգի իրականացման ուղղված աշխատանքները: Միևնույ

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: