լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
Լրագրողներ Հանուն Մարդու իրավունքների իրավապաշտպան ՀԿ-ն հիմնադրվել է 2008թ.-ին` նախագահական ընտրություններից հետո, երբ հետընտրական զարգացումների՝ իշխանության բռնի գործողությունների արդյունքում, սպանվեցին 10 ՀՀ քաղաքացիներ և բռնության ենթարկվեցին խաղաղ հանրահավաքների բազմաթիվ մասնակիցներ: 

Մարդու իրավունքներով մտահոգ մի խումբ լրագրողներ ստեղծեցին կազմակերպություն, որը հնարավորություն էր տալիս պաշտպանել մարդկանց խախտված իրավունքները հրապարակայնացման միջոցով, ի վերջո պաշտպանել մարդու իրավունքները առանց վնասելու այդ իրավունքը: 

Լրատվամիջոցները հզոր ուժ են, որոնք կարող են ունենալ թե՛ դրական և թե՛ բացասական ազդեցություն տվյալ իրադարձության վրա: Լրատվամիջոցները այն կարևորագույն գործիքներն են, որոնք իրազեկում են հանրության լայն շրջանակներին մարդու իրավունքների խախտումների մասին, ինչը մոբիլիզացնում է  հանրությանը և մղում պայքարի:  Այս ոլորտը լուսաբանող լրագրողը պետք է կոմպետենտ լինի թեմային: 

Լուսաբանման էֆեկտիվությունը սերտորեն կապված է իրավապաշտպանների, փաստաբանների հետ համագործակցության արդյունավետությունից: Իրավապաշտպան լրագրությունը պահանջում է իրավական գիտելիքներ, ցանկություն և պատրաստակամություն՝ բախվելու բազմաթիվ դժվարությունների և խնդիրների: 

Լուսաբանելով այս թեմաները՝ լրագրողներն առավել հաճախ բախվում են իրավական և էթիկական խնդիրների հետ: Լրագրողը առաջին հերթին պետք է առաջնորդվի օբյեկտիվության, անկողմնակալության և հավասարակշռության սկզբունքով, պետք է առկա լինի նաև մարդուն օգնելու գիտակցումը:  

Լրագրողներ Հանուն մարդու իրավունքների իրավական լրատվական կայքը առաջնորդվում է  վերը նշված սկզբունքներով: Սա մի հարթակ է, ում կարող են դիմել ՀՀ բոլոր այն քաղաքացիները՝ լրագրողներ, ակտիվիստներ, ընդդիմադիրներ և այլոք, ում իրավունքները խախտվել են և ում համար թանկ են մարդու իրավունքները Հայաստանում: 

www.forrights.am կայքի ստեղծումը հնարավոր դարձավ Եվրասիա Համագործակցություն Հիմնադրամի աջակցության միջոցով:
 

տեսանյութ

«Ցեցը» մեր մեջ...

լուսանկար

ՏարկետումլինելուԱ...

ռասմավարական դատավարություններ

Կապիտան Անդրանիկ Մկրտչյ ...
լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: