լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
5.08.2018 | խոշտանգումներ

Իմ հասցեին համացանցում տարածվում են վիրավորանքներ, սպառնալիքներ

Իմ հասցեին համացանցում տարածվում են վիրավորանքներ, սպառնալիքներ
Փաստաբան Հայկ Ալումյանի գրառումը ֆեյբուքի իր էջում

Ռոբերտ Քոչարյանի գործի վերաբերյալ արված ասուլիսից հետո իմ և պարոն Քոչարյանի մյուս պաշտպանների հասցեին համացանցում տարածվում են վիրավորանքներ (ի թիիվս այլնի ինձ անվանում են ազգադավ), սպառնալիքներ և անեծքներ: Այս կապակցությամբ կուզեի մի փոքր հետ գնալ, որպեսզի որոշ բաներ պարզ դառնան: 

2000-2003 թվականին ես պաշտպանում էի մի զինվորի, ում մեղադրել էին համածառայակցի սպանության մեջ: Այս զինծառայողից ռազմական ոստիկանները խոստովանական ցուցմունքներ էին կորզել՝ եղունգները պլասկոգուբցիներով սեղմելու և համանման այլ խոշտանգումների միջոցով: Ինձ հաջողվեց ապացուցել խոշտանգումների փաստը (ում հետաքրքիր է՝ կարող են նայել Եվրոպական դատարանի վճիռը Միշա Հարությունյանի գործով), որի արդյունքում 5 խոշտանգողները, որոնցից մեկը արդեն ԱԱԾ-ում շատ բարձր պաշտոն էր զբեղեցնում, իսկ մյուսը՝ ՌՈ տարածքային բաժիններից մեկի քրեական հետախուզության պետ էր՝ դատապարտվեցին: 

Այդ 5 անձինք, ամենքը, ունեին մեծ հնարավորություններ և բազմաթիվ ազգականներ, ովքեր (հասկաանալի պատճառներով) ՇԱՏ վատ էին տրամադրված իմ դեմ: Կար մտավախություն, որ նրանք կարող է փորձեն վրեժ լուծել: Սակայն ստացվեց այնպես, որ նրանցից որևէ մեկը, որևէ անգամ ինձ չփորձեց սպառնալ կամ վիրավորել: Ես հասկացա, թե ինչու այդպես եղավ. նրանց համար պարզ էր, որ իշխանությունները չեն հանդուրժի նման վերաբերմունք փաստաբանի նկատմամբ: 

2013 թվականին ինձ դիմեցին Բուդաղյաններ ընտանիքի անդամները՝ երևի գիտեք, թե որ գործով: Տարիներ շարունակ իրավական դաշտում բոլոր հնարավոր միջոցներով պայքարել եմ, որպեսզի Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը և նրա որդին ենթարկվեն քրեական պատասխանատվության: Կասկածից վեր է, որ Սուրիկ Խաչատրյանը ի վիճակի կլիներ և պառնալ ինձ, և այդ սպառնալիքներն իրականություն դարձնել: Սակայն որևէ անգամ չփորձեց: Ես դա վերագրում եմ այն ժամանակվա իշխանությունների դիրքորոշմանը: 

Պարզ է, որ եթե Ս.Խաչատրյանը գոնե ենթադրեր, որ այդ պահի իշխանությունները կհանդուրժեն իմ նկատմամբ սպառնալիքները կամ վիրավորանքը՝ նա դա կաներ:Այժմ ես համացանցում տեսնում եմ և թիմի մյուս փաստաբանների հասցեին վիրավորանքներ, սպառնալիքներ և անեծքներ: Ու ինձ համար պարզ է, որ դրանց հեղինակները համոզված են, որ ներկա իշխանությունները դա կհանդուրժեն: Սա է ցավալի, այլ ոչ թե վիրավորանքները (որոնք տրվում են իրենց խոսքի արժեքը չհասկացող անձանց կողմից):
1725
Print
խոշտանգումներ
Նոր Նորքի ոստիկանության աշխատակիցներն առևանգել և բռնության են ենթարկել զոլաքարցի 18 ամյա երիտասարդին 16.08.2018 | խոշտանգումներ

Նոր Նորքի ոստիկանության աշխատակիցներն առևանգել և բռնության են ենթարկել զոլաքարցի 18 ամյա երիտասարդին

Ոստիկանությունն աշխատում է ցուցմունքներ կորզելու հարազատ մեթոդներով     
Գեղարքունիքի Զոլաքար գյուղի տարեց բնակիչ Միշա Մխիթարյանը հայտարարում է, որ թոռանը՝ 18-ամյա Հայկ Մխիթարյանին ոստիկանությունը հետապնդում է, նրան առևանգել և բռնու

«Նույնիսկ Պերմյակովի պաշտպանը այդ աստիճան սպառնալիքներ  չի ստացել»․ փաստաբան 10.08.2018 | խոշտանգումներ

«Նույնիսկ Պերմյակովի պաշտպանը այդ աստիճան սպառնալիքներ չի ստացել»․ փաստաբան

Նույնիսկ Ավետիսյան ընտանիքի 7 անդամներին սպանած Վալերի Պերմյակովի պաշտպանը այդ աստիճան սպառնալիքներ եւ նախատիքներ չի ստացել,  որքան ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի պաշտպանությունը ստանձնած փաստաբանները։ Վստահեցնում է  նրա պաշտպաններից  Արսեն Մկրտչյանը։   
Իմ հասցեին համացանցում տարածվում են վիրավորանքներ, սպառնալիքներ 5.08.2018 | խոշտանգումներ

Իմ հասցեին համացանցում տարածվում են վիրավորանքներ, սպառնալիքներ

Փաստաբան Հայկ Ալումյանի գրառումը ֆեյբուքի իր էջում

Ռոբերտ Քոչարյանի գործի վերաբերյալ արված ասուլիսից հետո իմ և պարոն Քոչարյանի մյուս պաշտպանների հասցեին համացանցում տարածվում են վիրավորանքներ (ի թիիվս այլնի ինձ անվ

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: