լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
17.07.2018 | խոշտանգումներ

Սերժ Սարգսյանի եղբորորդին առևանգել և խոշտանգել է 49-ամյա մի տղամարդու

Սերժ Սարգսյանի եղբորորդին առևանգել և խոշտանգել է 49-ամյա մի տղամարդու
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները հետախուզական ծավալուն միջոցառումներով պարզել են, որ նախորդ տարի Երևանում բնակվող 49-ամյա մի տղամարդու առևանգել են ու ծեծի ենթարկել։

Նախնական տվյալներով՝ տղամարդը ցանկացել է հիմնել գիշերային ակումբ, ուր պետք է այցելեին արտասահմանցի զբոսաշրջիկներ։ Օգոստոսի կեսերին Երևանի բնակիչ Նարեկ Սարգսյանի թիկնազորի ղեկավարը՝ Արտեմ Պողոսյանը, նրան հրավիրել է հանդիպման։

Մայրաքաղաքի Թումանյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկում Պողոսյանը այլ անձանց հետ տղամարդուն առևանգել է ու նրա կամքին հակառակ՝ տեղափոխել Նարեկ Սարգսյանի բնակության շենքի նկուղ։

Այստեղ տղամարդուն ծեծել են, Սարգսյանը ատրճանակով սպառնացել է, որ կկրակի, ապա գազայրիչով վառել է մարմնի տարբեր մասերը՝ պատճառելով վնասվածքներ։

Այնուհետև նրան տեղափոխել են Նորագավիթում գտնվող  «Սկանյա» բեռնատարների սպասարկման սրահի վարչական շենք ու կրկին ծեծել։ Տղամարդուն բաց են թողել, երբ նա հավաստիացրել է, որ գիշերային ակումբների գործունեությամբ այլևս չի զբաղվելու։ Հանցագործության մասին նախկինում չի հայտնվել։

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում նախապատրաստված նյութերն ուղարկվել են գլխավոր դատախազություն՝ քննության հետագա ընթացքը որոշելու։ 

Հիշեցնենք, որ 31-ամյա Նարեկ Սարգսյանը միջպետական հետախուզման մեջ է, իսկ նրա անվտանգության ղեկավար 28-ամյա Արտեմ Պողոսյանը կալանավորված է՝ այլ քրեական գործի շրջանակներում։
375
Print
խոշտանգումներ
Նոր Նորքի ոստիկանության աշխատակիցներն առևանգել և բռնության են ենթարկել զոլաքարցի 18 ամյա երիտասարդին 16.08.2018 | խոշտանգումներ

Նոր Նորքի ոստիկանության աշխատակիցներն առևանգել և բռնության են ենթարկել զոլաքարցի 18 ամյա երիտասարդին

Ոստիկանությունն աշխատում է ցուցմունքներ կորզելու հարազատ մեթոդներով     
Գեղարքունիքի Զոլաքար գյուղի տարեց բնակիչ Միշա Մխիթարյանը հայտարարում է, որ թոռանը՝ 18-ամյա Հայկ Մխիթարյանին ոստիկանությունը հետապնդում է, նրան առևանգել և բռնու

«Նույնիսկ Պերմյակովի պաշտպանը այդ աստիճան սպառնալիքներ  չի ստացել»․ փաստաբան 10.08.2018 | խոշտանգումներ

«Նույնիսկ Պերմյակովի պաշտպանը այդ աստիճան սպառնալիքներ չի ստացել»․ փաստաբան

Նույնիսկ Ավետիսյան ընտանիքի 7 անդամներին սպանած Վալերի Պերմյակովի պաշտպանը այդ աստիճան սպառնալիքներ եւ նախատիքներ չի ստացել,  որքան ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի պաշտպանությունը ստանձնած փաստաբանները։ Վստահեցնում է  նրա պաշտպաններից  Արսեն Մկրտչյանը։   
Իմ հասցեին համացանցում տարածվում են վիրավորանքներ, սպառնալիքներ 5.08.2018 | խոշտանգումներ

Իմ հասցեին համացանցում տարածվում են վիրավորանքներ, սպառնալիքներ

Փաստաբան Հայկ Ալումյանի գրառումը ֆեյբուքի իր էջում

Ռոբերտ Քոչարյանի գործի վերաբերյալ արված ասուլիսից հետո իմ և պարոն Քոչարյանի մյուս պաշտպանների հասցեին համացանցում տարածվում են վիրավորանքներ (ի թիիվս այլնի ինձ անվ

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: