լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
13.07.2018 | խոշտանգումներ

Մանրանկարիչը պնդում է՝ իր դեմ մահափորձ է կազմակերպել Քրեակատարողական ծառայության նախկին պետը

Մանրանկարիչը պնդում է՝ իր դեմ մահափորձ է կազմակերպել Քրեակատարողական ծառայության նախկին պետը
Օրեր առաջ իր հետ պատահածը մանրանկարիչը սպանության փորձ է որակում: Հուլիսի 2-ին Կարապետ Գևորգյանը բանջարեղեն գնելու նպատակով ավտոմեքենայով գնացել է Գարեգին Նժդեհի հրապարակին կից շուկա: Իր պատմելով՝ չի հասցրել վճարել ապրանքի համար, երբ հանկարծակի վրա են հասել երկու տղամարդ ու իր հետ լեզվակռվի բռնվել: Գևորգյանի պնդմամբ՝ իր վրա ֆիզիկական հարձակում է տեղի ունեցել, որը կազմակերպել է 2006-2009 թվերին ԱՆ Քրեակատարողական ծառայության պետ Աշոտ Մարտիրոսյանը. 

«Մեքենան պռոտիվ կանգնեցրեց կրպակի առաջ, որտեղ առևտուր էի անում: Սպառնաց, բառացիորեն ասաց՝ իյա, էս դու դեռ սա՞ղ ես, կենդանի՞ ես: Ես բացատրեցի՝ եթե խնդիր ունես վաղը հանդիպենք խոսենք: Բա չէ, դուրս արի, մեկ ա դու պտի սատկես: Քֆուր տվեց, ես էլ իրեն քֆուր տվեցի, ու իրա շոֆերի հետ հարձակվավ վրես, սկսեցին ձեռքերով ու ոտքերով խփել վիրահատված մասերիս»,- պատմում է Կարապետը: Նրա խոսքով՝ բռնարար երկուսին միացել են ևս 4 հոգի, որոնք դուրս են եկել մոտակայքում կայանված ավտոմեքենայից: 

Աշոտ Մարտիրոսյանը կտրականապես հերքում է Գևորգյանի պնդումը, թե ինքը մահափորձ է կազմակերպել նրա դեմ. «Ծիծաղելի է ուղղակի, եթե ես էդ մարդուն մատով չեմ դիպչել, ի՞նչ մահափորձի մասին կարող է խոսակցություն լինել»,- Forright.am-ի հետ զրույցում իր դեմ մեղադրանքներին հակադարձում է նախկին պաշտոնյան: Մարտիրոսյանը պատմեց միջադեպի իր վարկածը: Ինքն ու վարորդը մտնելիս են եղել այն կրպակ, որտեղ առևտուր էր անում Կարապետ Գևորգյանը: Պատահական հանդիպում է եղել. 

«Ասում եմ՝ Կարո ջան, էն տարածքը քանդեցիք, թափեցիք, գնացիք ու մի հատ չեկաք, ըտենց ո՞նց կլինի: Ասում եմ՝ մի հատ կանչել եմ, չեք գալիս: Բա՝ դու ո՞վ ես, որ ինձ կանչես: Ինքը նախահարձակ եղավ, ոնց որ տրամադրված էր, քանի որ իրա համար հաճելի թեմայից չէի խոսում: Ասի՝ հասկանո՞ւմ ես ում հետ ես խոսում, պատասխանեց՝ վիզդ կկտրեմ: Վարորդը հետս էր, ասավ՝ հեյ հոգնած, հլը արի դուրս, ի՞նչ վիզ կտրել: Հետո արդեն դուրսը իրանք իրար քաշքշել են»,- պատմում է Աշոտ Մարտիրոսյանը:  

Թե իր նկատմամբ բռնություն գործադրելու ինչ պատճառ ուներ Աշոտ Մարտիրոսյանը, հստակ պատասխան չստացանք Կարապետ Գևորգյանից: Հարցին՝ արդյո՞ք ինքը երբևէ բարոյական, նյութական, ֆիզիկական վնաս հասցրել է Մարտիրոսյանին, Գևորգյանը մեր հարցին պատասխանեց հարցով՝ ինչպե՞ս ինքը կարող էր գեներալին ֆիզիկական վնասվածք հասցնել: 

Աշոտ Մարտիրոսյանը, սակայն մանրամասնեց, թե ինչից հետո է իր ու Կարապետ Գևորգյանի միջև սև կատու անցել: Պատմեց, որ Իսակովի պողոտայի վրա գտնվող իր տարածքում Կարապետն ու ընկերը ցանկացել են «հաց ուտելու օբյեկտ» սարքել: Ինքը թույլատրել է ու շինարարությունն սկսվել է: Որոշ ժամանակից շինարարությունը դադարեցվել է, և թողնելով կիսակառույցները՝ Կարապետն ու ընկերը հեռացել են: Մարտիրոսյանին զայրացրել է փաստը, որ այդ ընթացքում ծառեր են հատվել, տրակտորով «տարածքը քանդուքարափ են արել» ու հեռացել: 

Բռնարարքի փաստը Forrights.am-ի հետ զրույցում հաստատեցին շուկայի ականատես աշխատակիցները. «Սկզբից ստեղ էին ծեծում, հետո տարան էն կողմ, սկսեցին էնտեղ  ծեծել »,-  Forrights.am-ին պատմեց ձուկ վաճառող մի կին, որը չցանկացավ ներկայանալ: Մեկ այլ վաճառական՝ Լուսինեն պնդեց, որ իր կրպակի առաջ է ծեծի ենթարկվել մանրանկարիչը: Դեպքը նկարագրելիս կինը գրեթե նույնությամբ կրկնեց Կարապետի պատմածը. «Սկսեցին լեզվակռիվ անել, հետո ընդեղից մի հատ մեքենա մոտիկացավ, հարձակվեցին իրանց վրա: Ընենց չի որ մենակ ես եմ տեսել, բոլորն էլ տեսել են: Հարձակվեցին, ես չգիտեմ կոնկրետ քանի հոգի իրան խփեցին, ինչ արեցին, ինքը խփեց, թե իրան խփեցին, կոնֆլիկտ ա եղել ու թողել գնացել են»: 

Լուսինեն տպավորություն ունի, որ 4 հոգու գալը միջադեպի վայր, ավելի է թեժացրել իրավիճակը. «Եթե երիտասարդների մեքենան չգար ընդեղ կանգներ, հաստատ իրանք կթողնեին կգնային: Ինձ թվաց՝ ինչ-որ պատահական մեքենա ա անցնող, կանգնել ա որ հաշտեցնի, ես չգիտեի որ մոտենում ա հարձակվի»: Լուսինեի վկայությամբ՝ չորս հոգանոց խմբի մոտենալուց հետո տարածքում գտնված մարդիկ միջամտել ու բաժանել են. «Իրանք էլ էին դաժե իրանց տղեքին ասում՝ գնացինք: Իրանք իրանց տղաներին կանխում էին, բայց արդեն խփել ծեծել էին»: 

Լուսինեն հիշում է, որ բռնության ենթարկվելուց հետո Կարապետի հագուստը պատառոտված էր, թեև կարողանում էր ինքնուրույն քայլել: Ըստ Աշոտ Մարտիրոսյանի՝ իր կողմից Կարապետ Գևորգյանին ծեծելու հանգամանքը սուտ է: Նշենք, որ դեպքի վայր է ժամանել ոստիկանությունը, կատարվել է տեղազննություն, առգրավվել են տարածքը նկարահանող տեսախցիկների արձանագրած տեսանյութերը. 

«Սուտ են խոսում, քանի որ հետո պարզվեց, որ կամեռաներն էլ են հանել, ընդեղ բացարձակապես երևում է, որ ես կողքի եմ կանգնած՝ մի քանի մետրի վրա, ինքն ու վարորդը հրմշտվել են, հետո երկու-երեք հոգի ինչ-որ եկել են… ու էդ ա եղել: Հետո ասեցի՝ գնացինք, իմաստ չունի ստեղ աղմուկ հանել»: Մարտիրոսյանն ասում է՝ բռնության պահին միացած 4 հոգուն ինքը չի ճանաչում. «Ինքը կարող ա հազար հոգու հետ խնդիր ունենաք, բոլորին ես պիտի ճանաչե՞մ: Կարող ա իրա կողմնակիցներն են, որ ճանաչեի էնա կգային ինձ կմոտենային»: 

Թե ինչ նկատի ունի հրմշտոց ասելով, տեղի ունեցածն ինչպես է ինքը նկարագրում՝ Քրեակատարողական ծառայության նախկին պետը պատասխանում է. «Շոկի մեջ էի ես, չեմ էլ հիշում՝ ինչ տեղի ունեցավ, որովհետև երբեք չէի պատկերացնում, որ կարող ա ինձ հենց ընենց վիրավորի կամ ասի վիզդ կկտրեմ»: 

Բռնության ենթարկված Կարապետը վստահ է, որ Քրեակատարողական ծառայության նախկին պետը փորձել է իրեն սպանել: Իմանալով, որ ինքը վատառողջ է, երակների թրոմբ ունի, վիրահատված է, հարվածները հասցվել են մարմնի հենց այդ մասերին. 

«Ինձ պատճառելով էդ տրոմբները, մեկ կամ վեց ամիս հետո նա պիտի պտտվի գա ինձ պատճառի մահ»: Ոստիկանության լրատվական ծառայությունից Forrights.am-ը տեղեկացավ, որ դեպքի առթիվ հուլիսի 11-ին քրեական գործ է հարուցվել ՀՀ Քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներով: Այն է՝ ծեծը կամ այլ բռնի գործողություններ կատարելը, որը չի առաջացրել առողջության կարճատև քայքայում կամ ընդհանուր աշխատունակության աննշան կայուն կորուստ: Նշված հանցանքում անձի մեղավորության 
հաստատման դեպքում սահմանված է պատիժ տուգանք՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը հարյուրապատիկի չափով, կամ ուղղիչ աշխատանքներ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կալանք՝ առավելագույնը 2 ամիս ժամկետով: 

Քրեական գործի վարույթը հանձնարարվել է Շենգավիթի քննչական բաժնին: Բռնությունից երկու օր անց Կարապետը ենթարկվել է դատաբժշկական փորձաքննության: Մինչ օրս չի ստացել արդյունքները: Կարապետի տեղեկություններով՝ փորձագիտական կենտրոնի տնօրենը Աշոտ Մարտիրոսյանի մերձավորն է: Օրերս ինքն այցելել է դատաբժշկին, ծանոթացել նախնական եզրակացությանը: Վստահ է, որ ստացած վնասվածքներն ամբողջությամբ չեն արտացոլվել դատաբժշկական եզրակացությունում: Ինչպես նաև հաշվի չառնելով, որ ինքը տառապում է երակների թրոմբի հիվանդությամբ, դատաբժիշկն արձանագրել է, որ հասցված վնասվածքները չեն վտանգել տուժածի կյանքը:

Մարտիրոսյանը հերքեց նաև այս պնդումը: Ինքը չէր կարող կենտրոնի ղեկավարի հետ թեմայի շուրջ պայմանավորվածություն ունենալ, քանի որ չի իմացել, որ Կարապետ Գևորգյանը դիմել է ոստիկանություն. «Դրա մասին իմացա, երբ քննիչը եկավ հարցաքննության»: 

Մարտիրոսյանի պնդմամբ՝ քննիչն իրեն տեղեկացրել է, որ տեսանյութերի զննությունից երևացել է, որ ինքը կռվին ընդհանրապես չի խառնվել: Կարապետ Գևորգյանն իր հերթին խոստանում է առաջիկայում մանրամասնել միջադեպի պատճառները: Մանրանկարիչը չի պատրաստվում որևէ կերպ հաշտության հասնել Աշոտ Մարտիրոսյանի հետ: Վերջինս իր հերթին եզրակացրել է՝ Գևորգյանին թվացել է՝ ինքը նյութական պահանջ ունի իրենից, «շոու սարքեց, որ ձեռք քաշեմ»: Գևորգյանն ասում է՝ գնալու է մինչև վերջ, որ դեպքն իրավական գնահատականի արժանանա: 

 Ռոբերտ Անանյան   
6249
Print
խոշտանգումներ
Նոր Նորքի ոստիկանության աշխատակիցներն առևանգել և բռնության են ենթարկել զոլաքարցի 18 ամյա երիտասարդին 16.08.2018 | խոշտանգումներ

Նոր Նորքի ոստիկանության աշխատակիցներն առևանգել և բռնության են ենթարկել զոլաքարցի 18 ամյա երիտասարդին

Ոստիկանությունն աշխատում է ցուցմունքներ կորզելու հարազատ մեթոդներով     
Գեղարքունիքի Զոլաքար գյուղի տարեց բնակիչ Միշա Մխիթարյանը հայտարարում է, որ թոռանը՝ 18-ամյա Հայկ Մխիթարյանին ոստիկանությունը հետապնդում է, նրան առևանգել և բռնու

«Նույնիսկ Պերմյակովի պաշտպանը այդ աստիճան սպառնալիքներ  չի ստացել»․ փաստաբան 10.08.2018 | խոշտանգումներ

«Նույնիսկ Պերմյակովի պաշտպանը այդ աստիճան սպառնալիքներ չի ստացել»․ փաստաբան

Նույնիսկ Ավետիսյան ընտանիքի 7 անդամներին սպանած Վալերի Պերմյակովի պաշտպանը այդ աստիճան սպառնալիքներ եւ նախատիքներ չի ստացել,  որքան ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի պաշտպանությունը ստանձնած փաստաբանները։ Վստահեցնում է  նրա պաշտպաններից  Արսեն Մկրտչյանը։   
Իմ հասցեին համացանցում տարածվում են վիրավորանքներ, սպառնալիքներ 5.08.2018 | խոշտանգումներ

Իմ հասցեին համացանցում տարածվում են վիրավորանքներ, սպառնալիքներ

Փաստաբան Հայկ Ալումյանի գրառումը ֆեյբուքի իր էջում

Ռոբերտ Քոչարյանի գործի վերաբերյալ արված ասուլիսից հետո իմ և պարոն Քոչարյանի մյուս պաշտպանների հասցեին համացանցում տարածվում են վիրավորանքներ (ի թիիվս այլնի ինձ անվ

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: