լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
10.07.2018 | խոշտանգումներ

ԴԱՀԿ աշխատակիցները ծեծել են եզդի երիտասարդին, հայհոյել նրա ազգությունը

ԴԱՀԿ աշխատակիցները ծեծել են եզդի երիտասարդին, հայհոյել նրա ազգությունը
Ազգությամբ եզդի Նազիկ Ամարյանը և նրա որդի Յուրա Ամարյանը 2015թ.-ին  առճակտվեցին  անօրինականության հետ: Թբիլիսյան խճուղում գտնվող, հանրակացարանի շենքում էր բնակվում Ամարյանների ընտանիքը , վերջիններս  երկրաշարժից տուժող լինելով, տարիներ  շարունակ հաստատվել էին այդ տարածքում: 

Ամարյանների փոխանցմամբ,  մի օր մի բանկի տնօրեն եկել և վերջիններիս ստիպել է ազատել տարածքը, ասելով,  որ դա իր սեփականությունն  է, ինչին ի պատասխան Նազիկ Ամարյանը նշել է, որ լինելով երկրաշարժից տուժված չունի այլ կացարան և ժամանակ է պետք վարձով որևէ բնակարան գտնելու և տեղափոխվելու համար: Հաջորդ այցին, սակայն բանկի նույն պաշտոնյան՝ սպառնալով Նազիկ Ամարյանին՝ ասել է.  «եթե չազատեք  բնակարանը, հարկադիրին կուղարկեմ, նրանց փող կտամ,  և նրանք  իրենց ձևերով ձեզ կհանեն այդտեղից»: 

Դեպքից մի քանի օր անց,  հարկադիր ծառայության աշխատողները ժամանել են Ամարյանների բնակության վայր` հարկադրելով ազատել բնակարանը՝ առանց, որևէ փաստաթուղթ կամ դատարանի  որոշում ցույց տալու:  « Արագացրե՛ք, ձեր իրերը հավաքեք, տարեք, հակառակ դեպքում, մենք կբարձենք այդ ամենը  կտանենք պահեստավորման, ինչից հետո, եթե ցանկանաք ձեր իրերը ետ վերցնենք` պետք է կրկնակի վճարեք»: Այս ամենը լսելուց հետո Նազիկ Ամարյանը որոշել է տան իրերը հավաքել և տանել վարձով բնակվող տղայի տուն: Երբ ամեն բան տեղափոխված էր և մնացել էր վառելափայտերի տեղափոխումը, Հարկադիր ծառայոության աշխատակիցները կրկին միջամտել են. «վառելափայտը  արագացրեք հանեք, մենք վռազում ենք»;

Նազիկ Ամարյանը  նշել է, եթե շտապում եք  վաղը եկեք` բնակարանը ամբողջությամբ ազատած կլինենք: Սակայն, Հարկադիր ծառայության աշխատակիցներըը  շարունակել են պնդել, որ վառելափայտերը հանեն, շպրտեն, որպեսզի իրենք կնքեն բնակարանը: Նազիկ Ամարյանի արձագանքին հետևում է հարկադիր ծառայողների հայհոյախառն խոսքերը . «Շատ ես լեզվիդ տալիս, ես քո եզդի լավը…»: 

Լսելով կոպիտ հայհոյանքը՝ Նազիկ Ամալյանը մոտեցել է աշխատակիցներին, ասել է`  ինչ կապ ունի իր ազգությունը, երբ ամուսինը մասնակցել և մարտնչել է Արցախյան պատերազմին, երբ որդիները ծառայել են հայկական բանակում: Յուրան էլ իր հերթին է փորձում հասկանալ, թե ինչո՞ւ են հայհոյել իրենց, ինչին ի պատասխան հարկադիր ծառայության աշխատողները սկսում են սպառնալ Յուրային.  

«Հարկադիր ծառայության աշխատակիցները  Նազիկ Ամարյանին հրել և գետնին են գցել, ինչից այնուհետև հրել և գետնին են  գցել Յուրա Ամարյանին, ապա ատրճանակի խզակոթով հարվածել և հայհոյել են նրան: Ծեծի ենթարկվեուց հետո, Շտապ Օգնության մեքենայով Նազիկ Ամարյանին և Յուրա Ամարյանին տեղափոխել են հիվանդանոց:  Ինչից հետո ԴԱՀԿ աշխատակիցները հորդորել են Նազիկ և Յուրա Ամարյաններին չբողոքել՝ պատճառաբանելով որ գործը կփակվի և շարունակություն չի ունենա, սակայն գործընթացն այլ ընթացք է ստանում` ԴԱՀԿ աշխատակիցներն են բողոք ներկայացնում Յուրա Ամարյանի դեմ՝ Յուրային գամելով ամբաստանյալի աթոռին: 

Դեպքի հետքերով, խոսեցինք նաև  «Սինջար եզդի ազգային միավորում» ՀԿ-ի նախագահ Բորիս Մուրազիի հետ, ով նշեց, որ  Յուրա Ամարյանի խնդրից տեղյակ են եղել ի սկզբանե: «Ամարյանը լեզվակռիվ էր ունեցել ԴԱՀԿ աշխատակիցների հետ, որի ընթացքում այդ աշխատակիցները ծեծել էի Ամարյանին, իսկ հետո իրենք էլ դիմում բողոք գրել նրա դեմ, որի պատճառով նա կանգնած է իրավական խնդիրների առաջ: Ամարյանի նկատմամբ կատարվածը մարդու իրավունքների խախտում էր: Ամարյանին վիրավորանքներ էին հասցրել նաև իր ազգային պատկանելության մասով: Հայհոյել էին նրան և նրա ազգային պատկանելությունը: Մենք կարծում ենք, որ դատարանը պետք է ի վերջո վերականգնի արդարությունը, և Ամարյանը օրենքի հետ խնդիրներ չի ունենա ».-նշեց Բորիս Մուրազին, ով նաև ի պաշտպանություն Ամալյանների ընտանիքի խախտված իրավունքների վերկանգման ՀՀ կառավարության շենքի հարակից տարածքում բողոքի ակցիաներ է իրականացրել՝ ՀԿ-ի անդամների հետ միասին:  

Յուրա Ամարյանի պաշտպան, Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Նինա Կարապետյանցը պատմեց, թե այս գործում ինչն էր ուշադրության արժանի: Պաշտպանի խոսքերով՝ այս պատմության մեջ ականատես են եղել  դասական քսենոֆոբիայի դրսևորման` պաշտոնատար անձանց կողմից: 

Գործի մեկնարկը տրվել է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաների առաջին ատյանի դատարանից, սկզբում գործով ներգրվված է եղել հանրային պաշտպան, սակայն որոշ ժամանակ անց Յուրա Ամալյանը հրաժարվել է հանրային պաշտպանից, օգտվել Նինա Կարապետյանցի և Արայիկ Պապիկյանի փաստաբանական օգնությունից: Նինա Կարապետյանցը ընդգծեց, քանի որ ԴԱՀԿ աշխատողները հասկացել են իրենց արածի լրջությունը,  ամենից առաջ դիմել են ոստիկանություն՝ ներկայացնելով բողոք: Վերջիններս անգամ թույլ չեն տվել Յուրա Ամարյանին, անհրաժեշտ բուժօգնություն ստանալ: 

Հիվանդանոցից խաբեությամբ ոստիկանական բաժանմունք են  տարել՝ պատճառաբանելով, թե մի քանի րոպե տևողությամբ գործ կա անելու, մի քանի թուղթ պետք է ստորագրվի: Սակայն տևական ժամանակ Յուրա Ամարյանին պահել են բաժանմունքում՝ ստիպելով ստորագրել ինչ-որ փաստաթղթերի տակ՝ օգտվելով Յուրա Ամարյանի թերի կրթությունից և հարվածներից ստացած ոչ սթափ վիճակից; Նինա Կարապետյանցի խոսքով՝ գործից առանձնացվել է մի մաս, ուղղարկվել Հատուկ  քննչական ծառայություն, առանձին քննություն է անցկացվել ԴԱՀԿ աշխատակիցների կողմից բռնություն իրականացնելու կապակցությամբ, սակայն ոչինչ չի ապացուցվել, քանի որ  ինչպես փաստաբանը նշեց` «ուսադիր ունեցողները, ուսադիր ունեցողներին պաշտպանում են, չեն գցում»:  

Հաջորդ կասկած հարուցող հանգամանքն ըստ փաստաբանի՝ մեղադրանքի առաջադրման քրեական հոդվածն էր` ՀՀ ՔՕ 316 հոդվածի 2-րդ մաս:  Նինա Կարապետյանցի փոխանցմամբ, եթե անձին մեղադրանք էր առաջադրվում 316 հոդվածի 1-ին  մասով ապա  անձը անմիջապես կալանավորվում էր, իսկ  Յուրա Ամարյանին մեղադրանք էին առաջադրել  ՀՀ ՔՕ 316 հոդվածի 2-րդ մաս` խափանման միջոց ընտրելով ստորագրություն չհեռանալու մասին:    

«Այս փաստը ևս համոզմունք է հաղորդում, որ մեղադրանք առաջադրող կողմը հասկացել է գործի շինծու լինելը և որոշել է ինչ որ չափով մեղմել պատժաչափը: Հաջորդ հատկանաշական հանգամանքը գործով տուժող անձ ճանաչված  ԴԱՀԿ աշխատակցի հետ է կապված, քանի որ տվյալ գործը վերջինիս վարույթում չի եղել: Գործը մակագրված է եղել այլ անձի վրա, սակայն  ով իրեն տուժող է համարում և ներկա է եղել այդ միջադեպին՝ իր ցանկությամբ է գնացել պլոմբելու համար այն բնակարանը, որտեղ բնակվելիս է եղել Ամարյանների ընտանիքը»,- ասաց Նինա Կարապետյանցը: 

Փաստաբանը նաև շեշտեց, որ  տվյալ անձը,  ՀՀ  Քր օր.-ի 316 հոդվածով որևէ կերպ տուժող ճանաչվել չի կարող, ԴԱՀԿ տվյալ աշխատակիցը այնտեղ գտնվելու գրավոր հրաման , բանավոր հրահանգ իր վերադասից չի ունեցել:  Օգոստոսի 10-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորքի նստավայրում սպասվում է Ամարյանի գործով հերթական դատական նիստը, որի ընթացքում դեռ պետք է լսեն գործով մի քանի վկաների : 

Նշենք որ գործով վկաններ Նազիկ Ամարյանը և մեծ որդին ամիսներ առաջ մահացել են: Փաստաբանը հույս հայտնեց` քանի որ ՀՀ-ում հեղափոխություն է տեղի ունեցել արդարադատությունը այնուամենայնիվ կվերականգնվի նաև այս գործով :   

Լիանա Այվազյան
2260
Print
խոշտանգումներ
Սերժ Սարգսյանի եղբորորդին առևանգել և խոշտանգել է 49-ամյա մի տղամարդու 17.07.2018 | խոշտանգումներ

Սերժ Սարգսյանի եղբորորդին առևանգել և խոշտանգել է 49-ամյա մի տղամարդու

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները հետախուզական ծավալուն միջոցառումներով պարզել են, որ նախորդ տարի Երևանում բնակվող 49-ամյա մի տղամարդու առևանգել են ու ծեծի ենթարկել։

Նախնական տվյալներով՝ տղամար

Մանրանկարիչը պնդում է՝ իր դեմ մահափորձ է կազմակերպել Քրեակատարողական ծառայության նախկին պետը 13.07.2018 | խոշտանգումներ

Մանրանկարիչը պնդում է՝ իր դեմ մահափորձ է կազմակերպել Քրեակատարողական ծառայության նախկին պետը

Օրեր առաջ իր հետ պատահածը մանրանկարիչը սպանության փորձ է որակում: Հուլիսի 2-ին Կարապետ Գևորգյանը բանջարեղեն գնելու նպատակով ավտոմեքենայով գնացել է Գարեգին Նժդեհի հրապարակին կից շուկա: Իր պատմելով՝ չի հասցրել վճարել ապրանքի համար, երբ հանկարծակի վրա են հասել երկու տղամարդ ու իր հետ լե

«Սպառնում էր, որ կսպանի մեզ, եթե ես ծնկի չգամ իր առաջ».  վարդավառ, որը չի մոռացվի 11.07.2018 | խոշտանգումներ

«Սպառնում էր, որ կսպանի մեզ, եթե ես ծնկի չգամ իր առաջ». վարդավառ, որը չի մոռացվի

Կոտայք գյուղի 42 ամյա բնակիչ Ավետիք Սարգսյանը իր անձնական խայտառակությունն է համարում Վարդավառի տոնին՝ հուլիսի 8-ին նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի եղբոր՝ Կարեն Գասպարյանի առանձնատան բակում տեղի ունեցած միջադեպը: Ինչպես  հայտնի է, Գասպարյանի եղբայրը զրկել է Ավետիք Սարգսյանի

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: