լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
23.05.2018 | խոշտանգումներ

Լրագրողին բռնի ուժով մեքենա նստեցրած Կոտայքի ոստիկանապետին մեղադրանք է առաջադրվել․ ՀԺ

Լրագրողին բռնի ուժով մեքենա նստեցրած Կոտայքի ոստիկանապետին մեղադրանք է առաջադրվել․ ՀԺ
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության լրագրող Տիրայր Մուրադյանին Երեւան-Աբովյան մայրուղում բռնի ուժով քաղաքացիական մեքենան նստեցրած Կոտայքի մարզի ոստիկանապետ Արսեն Արզումանյանին մեղադրանք է առաջադրվել: 

Նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 2-րդ մասով (լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը, որոնք կատարել է պաշտոնատար անձն իր պաշտոնեական դիրքն օգտագործելով): Մեր տեղեկություններով, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը:  

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված այս գործի շրջանակներում լրագրող Տիրայր Մուրադյանը տուժող է ճանաչվել:

Դեպքը տեղի է ունեցել ապրիլի 20-ին. լրագրողը Երեւան-Աբովյան մայրուղում իրականացնում էր իր աշխատանքը՝ նկարահանելով այնտեղ տեղի ունեցող գործողությունները, մասնավորապես՝ ցուցարարների կողմից մայրուղու փակումը եւ ոստիկանների գործողությունները: Նկարահանելու պահին նրան են մոտեցել մի քանի ոստիկաններ՝ ոստիկանապետի գլխավորությամբ եւ հորդորել են դադարեցնել նկարահանումները: 

Տիրայր Մուրադյանը ոստիկաններին ասել է, որ ինքը լրագրող է եւ իրականացնում է իր մասնագիտական գործունեությունը, սակայն ոստիկանները չեն լսել լրագրողի հորդորները եւ նրան բռնի ուժով նստեցրել են քաղաքացիական ավտոմեքենայի մեջ, տարել են Աբովյան քաղաքի ուղղությամբ: Լրագրողին բռնի ուժով մեքենան նստեցրածն էլ հենց Աբովյանի ոստիկանապետն է: Լրագրողի պատմելով՝ ճանապարհին ոստիկանները մի քանի զանգ են կատարել՝ համոզվելու համար, որ ինքը լրագրող է, չնայած որ Տիրայր Մուրադյանը կրել է լրագրողի վկայական: Այնուամենայնիվ, ճանապարհի կեսից լրագրողին բաց են թողել: Մեր տեղեկություններով, Աբովյանի ոստիկանապետի եւ նրա ենթակաների կողմից լրագրողի աշխատանքը խոչընդոտելու դեպքով անգամ ծառայողական քննություն նշանակված չէ:
857
Print
խոշտանգումներ
Իմ հասցեին համացանցում տարածվում են վիրավորանքներ, սպառնալիքներ 5.08.2018 | խոշտանգումներ

Իմ հասցեին համացանցում տարածվում են վիրավորանքներ, սպառնալիքներ

Փաստաբան Հայկ Ալումյանի գրառումը ֆեյբուքի իր էջում

Ռոբերտ Քոչարյանի գործի վերաբերյալ արված ասուլիսից հետո իմ և պարոն Քոչարյանի մյուս պաշտպանների հասցեին համացանցում տարածվում են վիրավորանքներ (ի թիիվս այլնի ինձ անվ

փաստաբանը իրավական պաշտպանության արդյունավետ միջոցներ չունի 3.08.2018 | խոշտանգումներ

փաստաբանը իրավական պաշտպանության արդյունավետ միջոցներ չունի


փաստաբան Արթուր Գրիգորյանի բաց նամակը գլխավոր դատախազին

Այն բանից հետո, երբ ոստիկանությունը վերջապես բարեհաճեց իմ հաղորդման հիման վրա ձեռնամուխ լինել նյութերի նախապատրաստմանը (հնարավոր է

Ինչ ճակատագիր է սպասվում թավշյա հեղափոխությունից առաջ բռնության ենթարկվածներին 19.07.2018 | խոշտանգումներ

Ինչ ճակատագիր է սպասվում թավշյա հեղափոխությունից առաջ բռնության ենթարկվածներին

«Հիմնադիր խորհրդարան»-ի աջակից,  «Սասնա ծռեր» խմբի համակիր, նկարիչ Փայլակ Թեւանյանը  մոտ մեկ տարի է ամբաստանյալի կարգավիճակ ունի։: Ըստ մեղադրանքի՝ նա  նախորդ տարվա հունիսի 28-ին «Սասնա ծռեր»-ի գործով նիստի ժամանակ Ավան եւ Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: