լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
22.05.2018 | խոշտանգումներ

Երկու քրեական գործ` ցուցերի ժամանակ անչափահասների վրա տեղի ունեցած հարձակման փաստի առթիվ

Երկու քրեական գործ` ցուցերի ժամանակ անչափահասների վրա տեղի ունեցած հարձակման փաստի առթիվ
Ապրիլի 20-ին Էրեբունի վարչական շրջանի Այվազովսկու փողոցում անչափահաս ցոցարարների վրա տեղի ունեցած հարցակման դեպքի վերաբերյալ ՀՀ Քնչական կոմիտեի Էրեբունիի քննչական բաժնում երկու քրեական գործ է քննվում:     

Երկու գործով տուժողը 16-ամյա Դավիթ Ավետիսյանն է` Հիմնադիր խորհրդարանի անդամ Վարուժան Ավետիսյանի որդին, իսկ կասկածյալները տարբեր են: 

Քրեական գործերից մեկը հարուցվել է ծեծի, մյուսը` առեւանգման փորձի վերաբերյալ: Ինչպես հայտնել էինք, երբ ցուցարարները երթով քայլում էին Էրեբունի թանգարանի ուղղությամբ, այնտեղ փողոց փակելու եւ այդպիսով իրենց քաղաքացիական անհնազանդությունը դրսեւորելու, երբ մայթեզրին մոտ  կայանած մի ավտոմեքենայից դուրս եկած երիտասարդները հարձակվել էին նրանց վրա, ծեծի ենթարկել, նաեւ հարվածներ հասցրել փայտյա մահակով:    

Այսօր մեզ հայտնի դարձավ, որ առաջին քրեական գործով` ծեծի դեպքով, որպես կասկածյալ է ներգրավված չորս անձ, ում արդեն պետք է մեղադրանք առաջադրվի եւ նախատեսվում է

նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել չհեռանալու մասին ստորագրությունը: Երկրորդ քրեական գործով` առեւանգման փորձի վերաբերյալ քրեական գործը հարցուցվել է մայիսի 15-ին, առեւանգման փորձ կատարող անձանց ինքնությունը, սակայն դեռեւս հայտնի չէ: 

Այժմ գործողություններ են կատարվում այդ անձանց ինքնությունը պարզելու եւ նրանց հայտնաբերելու ուղղությամբ:

Անի Գևորգյան    
2890
Print
խոշտանգումներ
բողոքի ակցիայի անչափահաս մասնակիցներին ծեծելու համար 4 անձ կալանավորվել է 13.06.2018 | խոշտանգումներ

բողոքի ակցիայի անչափահաս մասնակիցներին ծեծելու համար 4 անձ կալանավորվել է

ՀՀ Քննչական կոմիտեի մամլո խոսնակ Սոնա Տռուզյանը ֆբ-յան իր էջում գրառում է արել.

«Էրեբունու վարչական շրջանի տարածքում բողոքի ակցիայի մասնակից անչափահասների նկատմամբ ապրիլի 20-ին կիրառված բռնության դեպքի առթիվ Էրեբունի եւ Նուբարաշե

Լրագրողին բռնի ուժով մեքենա նստեցրած Կոտայքի ոստիկանապետին մեղադրանք է առաջադրվել․ ՀԺ 23.05.2018 | խոշտանգումներ

Լրագրողին բռնի ուժով մեքենա նստեցրած Կոտայքի ոստիկանապետին մեղադրանք է առաջադրվել․ ՀԺ

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության լրագրող Տիրայր Մուրադյանին Երեւան-Աբովյան մայրուղում բռնի ուժով քաղաքացիական մեքենան նստեցրած Կոտայքի մարզի ոստիկանապետ Արսեն Արզումա

Երկու քրեական գործ` ցուցերի ժամանակ անչափահասների վրա տեղի ունեցած հարձակման փաստի առթիվ 22.05.2018 | խոշտանգումներ

Երկու քրեական գործ` ցուցերի ժամանակ անչափահասների վրա տեղի ունեցած հարձակման փաստի առթիվ

Ապրիլի 20-ին Էրեբունի վարչական շրջանի Այվազովսկու փողոցում անչափահաս ցոցարարների վրա տեղի ունեցած հարցակման դեպքի վերաբերյալ ՀՀ Քնչական կոմիտեի Էրեբունիի քննչական բաժնում երկու քրեական գործ է քննվում:     


լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: