լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
10.05.2018 | խոշտանգումներ

Ալավերդու Վահագի մեղադրանքը կրկին փոխվեց

Ալավերդու Վահագի մեղադրանքը կրկին փոխվեց
Ալավերդի քաղաքի բնակիչ Կամո Փիրուզյանի սպանության գործով նախաքննական մարմինը օրերս նոր որոշումներ է կայացրել:  Փոփոխվել է գլխավոր մեղադրյալ, քրեական հեղինակություն համարվող Ալավերդու Վահագի՝ Վահագն Աբգարյանի մեղադրանքը: Ինչպես հայտնի է, նա էր համարվում սպանության պատվիրատուն: 

Վարույթն իրականացնող մարմինը՝ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունը, այս տարվա հունվարին կալանավորել էր Վահագն Աբգարյանին, նրան մեղադրելով քրեական օրենսգրքի 4 հոդվածներով՝ հանցավոր համագործակցություն  ստեղծելու եւ ղեկավարելու /223, մաս 1/, Կամո Փիրուզյանի սպանությունը կազմակերպելու /38-104, մաս2, 7,8 կետեր/, Ռոման Մոսինյանի սպանությունը  նախապատրաստելու կազմակերպելու /38-35-104, 2 մաս, 7,8 կետեր/, Լոռու մարզային ՔԿ վարչության նախկին պետ Թաթուլ Շուշանյանին առանձնապես խոշոր չափերի կաշառք տալու /312, մաս 3/ համար: 

Հիշեցնենք, որ Կամո Փիրուզյանը սպանվել է 2017 թվականին հունիսի 13-ին: Նրա ուղղությամբ ատրճանակից կրակել է 26-ամյա Վլադիմիր Դավթյանը, ապա հանձնվել է իրավապահներին: Ըստ քննչական վարկածի, սպանության պատվերը Դավթյանին տվել է Վահագն Աբգարյանը և հենց նա էլ կաշառել է Թաթուլ Շուշանյանին, Դավթյանի հանցանքը մեղմացնելու, պատվերով սպանության հոդվածով մեղադրանք չառաջադրելու  համար: 

Իսկ Ռոման Մոսինյանը, որի սպանությունը, ըստ քննչականի, նախապատրաստել էր Վահագն Աբգարյանը, բայց որը չստացվեց, 2015 թվականին անցկացված քաղաքապետի ընտրություններում Վահագն Աբգարյանի հակառակորդի՝ Արթուր Աբգարյանի կողմնակիցներից էր, ինչն էլ,  ըստ մեղադրանքի, նրա սպանության փորձի դրդապատճառ է եղել: Ռոման Մուսինյանը փախուստի մեջ է: Նա այս գործով ցուցմունք չի տվել, և նրա վերաբերյալ դրվագը, ըստ Վահագն Աբգարյանի շահերը ներկայացնող փաստաբան Հակոբ Ճարոյանի, չունի որևէ հիմնավորում: 

Հակոբ Ճարոյանը տեղեկացրեց Forrights.am-ին, որ վարույթն իրականացնող մարմինը կրճատել է իր պաշտպանյալի մեղադրանքի ծավալը: 

«Հանվել է Ռոմիկ  Մոսինյանի սպանությունը նախապատրաստելու և կազմակերպելու, ինչպես նաև հանցավոր համագործակցություն ստեղծելու եւ ղեկավարելու մեղադրանքները: Մնացել է Կամո Փիրուզյանի սպանության կազմակերպումը՝ Վլադիմիր Դավթյանին պատվեր տալու միջոցով և քննչականի պետին կաշառք տալը:  Նրան մեղադրում են նաև այն  բանի համար, որ զենք է տվել Վլադիմիրին, սակայն ես կապացուցեմ դատարանում, որ այդ մեղադրանքները ևս անհին են», - հայտարարեց  Հակոբ Ճարոյանը: 

Տուժող կողմի՝ Փիրուզյանների փաստաբաններ Լուսինե Սահակյանը և Երվանդ Վարոսյանը վստահեցնում են, որ Վահագն Աբգարյանի դեմ բավականաչափ ապացույցներ կան, նաև ԱԱԾ  գաղտնալսումների տեսքով: Փաստերը, ըստ Լուսինե Սահակյանի բավարար են Վահագն Աբգարյանին  «ցմահ» բերդ ուղարկելու համար, սակայն ելնելով փաստաբանական մարտավարությունից նա չի ցանկանում այս փուլում հրապարակել դրանք:  

Նկատենք, որ դատախազությունը բազմիցս փոխել է Աբգարյանին առաջադրված մեղադրանքները, իսկ վերջին  փոփոխությունը կատարվեց, փաստորեն, Կամո Փիրուզյանի սպանության գործը դատարան հանձնելուց մի քանի օր առաջ: 

 Սյուզան Սիմոնյան
633
Print
խոշտանգումներ
բողոքի ակցիայի անչափահաս մասնակիցներին ծեծելու համար 4 անձ կալանավորվել է 13.06.2018 | խոշտանգումներ

բողոքի ակցիայի անչափահաս մասնակիցներին ծեծելու համար 4 անձ կալանավորվել է

ՀՀ Քննչական կոմիտեի մամլո խոսնակ Սոնա Տռուզյանը ֆբ-յան իր էջում գրառում է արել.

«Էրեբունու վարչական շրջանի տարածքում բողոքի ակցիայի մասնակից անչափահասների նկատմամբ ապրիլի 20-ին կիրառված բռնության դեպքի առթիվ Էրեբունի եւ Նուբարաշե

Լրագրողին բռնի ուժով մեքենա նստեցրած Կոտայքի ոստիկանապետին մեղադրանք է առաջադրվել․ ՀԺ 23.05.2018 | խոշտանգումներ

Լրագրողին բռնի ուժով մեքենա նստեցրած Կոտայքի ոստիկանապետին մեղադրանք է առաջադրվել․ ՀԺ

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության լրագրող Տիրայր Մուրադյանին Երեւան-Աբովյան մայրուղում բռնի ուժով քաղաքացիական մեքենան նստեցրած Կոտայքի մարզի ոստիկանապետ Արսեն Արզումա

Երկու քրեական գործ` ցուցերի ժամանակ անչափահասների վրա տեղի ունեցած հարձակման փաստի առթիվ 22.05.2018 | խոշտանգումներ

Երկու քրեական գործ` ցուցերի ժամանակ անչափահասների վրա տեղի ունեցած հարձակման փաստի առթիվ

Ապրիլի 20-ին Էրեբունի վարչական շրջանի Այվազովսկու փողոցում անչափահաս ցոցարարների վրա տեղի ունեցած հարցակման դեպքի վերաբերյալ ՀՀ Քնչական կոմիտեի Էրեբունիի քննչական բաժնում երկու քրեական գործ է քննվում:     


լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: