լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
4.05.2018 | խոշտանգումներ

Գավառում փողոց փակելու համար դանակահարված երիտասարդներից 1-ի երիկամը վնասվել է. Նա վիրահատվել է Երևանում

Գավառում փողոց փակելու համար դանակահարված երիտասարդներից 1-ի երիկամը վնասվել է. Նա վիրահատվել է Երևանում
Մայիսի 2-ին «Իմ քայլը» համաժողովրդական շարժման կողմից հայտարարված համատարած քաղաքացիական անհնազանդության գործողությունների արդյունքում Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում «Միթսուբիշի» մեքենայով փողոց փակած և դրա արդյունքում վիճաբանության ժամանակ դանակահարված երկու երիտասարդներից մեկի երկիկամը վնասվել է:   

Գավառի հիվանդանոցի վիրաբույժ Արամ Ավետիսյանը Forrights.am-ի հետ զրույցում ասաց, որ 20-ամյա Տարոն Հովհաննիսյանը՝ ծանր վիճակում, «աջ գոտկային շրջանի և աջ պարավերտեբրալ շրջանի ծակած կտրած թափանցող վերք և մակրոհեմատուրիա» ախտորոշմամբ նույն օրը տեղափոխվել է Երևան, քանի որ երկիկամի վնասվածքի կասկած է եղել և առավել մասնագիտացված միջամտության անհրաժեշտություն։ Էրեբունի բժշկական կենտրոնի տնօրեն Միքայել Մանուկյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Տարոնը իրենց մոտ ընդունվել է սուր կտրած-ծակած վերքով և ներքին արյունահոսությամբ: 
\
«Վիրաբույժներն ու ուրոլոգները նրան վիրահատել են, հայտնաբերել են երիկամի վնասվածք, երիկամը հաջողվել է պահպանել, չեն հեռացրել: Հիմա նա արդեն հիվանդասենյակում է, վիճակը բավարար է»,- ասաց Մանուկյանը:   Հարցին, թե երիկամի հետ կապված խնդիր չի՞ ունենա հետագայում, Մանուկյանն ասաց. 
«Հետագայի համար դեռ շուտ է խոսել, բայց կարծում եմ, ոչ, կարելի է ասել՝ վստահ եմ՝ ոչ»:      
\
Նույն օրը Գավառում փողոց փակելու համար 20-ամյա Տարոնի հետ դանակահարված 19-ամյա Դավիթ Ղարաբաղցյանը բուժվում է Գավառի հիվանդանոցում: Նա ստացել է «կրծքավանդակի աջ կեսի ծակած կտրած թափանցող վերք, աջակողմյան պնևմոթորաքս»:  Գավառի հիվանդանոցի վիրաբույժ Արամ Ավետիսյանն ասաց, որ Դավիթն իրենց մոտ ստանում է համապատասխան բուժօգնություն: 

«Նրա պլևրալ խոռոչը դրենավորվել է, դա փոքր վիրահատական միջամտություն է»,-բացատրեց բժիշկը՝ հավելելով, որ այս պահին Դավիթի վիճակը կայուն է, որքան ժամանակ կշարունակի բուժումը, դեռ պարզ չէ:     

Նշենք, որ այս երկու երիտասարդներին  դանակահարելու դեպքի առթիվ Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ «դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որը կատարվել է երկու կամ ավելի անձանց նկատմամբ»։ 

Ըստ ՔԿ-ի՝ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ երիտասարդները դանակահարվել են 2018 թվականի մայիսի 2-ին՝ ժամը 14-ի սահմաններում, Գավառ քաղաքի թիվ 9 դպրոցի մոտ գտնվող դաշտամիջյան հատվածում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ։   Ըստ վկաների ցուցմունքների՝ վիճաբանությունը կապված է եղել նույն օրը Գավառ քաղաքի Օգոստոս 23 փողոցը Դավիթ Ղարաբաղցյանի և Տարոն Հովհաննիսյանի «կողմից վարած «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան թեք կանգնեցնելու, ճանապարհը փակելու և այլ մեքենայի ընթացքը խոչընդոտելու հետ»:   

Մարինե Խառատյան
1156
Print
խոշտանգումներ
Երկու քրեական գործ` ցուցերի ժամանակ անչափահասների վրա տեղի ունեցած հարձակման փաստի առթիվ 22.05.2018 | խոշտանգումներ

Երկու քրեական գործ` ցուցերի ժամանակ անչափահասների վրա տեղի ունեցած հարձակման փաստի առթիվ

Ապրիլի 20-ին Էրեբունի վարչական շրջանի Այվազովսկու փողոցում անչափահաս ցոցարարների վրա տեղի ունեցած հարցակման դեպքի վերաբերյալ ՀՀ Քնչական կոմիտեի Էրեբունիի քննչական բաժնում երկու քրեական գործ է քննվում:     


Ալավերդու Վահագի մեղադրանքը կրկին փոխվեց 10.05.2018 | խոշտանգումներ

Ալավերդու Վահագի մեղադրանքը կրկին փոխվեց

Ալավերդի քաղաքի բնակիչ Կամո Փիրուզյանի սպանության գործով նախաքննական մարմինը օրերս նոր որոշումներ է կայացրել:  Փոփոխվել է գլխավոր մեղադրյալ, քրեական հեղինակություն համարվող Ալավերդու Վահագի՝ Վահագն Աբգարյանի մեղադրանքը: Ինչպես հայտնի է, նա էր համարվում սպանության պատվիրատուն

«Ուզել են Սամվել Բաբայանի միջոցով համոզել, որ գրի Վահագի դեմ». Ալավերդու Վահագի գործով քննչական խումբը անթույլատրելի մեթոդներով է աշխատում 7.05.2018 | խոշտանգումներ

«Ուզել են Սամվել Բաբայանի միջոցով համոզել, որ գրի Վահագի դեմ». Ալավերդու Վահագի գործով քննչական խումբը անթույլատրելի մեթոդներով է աշխատում

Մոտ մեկ տարի է, քննչական կոմիտեն զբաղվում է Ալավերդի քաղաքում տեղի ունեցած աղմկահարույց սպանության գործով: Հունիսի 13-ին 26-ամյա Վլադիմիր Դավթյանը «Մակարով» ատրճանակից մի քանի կրակոց արձակելով, սպանել է Կամո Փիրուզյանին, ապա հանձնվել է իրավապահներին և ինքնախոստովանական ցուցմունքներ գ

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: