լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
23.04.2018 | խոշտանգումներ

«ինձ խփեցին, վայր գցեցին, մազերիցս բռնեցին-քաշեցին ու բռունցքներով խփում էին բոլորը՝ դեմքիս»

«ինձ խփեցին, վայր գցեցին, մազերիցս բռնեցին-քաշեցին ու բռունցքներով խփում էին բոլորը՝ դեմքիս»
«Աղջիկ, տղա մազերից բռնած քաշում էին բարբարոսաբար աջից ձախ ոստիկանները՝ հայհոյելով: Մեքենայի ապակին իջեցրեցի, սկսեցի բղավել, թե ինչ եք անում, նամուս ունեցեք, ո՞նց կարելի է: Վազելով էկան տաքսու վրա, քաշեցին տաքսու միջիդ դուրս վեց հոգով, ձեռքերս էին բռնել,  ինձ խփեցին, վայր գցեցին, մազերիցս բռնեցին-քաշեցին ու բռունցքներով խփում էին բոլորը դեմքիս ․․ 

 Քարշ տալով տարան ինչ-որ քաղաքացիական ավտոբուսի մեջ: Էնտեղ ես ասացի, որ վատ եմ զգում: Զգում էի, որ կոտրվածք ունեմ․․․ Ասացին՝ ձայնդ կտրի, դու իրավունք չունես խոսելու․․․ Անպատվում էին, հայհոյում էին, շատ վատ էին վարվում: Ուղղակի էդ արանքում ես կարողացա զանգահարել կոլեգաներիս, որոնք հիվանդանոցում էին, ու ասացի, որ ինձ ծեծելով բերման են ենթարկել», -Ազատություն ռադիոկայանին պատմել է երեկ ոստիկանների կողմից  դաժան ծեծի  ենթարկված Երևանի բժշկական համալսարանի թիվ 1 հիվանդանոցային համալիրի անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Հայկ Հովհաննիսյանը: 

Դեպքը տեղի է ունեցել առավոտյան ժամը 9-ի սահմաններում, երբ դասադուլ հայտարարած Բժշկական համալսարանի ուսանողները սպիտակ խալաթներով երթի էին դուրս եկել: 

Պատմելով դեպքի մանրամասները՝ Հովհաննիսյանն ասել է, որ ցուցարարների մեջ նկատել է իր ուսանողներին, որոնց նկատմամբ բիրտ ուժ էին կիրառում ոստիկանները․  

Ըստ Հովհաննիսյանի, հիվանդանոցի բժշիկներն են բառացիորեն փրկել իրեն ոստիկանների ձեռքից և ուժով հանել ավտոբուսից: 

Գլխավոր բժիշկ Արեն Բաբլումյանը հայտնել է,  որ հիվանդի վիճակը բավարար է: 
401
Print
խոշտանգումներ
բողոքի ակցիայի անչափահաս մասնակիցներին ծեծելու համար 4 անձ կալանավորվել է 13.06.2018 | խոշտանգումներ

բողոքի ակցիայի անչափահաս մասնակիցներին ծեծելու համար 4 անձ կալանավորվել է

ՀՀ Քննչական կոմիտեի մամլո խոսնակ Սոնա Տռուզյանը ֆբ-յան իր էջում գրառում է արել.

«Էրեբունու վարչական շրջանի տարածքում բողոքի ակցիայի մասնակից անչափահասների նկատմամբ ապրիլի 20-ին կիրառված բռնության դեպքի առթիվ Էրեբունի եւ Նուբարաշե

Լրագրողին բռնի ուժով մեքենա նստեցրած Կոտայքի ոստիկանապետին մեղադրանք է առաջադրվել․ ՀԺ 23.05.2018 | խոշտանգումներ

Լրագրողին բռնի ուժով մեքենա նստեցրած Կոտայքի ոստիկանապետին մեղադրանք է առաջադրվել․ ՀԺ

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության լրագրող Տիրայր Մուրադյանին Երեւան-Աբովյան մայրուղում բռնի ուժով քաղաքացիական մեքենան նստեցրած Կոտայքի մարզի ոստիկանապետ Արսեն Արզումա

Երկու քրեական գործ` ցուցերի ժամանակ անչափահասների վրա տեղի ունեցած հարձակման փաստի առթիվ 22.05.2018 | խոշտանգումներ

Երկու քրեական գործ` ցուցերի ժամանակ անչափահասների վրա տեղի ունեցած հարձակման փաստի առթիվ

Ապրիլի 20-ին Էրեբունի վարչական շրջանի Այվազովսկու փողոցում անչափահաս ցոցարարների վրա տեղի ունեցած հարցակման դեպքի վերաբերյալ ՀՀ Քնչական կոմիտեի Էրեբունիի քննչական բաժնում երկու քրեական գործ է քննվում:     


լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: