լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
19.04.2018 | խոշտանգումներ

Բժիշկը հրաժարվեց տեղում արձանագրել ցուցարարի վնասվածքները

Բժիշկը հրաժարվեց տեղում արձանագրել ցուցարարի վնասվածքները
Առավոտից բերման ենթարկված ակտիվիստ Դավիթ Պետրոսյանը քիչ առաջ Կենտրոն ոստիկանական բաժանմունքից ազատ արձակվեց։ Վերջինս Կառավարական 3-րդ շենքից բերման ենթարկելու արդյունքում ոստիկանների կողմից բռնության էր ենթարկվել, մասնավորապես ոստիկանները ցուցարարին քարշ էին տվել փողոցում։ 

Մոտ 3 ժամ անցկացնելով բաժանմունքում, Դավիթն ազատ արձակվելուց հետո հրաժարվեց տեսախցիկի առաջ խոսելուց, նշելով, որ հանգստի կարիք ունի, սակայն արձանագրենք, որ նրա մարմնի տարբեր հատտվածներում նկատելի էր ոստիկանական բռնությունների հետքերը: Նրա պաշտպան Արաքս Մելքոնյանը եւս խուսափեց տեսախցիկից, հայտնելով, որ բավականին բարկացած է Շտապ օգնության բրիգադի գործողություններից. 

«Բերման ենթարկվելու ժամանակ ստացած վնասվածաներն արձանագրելու համար կանչել էինք Շտապ օգնության բրիգադ, որի բժիշկ Խորեն Ալեքսանյանը հրաժարվեց տեղում արձանագրելուց, պատճառաբանելով, որ սեւագրի մեջ գրել է եւ հետո կլրացնի։ Ես պահանջեցի իմ ներկայությամբ անցկացնել արձանագրությունը, սակայն բժիշկը հրաժարվեց»,- հայտարարեց փաստաբան Արաքս Մելքոնյանը, հավելելով, որ դատի է տալու բժիշկ Ալեքսանյանին։ 

Նշենք, որ Դավիթ Պետրոսյանն այսօր որպես վկա է հարցաքննվել՝ Հանրային ռադիո, ԵՊՀ եւ Երեւանի պետական հենակետային բժշկական քոլեջ ցուցարարների հետ մուտք գործելու համար։ Սակայն, փաստաբանը փաստում է, որ այդ դեպքերի օրերին Դավիթը Բուդապեշտում է եղել։

Ռոզա Վարդանյան
5420
Print
խոշտանգումներ
Նոր Նորքի ոստիկանության աշխատակիցներն առևանգել և բռնության են ենթարկել զոլաքարցի 18 ամյա երիտասարդին 16.08.2018 | խոշտանգումներ

Նոր Նորքի ոստիկանության աշխատակիցներն առևանգել և բռնության են ենթարկել զոլաքարցի 18 ամյա երիտասարդին

Ոստիկանությունն աշխատում է ցուցմունքներ կորզելու հարազատ մեթոդներով     
Գեղարքունիքի Զոլաքար գյուղի տարեց բնակիչ Միշա Մխիթարյանը հայտարարում է, որ թոռանը՝ 18-ամյա Հայկ Մխիթարյանին ոստիկանությունը հետապնդում է, նրան առևանգել և բռնու

«Նույնիսկ Պերմյակովի պաշտպանը այդ աստիճան սպառնալիքներ  չի ստացել»․ փաստաբան 10.08.2018 | խոշտանգումներ

«Նույնիսկ Պերմյակովի պաշտպանը այդ աստիճան սպառնալիքներ չի ստացել»․ փաստաբան

Նույնիսկ Ավետիսյան ընտանիքի 7 անդամներին սպանած Վալերի Պերմյակովի պաշտպանը այդ աստիճան սպառնալիքներ եւ նախատիքներ չի ստացել,  որքան ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի պաշտպանությունը ստանձնած փաստաբանները։ Վստահեցնում է  նրա պաշտպաններից  Արսեն Մկրտչյանը։   
Իմ հասցեին համացանցում տարածվում են վիրավորանքներ, սպառնալիքներ 5.08.2018 | խոշտանգումներ

Իմ հասցեին համացանցում տարածվում են վիրավորանքներ, սպառնալիքներ

Փաստաբան Հայկ Ալումյանի գրառումը ֆեյբուքի իր էջում

Ռոբերտ Քոչարյանի գործի վերաբերյալ արված ասուլիսից հետո իմ և պարոն Քոչարյանի մյուս պաշտպանների հասցեին համացանցում տարածվում են վիրավորանքներ (ի թիիվս այլնի ինձ անվ

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: