լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
25.01.2018 | խոշտանգումներ

հարուցվել է քրեական գործ՝ ՌՈ աշխատակիցների կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ

հարուցվել է քրեական գործ՝ ՌՈ աշխատակիցների կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ
2018 թվականի  հունվարի 19-ին «FOR RIGHTS» տեղեկատվական հարթակում հրապարակվել է «Պայմանագրային զինծառայողին պարբերաբար ծեծել են և նվաստացրել» վերտառությամբ հոդվածը, ըստ որի՝ Ռազմական ոստիկանության քննչական բաժնի աշխատակիցները բռնություն են գործադրել պայմանագրային զինծառայող, շարքային Էդգար Հակոբյանի նկատմամբ: 

Նկատի ունենալով, որ հոդվածում մատնանշված հանգամանքները պարունակում են քրեական օրենսգրքով նախատեսված ենթադրյալ հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 4-րդ կայազորային քննչական բաժնում քննություն է սկսվել, և պայմանագրային զինծառայողը հրավիրվել է քննչական բաժին՝ հոդվածում մատնանշված հանգամանքների շուրջ հաղորդում տալու։ 

Պարզաբանում ենք, որ Ռազմական ոստիկանությունը քննչական բաժին չունի, ուստի՝ այս մասով դիտարկվող հոդվածում հրապարակված տեղեկատվությունը թերի է և չի համապատասխանում իրականությանը: Պայմանագրային զինծառայող, շարքային Էդգար Հակոբյանն այսօր՝ հունվարի 25-ին, փաստաբանի հետ միասին ներկայացել է 4-րդ կայազորային քննչական բաժին և հաղորդում ներկայացրել՝ ռազմական ոստիկանության առանձին աշխատակիցների կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու և իր նկատմամբ բռնություն կիրառելու, N զորամասի հրամանատարի կողմից իր արժանապատվությունը վիրավորելու վերաբերյալ։ 

ԶՔԳՎ 4-րդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի և 360-րդ հոդվածի 2-րդ մասերով: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ պայմանագրային զինծառայողի կողմից մատնանշված հանգամանքներն ստուգելու, բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ: 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
531
Print
խոշտանգումներ
Երկու քրեական գործ` ցուցերի ժամանակ անչափահասների վրա տեղի ունեցած հարձակման փաստի առթիվ 22.05.2018 | խոշտանգումներ

Երկու քրեական գործ` ցուցերի ժամանակ անչափահասների վրա տեղի ունեցած հարձակման փաստի առթիվ

Ապրիլի 20-ին Էրեբունի վարչական շրջանի Այվազովսկու փողոցում անչափահաս ցոցարարների վրա տեղի ունեցած հարցակման դեպքի վերաբերյալ ՀՀ Քնչական կոմիտեի Էրեբունիի քննչական բաժնում երկու քրեական գործ է քննվում:     


Ալավերդու Վահագի մեղադրանքը կրկին փոխվեց 10.05.2018 | խոշտանգումներ

Ալավերդու Վահագի մեղադրանքը կրկին փոխվեց

Ալավերդի քաղաքի բնակիչ Կամո Փիրուզյանի սպանության գործով նախաքննական մարմինը օրերս նոր որոշումներ է կայացրել:  Փոփոխվել է գլխավոր մեղադրյալ, քրեական հեղինակություն համարվող Ալավերդու Վահագի՝ Վահագն Աբգարյանի մեղադրանքը: Ինչպես հայտնի է, նա էր համարվում սպանության պատվիրատուն

«Ուզել են Սամվել Բաբայանի միջոցով համոզել, որ գրի Վահագի դեմ». Ալավերդու Վահագի գործով քննչական խումբը անթույլատրելի մեթոդներով է աշխատում 7.05.2018 | խոշտանգումներ

«Ուզել են Սամվել Բաբայանի միջոցով համոզել, որ գրի Վահագի դեմ». Ալավերդու Վահագի գործով քննչական խումբը անթույլատրելի մեթոդներով է աշխատում

Մոտ մեկ տարի է, քննչական կոմիտեն զբաղվում է Ալավերդի քաղաքում տեղի ունեցած աղմկահարույց սպանության գործով: Հունիսի 13-ին 26-ամյա Վլադիմիր Դավթյանը «Մակարով» ատրճանակից մի քանի կրակոց արձակելով, սպանել է Կամո Փիրուզյանին, ապա հանձնվել է իրավապահներին և ինքնախոստովանական ցուցմունքներ գ

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: