լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
1.12.2017 | խոշտանգումներ

հնարավոր բռնություն կալանավորված անձի նկատմամբ ‹‹Նուբարաշեն›› ՔԿՀ-ում

հնարավոր բռնություն կալանավորված անձի նկատմամբ ‹‹Նուբարաշեն›› ՔԿՀ-ում
2017 թ.-ի նոյեմբերի 16-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամները թիվ 17-78 հրատապ հաշվետվությամբ դիմել են ՀՀ Արդարադատության նախարարություն Դիտորդների խմբի գործունեության խոչընդոտման խնդիրների և կալանավորված անձ Գ.Ս.-ի նկատմամբ կիրառված հնարավոր բռնության  վերաբերյալ: 

Հնարավոր բռնության վերաբերյալ ահազանգի հիման վրա 2017թ.  նոյեմբերի 15-ին, ժամը 23:00-ի սահմաններում Դիտորդների խմբի անդամները այցելել են ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ Գ.Ս.-ին հանդիպելու նպատակով, սակայն ՔԿՀ-ի պատասխանատու հերթապահը տեղեկացրել է, որ այդ պահին քնի ժամ է, և չի թույլատրում տեսակցել Գ.Ս.-ին:   

Դեպքի վերաբերյալ Դիտորդների խմբի անդամները ‹‹Նուբարաշեն›› ՔԿՀ-ում կազմել են արձանագրություն: Նշվածի համատեքստում հրատապ հաշվետվության մեջ Դիտորդների անդամները նշել են, որ խոչընդոտվել է Խմբի գործունեությունը. նախկինում բազմիցս Խումբը անարգել ներս է մտել քրեակատարողական հիմնարկ նաև գիշերային ժամերին, սակայն երբևէ այդ պատրվակով խմբի աշխատանքները չեն խոչընդոտվել: 

2017թ. նոյեմբերի 16-ին, առավոտյան ժամը 08:40-ի սահմաններում, Դիտորդների խմբի անդամները կրկին այցելել են ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ՝ Գ.Ս-ին հանդիպելու նպատակով: Տարատեսակ պատճառաբանություններով ՔԿՀ-ի աշխատակիցները ձգձգել են Գ.Ս.-ի հետ հանդիպումը, նրան հանդիպման են ներկայացրել միայն ժամը 11:00-ի սահմաններում, այսինքն՝ ավելի քան երկու ժամ անց: Դիտորդների հետ տեսակցության ժամանակ Գ.Ս.-ն հայտնել է, որ խցում եղել են չորս հոգով, իր ու խցակիցներից մեկի միջև ծագել է կենցաղային պատճառներով վեճ, սակայն ընդհանուր առմամբ բողոքներ չունի:  

Վերոգրյալի հիման վրա Դիտորդների խումբը  ԱՆ ներկայացված հրատապ հաշվետվությամբ պահանջել է անցկացնել ծառայողական քննություն և պատասխանատվության ենթարկել Խմբի աշխատանքները խոչընդոտած համապատասխան աշխատակիցներին: 

2017 թ.-ի նոյեմբերի 23-ին Դիտորդների խումբը ստացել էՀՀ արդարադատության նախարարության պատասխան գրությունը, որով հայտնում են, որ Դիտորդների Խմբի անդամները անարգել մուտք են գործել ՀՀ ԱՆ ‹‹Նուբարաշեն›› ՔԿՀ: 

ՀՀ կառավարության 03.06.2006 թիվ 1543 որոշման 150-րդ կետի համաձայն՝ ‹‹Արգելվում է կալանավորված անձանց կամ դատապարտյալներին տեսակցության համար խցերից դուրս բերել՝ հերթափոխի հանձնում-ընդունում կատարելու ժամանակ, օրակարգով սնունդ ընդունման համար, ինչպես նաև՝ քնի համար նախատեսված ժամերին՝ բացառությամբ օրենքով կամ սույն կանոնակարգով նախատեսված դեպքերի››:  

Ելնելով վերոգրյալից՝ Հիմնարկի վարչակազմը մերժել է Դիտորդների խմբի անդամներին կալանավորված անձ Գ. Ս-ի հետ տեսակցելը: Հաջորդ օրը՝ 2017 թ-ի նոյեմբերի 16-ին, Գ.Ս.-ի հետ տեսակցության ձգձգումը պայմանավորված է եղել հերթափոխի կողմից հանձնում-ընդունում կատարելով: Պատասխան գրության մեջ նաև նշվում է, որ Գ.Ս.-ի և խցակիցների միջև կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության վերաբերյալ Հիմնարկի հետաքննիչի կողմից նախապատրաստվում են նյութեր:  


699
Print
խոշտանգումներ
Իմ հասցեին համացանցում տարածվում են վիրավորանքներ, սպառնալիքներ 5.08.2018 | խոշտանգումներ

Իմ հասցեին համացանցում տարածվում են վիրավորանքներ, սպառնալիքներ

Փաստաբան Հայկ Ալումյանի գրառումը ֆեյբուքի իր էջում

Ռոբերտ Քոչարյանի գործի վերաբերյալ արված ասուլիսից հետո իմ և պարոն Քոչարյանի մյուս պաշտպանների հասցեին համացանցում տարածվում են վիրավորանքներ (ի թիիվս այլնի ինձ անվ

փաստաբանը իրավական պաշտպանության արդյունավետ միջոցներ չունի 3.08.2018 | խոշտանգումներ

փաստաբանը իրավական պաշտպանության արդյունավետ միջոցներ չունի


փաստաբան Արթուր Գրիգորյանի բաց նամակը գլխավոր դատախազին

Այն բանից հետո, երբ ոստիկանությունը վերջապես բարեհաճեց իմ հաղորդման հիման վրա ձեռնամուխ լինել նյութերի նախապատրաստմանը (հնարավոր է

Ինչ ճակատագիր է սպասվում թավշյա հեղափոխությունից առաջ բռնության ենթարկվածներին 19.07.2018 | խոշտանգումներ

Ինչ ճակատագիր է սպասվում թավշյա հեղափոխությունից առաջ բռնության ենթարկվածներին

«Հիմնադիր խորհրդարան»-ի աջակից,  «Սասնա ծռեր» խմբի համակիր, նկարիչ Փայլակ Թեւանյանը  մոտ մեկ տարի է ամբաստանյալի կարգավիճակ ունի։: Ըստ մեղադրանքի՝ նա  նախորդ տարվա հունիսի 28-ին «Սասնա ծռեր»-ի գործով նիստի ժամանակ Ավան եւ Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: