լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
22.02.2018 | զեկույց

Amnesty International. չպատժված ոստիկաններ, բռնություններով ու ճնշումներով ուղեկցվող դատավարություններ

Amnesty International. չպատժված ոստիկաններ, բռնություններով ու ճնշումներով ուղեկցվող դատավարություններ
azatutyun.am Ընտրությունների ընթացքում լրագրողների դեմ կիրառվող բռնություններ, անհամաչափ ուժի կիրառման համար այդպես էլ չպատժված ոստիկաններ և բռնություններով ու ճնշումներով ուղեկցվող դատավարություններ․ սրանք են թերևս այն երեք հիմնական խնդիրները, որ տեղ են գտել Amnesty International իրավապաշտպան կազմակերպության՝ այսօր հրապարակած տարեկան զեկույցում: 

«Մարդու իրավունքների վիճակն աշխարհում 2017-2018 թվականներին» վերնագրված այս փաստաթղթում հեղինակավոր իրավապաշտպան կառույցի ներկայացուցիչները բավական մանրամասնորեն անդրադառնում են Հայաստանում անցած մեկ տարում տեղի ունեցած իրադարձություններին:  

«Ապրիլի 2-ին Հանրապետական կուսակցությունը հաղթեց 2015 թվականին կայացած և երկրի անցումը նախագահական կառավարումից խորհրդարանականի հաստատած սահմանադրական հանրաքվեից հետո անցկացված առաջին ընտրություններում: Ինչպես նշում էին ԵԱՀԿ դիտորդները, ընտրությունները ստվերվել էին ընտրակաշառքի բաժանմամբ և հանրային ծառայողների ու մասնավոր ընկերությունների աշխատակցիների դեմ գործադրված ճնշումներով, որոնց միջոցով նրանց ուղղորդում էին քվեարկել իշխող կուսակցության օգտին», - նշում են զեկույցի հեղինակները:  

Շարունակելով 2017-ին Հայաստանում կայացած ընտրությունների թեման, Amnesty International-ի ներկայացուցիչները նշում են․   «Համապատասխանաբար ապրիլին և մայիսին կայացած խորհրդարանի և Երևանի ավագանու ընտրությունները և դրանց նախորդող ընտրարշավները ուղեկցվեցին լրագրողների և Ընտրական օրենսրգքի խախտումները բացահայտել փորձող այլ անձանց դեմ կիրառված բռնության առանձին դեպքերով: Ապրիլի 2-ին երկու լրագրողներ հարձակման ենթարկվեցին Երևանի Կոնդ թաղամասում, երբ փորձում էին հետաքննել շրջանառվող լուրերը, որոնց համաձայն Հանրապետական կուսակցության տեղական գրասենյակում ընտրակաշառք էր բաժանվում: Այն պահին, երբ լրագրողներից մեկը նկարահանում էր կուսակցության գրասենյակը լքող մարդկանց` Հանրապետականի աջակիցները առգրավեցին նրանցից մեկին պատկանող սարքավորումները: Այս միջադեպի հետաքննությունը տարեվեջին դեռ շարունակվում էր»: 

Կոնդում տեղի ունեցած այս միաջդեպի թիրախը «Ազատություն» ռադիոկայանի լրագրողներն էին:    

Amnesty International-ի ներկայացուցիչները այսօր հրապարակած զեկույցում բավական մանրամասնորեն անդրադառնում են 2016-ի հուլիսին Ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրաված «Սասնա ծռեր» խմբի անդամների դատավարության ընթացքում արձանագրված օրենքի խախտումներին ու միջադեպերին: 

«Գործով անցնող ամբաստանյալներից մի քանիսը հայտարարեցին, որ անազատության մեջ բռնության են ենթարկվել, նրանց փաստաբաններն էլ նշում էին, որ ենթարկվել են ճնշումների, որոնց նպատակն էր խոչընդոտել իրենց պրոֆեսիոնալ գործունեությանը», - գրում են Amnesty International-ի փորձագետները` հավելելով․ - 

«Արայիկ Պապիկյանը, Մուշեղ Շուշանյանը, Նինա Կարապետյանցը և գործում ներգրավված այլ փաստաբանները բողոքում էին, որ կալանավայրերի ղեկավարությունը թույլ չէր տալիս այցելել իրենց պաշտպանյալներին, նրանց հետ դեմ առ դեմ հանդիպումներ անցկացնել, ինչպես նաև անօրինականորեն բռնագրավել ու ոնչնացրել էր նախաքննությանը վերաբերող որոշ նյութեր, որոնք իրենց տրամարդության տակ էին»: 

Զեկույցում հիշատակվում են նաև դատարան մուտք գործելու ընթացքում փաստաբանների երկարատև խուզարկությունները, որոնց հետևանքով նրանք կա՛մ չեն մասնակցել դատական նիստերին, կա՛մ ենթարկվել են Փաստաբանների պալատի կարգապահական տույժերին: 

Զեկույցի հեղինակները չեն շրջանցում նաև «Սասնա ծռերի» գործով անցնող մի շարք ամբաստանյալների դեմ կիրառված բռնությունների թեման` նշելով․ 

«Փաստաբանները նաև տեղեկացնում էին, որ հունիսի 28-ին գործով անցնող հինգ ամբաստանյալներ ուժով դուրս են բերվել դատարանի դահլիճից, տեղափոխվել նկուղ, որտեղ նրանց ոստիկանության մի քանի սպաներ ծեծի են ենթարկել: Դա տեղի է ունեցել այն պահին, երբ դատական նիստը դեռ շարունակվում էր: Հետագայում ամբաստանյալները ցույց տվեցին իրենց դեմ կիրառված բռնության հետքերը` մասնավորաբար դեմքի և ոտքերի շրջանում առկա կապտուկներն ու քերծվածքները: Այդ ամենը արձանագրվել է կալանավայրում աշխատող բժշկական անձնակազմի կողմից: 

Ոստիկանությունը, սակայն, պնդում է, որ այդ վնասվածքները ի հայտ են եկել, երբ ամբաստանյալները ի նշան բողոքի, կանխամտածված ինքնախեղման են դիմել` գլխով ու ոտքերով հարվածելով պատերին ու ճաղերին: Տարեվերջին ամբաստանյալների դեմ կիրառված բռնություններին և փաստաբանների դեմ ճնշումներին վերաբերող գործերի քննությունը դեռ շարունակվում էր»:
1133
Print
զեկույց
ԱՄՆ դեսպանատան կոչը Հայաստանի կառավարությանը 23.04.2018 | զեկույց

ԱՄՆ դեսպանատան կոչը Հայաստանի կառավարությանը

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը ոստիկաններին և ցուցարարներին խստորեն հորդորում է հետևել հավաքների ազատության խաղաղ, իրավական միջոցներին, որոնք սահմանված են ՀՀ սահմանադրությամբ:

Մենք կոչ ենք անում կառավարությանը հանդես բերել զսպվածությո

ԵՄ-ն Հայաստանի իշխանություններից պահանջել է ազատ արձակել ձերբակալվածներին 23.04.2018 | զեկույց

ԵՄ-ն Հայաստանի իշխանություններից պահանջել է ազատ արձակել ձերբակալվածներին

ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի պաշտոնական ներկայացուցիչ Մայա Կոսյանչիչը հայաստանյան իրադարձությունների վերաբերյալ հայտարարություն է տարածել, որում նշված է.


Հայաստանը կանգնած է ավտորիտար դառնալու վտանգի առաջ 11.04.2018 | զեկույց

Հայաստանը կանգնած է ավտորիտար դառնալու վտանգի առաջ

Ժողովրդավարության ոլորտում Հայաստանը նախորդ տարվա համեմատ զիջել է դիրքերը և Եվրասիական տարածաշրջանի մի շարք այլ պետությունների նման այսօր կանգնած է ավտորիտար դառնալու վտանգի առաջ, պնդում է Freedom House իրավապաշտպան կազմակերպության՝ չորեքշաբթի օրը հրապարակած
լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: