լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
10.07.2017 | զեկույց

Հայաստան. Վատ վերաբերմունքի մասին հայտարարությունները ստվերում են աղմկահարույց դատավարության ընթացքը

Հայաստան. Վատ վերաբերմունքի մասին հայտարարությունները ստվերում են աղմկահարույց դատավարության ընթացքը
Անհրաժեշտ է արագ, մանրակրկիտ, արդյունավետ քննություն 

(Երևան) – Լուրջ հանցագործությունների մեջ մեղադրվող զինված ընդդիմադիր խմբի չորս անդամները Հայաստանում հայտարարել են, որ կալանքի տակ գտնվելու ընթացքում ոստիկանությունը ծեծի է ենթարկել նրանց, ասվում է Human Rights Watch-ի կողմից այսօր տարածված հաղորդագրության մեջ։ 

Իշխանությունները պարտավոր են արագ, մանրակրկիտ և արդյունավետ քննություն անցկացնել ծեծի մասին արված հայտարարության հիմքով և պատասխանատվության ենթարկել ցանկացած վատ վերաբերմունքի համար պատասխանատու անձանց: Ամբաստանյալները, ըստ իրենց ներկայացման, 2017 թվականի հունիսի 28-ին տեղի ունեցած ծեծկռտուքների ընթացքում ստացել են տարբեր տիպի քերծվածքներ և կապտուկներ իրենց դեմքերի, գլուխների, որովայնի, մեջքի և ոտքերի մասերում: 

Նրանք այն 32 մարդկանցից են, ովքեր երկու խմբերով մեղադրվում են 2016թ. հուլիսին Երևանում, Հայաստանի մայրաքաղաքում, ոստիկանության գնդի շենքի բռնազավթման ընթացքում կատարված հանցագործությունների, այդ թվում ոստիկանների սպանության մեջ: 

«Դատապարտյալների նկատմամբ վատ վերաբերմունքը խստիվ արգելված է բոլոր հանգամանքներում – դա այդ աստիճան միանշանակ է, և ո՛չ հանցագործությունների նկատմամբ բարկության աստիճանը, որոնցում մեղադրվում են այս մարդիկ, ո՛չ էլ դատավարության ընթացքի լարվածությունը, չեն կարող արդարացնել մեղադրյալների հանդեպ ֆիզիկական բռնությունը» - ասում է Գիորգի Գոգիան, Human Rights Watch-ի Հարավային Կովկասի հարցերով տնօրենը: 

«Իշխանությունները հստակ պարտավորություն ունեն անմիջապես և մանրակրկիտ քննություն իրականացնելու և պատասխանատուներին պատասխանատվության ենթարկելու համար»:  

Հունիսի 28-ին Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ոստիկանության աշխատակիցը կանխել է մեղադրյալներից մեկի` Արեգ Կյուրեղյանի, իր փաստաբանին գրություն փոխանցելու փորձը: Կյուրեղյանը և մյուս ամբաստանյալները բողոքել էին միջամտության դեմ, որից հետո վեճ էր սկսվել ամբաստանյալներն ու ոստիկանները միջև: Այնուհետ, ոստիկանները դատարանի դահլիճից հեռացրել էին Կյուրեղյանին և երկու այլ ամբաստանյալներ` Մխիթար Ավետիսյանին և Սմբատ Բարսեղյանին: Կյուրեղյանի, Ավետիսյանի և մյուս երկու ամբաստանյալներ՝ Արայիկ Խանդոյանի և Գագիկ Եղիազարյանի փաստաբանները հայտնել են, որ դատարանի նկուղային հարկում ոստիկանները ծեծի են ենթարկել չորս ամբաստանյալներին:  

Human Rights Watch-ը խոսել է այդ մարդկանց փաստաբաններից երեքի հետ: Ավետիսյանի փաստաբան Ինեսա Պետրոսյանը հայտնեց, որ վեճի ընթացքում ոստիկանները դատարանի դահլիճում գետին են գցել Ավետիսյանին: Այնուհետ, ոստիկանները Ավետիսյանին և Կյուրեղյանին տեղափոխել են նկուղային հարկում գտնվող խուց, որտեղ գտնվում էր Խանդոյանը: Ավետիսյանն իր փաստաբանին ասել է, որ նրանց խուց բերելուց հետո, մոտավորապես 10 ոստիկան ներխուժել են խուց և ծեծել երեք ամբաստանյալներին: Ոստիկանները հարվածել են Ավետիսյանի գլխին, մեջքին և արմունկներին: Պետրոսյանն իր պաշտպանյալի վրա կապտուկներ է նկատել է, երբ այցելել է նրան հաջորդ օրը: 

Խանդոյանի փաստաբան Արա Ղարագյոզյանը Human Rights Watch-ին ասաց, որ ոստիկանները Խանդոյանին ծեծել են նույն խցում: Հունիսի 28-ի դատական նիստին ներկա չէր Խանդոյանը, քանի որ դատարանի որոշմամբ 6 ժամով հեռացված էր դատական նիստերի դահլիճից, որպես պատիժ՝ դատարանում նախորդ դատական նիստին թույլ տված օրինազանցությունների համար: Նա պահվում էր նկուղային հատվածի խցում, հետագայում նիստին վերադարձվելու նպատակով: Ղարագյոզյանը Խանդոյանին հանդիպել է հունիսի 28-ի երեկոյան և նկատել կապտուկներ նրա ամբողջ մարմնի վրա: Խանդոյանի խոսքերով, նա ուներ ծանր գլխացավեր և գլխապտույտ: Ղարագյոզյանը միջնորդել էր, որ բուժման նպատակով Խանդոյանը տեղափոխվի հիվանդանոց: Հուլիսի 5-ի դրությամբ նա բուժում չէր ստացել: 

Human Rights Watch-ը չի կարողացել ճշտել, թե արդյոք նա ստացել է բուժում մինչ այժմ: Եղիազարյանի փաստաբան Լուսինե Հակոբյանն ասում է, որ իր պաշտպանյալը, ով գտնվում էր առանձին խցում, լսել էր տղամարդկանց բղավոցներ՝ ձայներից ճանաչել իր հետ միասին մեղադրվողներին և կոչ արել ոստիկաններին դադարեցնել ծեծը: Ոստիկանները մտել էին իր խուց և ծեծել նրան: Հաջորդ օրը Հակոբյանը այցելել էր Եղիազարյանին և տեսել ծեծի հետևանքով առաջացած վնասվածքներ՝ կապտուկներ նրա ձեռքերի ու շրթունքների վրա և կտրվածքներ դեմքի վրա: Նա նաև ասաց, որ նա [Եղիազարյանը] կաղում էր աջ ոտքի ցավի պատճառով: Հունիսի 29-ին Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են Ավետիսյանին, Խանդոյանին և Եղիազարյանին կալանքի վայրում և արձանագրել են ծեծի հետևանքով առաջացած վնասվածքներ: 

Օմբուդսմենի գրասենյակը ՀՀ գլխավոր դատախազություն է ներկայացրել իր եզրակացությունները և հանդես եկել անհապաղ հետաքննություն անցկացնելու կոչով: Կյուրեղյանի փաստաբան Մուշեղ Շուշանյանը հունիսի 28-ին լրատվամիջոցներին հայտնել է, որ ոստիկանությունը Ավետիսյանի և Խանդոյանի հետ միասին ծեծի է ենթարկել նաև իր պաշտպանյալին: Ոստիկանները հարվածել են Կյուրեղյանի դեմքին, կրծքավանդակին, որովայնին, մեջքին և ոտքերին: 

Human Rights Watch-ը չի կարողացել կապ հաստատել Շուշանյանի հետ հարցազրույցի համար: Փաստաբանները հայտնել են, որ դատավարության ընթացքում ամբաստանյալների պահման վայր հանդիսացող քրեակատարողական հիմնարկների պաշտոնյաները, դատարանից վերադարձնելու պահին ստուգել են չորս անձանց և արձանագրել վնասվածքներ:  

Հունիսի 29-ին Քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խումբը, որն Արդարադատության նախարարությանը կից քաղաքացիական խորհրդակցական մարմին է, փորձել է հանդիպել Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում գտնվող վերոհիշյալ անձանցից որոշների հետ, սակայն հիմնարկի պաշտոնյաները մերժել են` նշելով, որ քննիչների հրահանգներով այդ անձանց չի թույլատրվում այցելել:  

Այս չորս անձանց դատավարությունը սկսել է հունիսի 8-ից, Հիմնադիր խորհրդարան, արմատական ընդդիմադիր կազմակերպության 10 առաջատար անդամների հետ միասին: Նրանց տարբեր մեղադրանքներ են առաջադրվել մի շարք հանցագործությունների, այդ թվում, ոստիկանության երեք աշխատակիցների սպանության, պատանդ վերցնելու, գույքի ոչնչացման և զենքի հափշտակման համար՝ կապված 2016 թվականի հուլիսին ոստիկանության գնդի վրա հարձակման և հետագա երկշաբաթյա դիմակայության հետ: Զինյալները պահանջում էին իրենց ազատազրկված առաջնորդի ազատ արձակումը և նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը: Հետագայում այս մարդիկ հանձնվեցին: Մեկ այլ առանձին ընթացող դատավարության շրջանակներում 18 անձանց առաջադրված են նմանատիպ մեղադրանքներ՝ կապված ոստիկանական գնդի գրավման և պատանդների ճգնաժամի հետ: Երկու դատավարություններն էլ ընթանում են Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի  շենքում, որպեսզի հնարավոր լինի տեղավորել մեծ թվով ամբաստանյալներին և այցելուներին: Հ

այաստանը հանդիսանում է մարդու իրավունքների բազմաթիվ կոնվենցիաների կողմ, ներառյալ՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան և Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ կոնվենցիան, որոնք պահանջում են ապահովել արդյունավետ քննություն, համապատասխան դատաքննություն և պատժամիջոցներ մարդու իրավունքների լրջագույն խախտումների, ներառյալ վատ վերաբերմունքի համար պատասխանատու պաշտոնյաների նկատմամբ: 

Հուլիսի 3-ին, ոստիկանության կողմից իրականացված ծեծի վերաբերյալ հայտարարություններին ի պատասխան, ՀՀ հատուկ քննչական ծառայությունը, իրավապահ մարմինների պաշտոնատար անձանց կողմից կատարված հանցագործությունների քննության համար պատասխանատու պետական մարմինը, նախաձեռնել է հետաքննություն, պարզելու թե արդյոք պաշտոնատար անձինք գերազանցել են իրենց լիազորությունները: Սակայն, ոստիկանության աշխատակիցները, ովքեր ենթադրաբար ներգրավված են եղել ծեծի մեջ, դեռևս ծառայություն են իրականացնում դատարանի դահլիճում: 

Human Rights Watch-ը նշում է, որ քննության ընթացքում, քննության մեջ ներգրավված ցանկացած պաշտոնյա չպետք է ստանձնի դատավարությունների և ամբաստանյալների հետ կապված որևէ պարտականություն: «Դրական է, որ իշխանությունները նախաձեռնել են միջադեպի քննություն», - ասաց Գոգիան: 

«Սակայն, վստահելի լինելու համար, քննությունը պետք է լինի արդյունավետ, այսինքն՝ լինի մանրակրկիտ, անկողմնակալ և հնարավորություն ունենա բացահայտել չարաշահող պաշտոնյաներին և պատասխանատվության ենթարկել նրանց»:
590
Print
զեկույց
ԱՄՆ դեսպանատան կոչը Հայաստանի կառավարությանը 23.04.2018 | զեկույց

ԱՄՆ դեսպանատան կոչը Հայաստանի կառավարությանը

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը ոստիկաններին և ցուցարարներին խստորեն հորդորում է հետևել հավաքների ազատության խաղաղ, իրավական միջոցներին, որոնք սահմանված են ՀՀ սահմանադրությամբ:

Մենք կոչ ենք անում կառավարությանը հանդես բերել զսպվածությո

ԵՄ-ն Հայաստանի իշխանություններից պահանջել է ազատ արձակել ձերբակալվածներին 23.04.2018 | զեկույց

ԵՄ-ն Հայաստանի իշխանություններից պահանջել է ազատ արձակել ձերբակալվածներին

ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի պաշտոնական ներկայացուցիչ Մայա Կոսյանչիչը հայաստանյան իրադարձությունների վերաբերյալ հայտարարություն է տարածել, որում նշված է.


Հայաստանը կանգնած է ավտորիտար դառնալու վտանգի առաջ 11.04.2018 | զեկույց

Հայաստանը կանգնած է ավտորիտար դառնալու վտանգի առաջ

Ժողովրդավարության ոլորտում Հայաստանը նախորդ տարվա համեմատ զիջել է դիրքերը և Եվրասիական տարածաշրջանի մի շարք այլ պետությունների նման այսօր կանգնած է ավտորիտար դառնալու վտանգի առաջ, պնդում է Freedom House իրավապաշտպան կազմակերպության՝ չորեքշաբթի օրը հրապարակած
լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: