լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
4.04.2017 | զեկույց

Հայաստան կայացած ավտորիտար վարչակարգ համարվելու շեմին

Հայաստան կայացած ավտորիտար վարչակարգ համարվելու շեմին
Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Անցումային շրջանի երկրներ» ամենամյա զեկույցը: Զեկույցում նշված է, որ Եվրասիայում ավտորիտարիզմը դարձել է կայացած նորմ: 

29 երկրներից 18-ում, որտեղ հետազոտություն է անցկացվել, ժողովրդավարական ցուցանիշների ընդհանուր նվազում է գրանցվել: Ֆրիդոմ հաուսը երկրները դասակարգել է կայացած ժողովրդավարությունից մինչև կայացած ավտորիտար ռեժիմ: 

Հայաստանը գնահատվել է որպես կիսաավտորիտար վարչակարգով երկիր: Հարևան երկրներից Վրաստանը հիբրիդ ռեժիմ է, իսկ Ադրբեջանը՝ ավտորիտար երկիր: 

Ավտորիտար են նաև Ռուսաստնաը, միջինասիական երկրները, Բելառուսը: Հիբրիդ ռեժիմով երկրների շարքում են Ուկրաինան, Մոլդովան, Բոսնիան, Ալբանիան, Մակեդոնիան: 

Թերի ժողովրդավարական երկրների շարքում են Ռումինիան, Հունգարիան և Արևելյան Եվրոպայի մի շարք երկրներ: Ժողովրդավարական են ճանաչվել Սլովենիան, Սլովակիան, Լեհաստանը, Լիտվան, Լատվիան և Էստոնիան:   

Ֆրիդոմ հաուսը երկրները գնահատում է մի շարք չափանիշներով, օրինակ՝ ընտրական գործընթաց, քաղաքացիական հասարակություն, անկախ լրատվամիջոցներ, ժողովրդավարական կառավարում, դատական անկախություն, կոռուպցիա: Երկրները գնահատվում են 1-ից 7 սանդղակով, որտեղ 1-ն ամենից ժողովրդավարականն է, 7-ը՝ ավտորիտարը: 

Հայաստանի ժողովրդավարության միջին գնահատականը 5.39 է: Նախորդ չորս տարիներին Հայաստանի միավորը 5.36 էր: 

Զեկույցում նշված է, որ Հայաստանն ու Ղրղզստանը նախագահական համակարգից անցում են կատարել խորհրդարանական համակարգի ընտրությունների միջոցով փոփոխություններն ավելի բարդացնելու համար: 

Հայաստանն ու Ղրղզստանը մոտեցել են կայացած ավտորիտար վարչակարգ համարվելու շեմին, սակայն երկուսն էլ որոշակի քաղաքական պլյուրալիզմ են ապահովում, որը կանխում է մեկ անձի կամ խմբի կատարյալ գերիշխանությունը:                
637
Print
զեկույց
Հայաստան. Վատ վերաբերմունքի մասին հայտարարությունները ստվերում են աղմկահարույց դատավարության ընթացքը 10.07.2017 | զեկույց

Հայաստան. Վատ վերաբերմունքի մասին հայտարարությունները ստվերում են աղմկահարույց դատավարության ընթացքը

Անհրաժեշտ է արագ, մանրակրկիտ, արդյունավետ քննություն 

(Երևան) – Լուրջ հանցագործությունների մեջ մեղադրվող զինված ընդդիմադիր խմբի չորս անդամները Հայաստանում հայտարարել են, որ կալանքի տակ գտնվելու ընթացքում ո

Հայաստան կայացած ավտորիտար վարչակարգ համարվելու շեմին 4.04.2017 | զեկույց

Հայաստան կայացած ավտորիտար վարչակարգ համարվելու շեմին

Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Անցումային շրջանի երկրներ» ամենամյա զեկույցը: Զեկույցում նշված է, որ Եվրասիայում ավտորիտարիզմը դարձել է կայացած նորմ: 

29 երկրներից 18-ում, որտեղ հետազոտութ

Արտահերթ զեկույց. ոստիկանությունը փորձում է կեղծ տպավորություն ստեղծել, որ մարտի 14-ի միջադեպը առնչություն չունի նախընտրական գործընթացների հետ 15.03.2017 | զեկույց

Արտահերթ զեկույց. ոստիկանությունը փորձում է կեղծ տպավորություն ստեղծել, որ մարտի 14-ի միջադեպը առնչություն չունի նախընտրական գործընթացների հետ

2017 թվականի մարտի 12-ին «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» («ՕՐՕ») դաշինքը, իսկ ապա նաև ոստիկանությունն ու քննչական կոմիտեն հայտարարեցին, որ Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում «ՕՐՕ» դաշինքի նախընտրական հանդիպումից հետո եղել է միջադեպ, որի ժամանակ կիրառվել է նաև հրազեն: Ջրառատ գյուղ

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: