լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
13.02.2017 | զեկույց

Ադրբեջանում բլոգերը բռնությունների և անարդար դատավարության սպառնալիքի տակ է

Ադրբեջանում բլոգերը բռնությունների և անարդար դատավարության սպառնալիքի տակ է
Միջազգային իրավապաշտպան Amnesty International կազմակերպությունը խստորեն դատապարտել է բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնումը Բելառուսից Ադրբեջան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, կազմակերպության կայքում տեղադրված հայտարարության մեջ նշվում է, որ Ադրբեջանում բլոգերը բռնությունների և անարդար դատավարության սպառնալիքի տակ է:  

Այն կոչ է անում դադարեցնել Լապշինի դեմ քրեական վարույթը և անհապաղ ազատ արձակել բլոգերին: «Amnesty International-ը կարծում է, որ Ալեքսնադր Լապշինի արտահանձնումն ու նրա դեմ քրեական գործի հարուցումը կապված է նրա բլոգի հետ, որտեղ քննադատել էր Ադրբեջանի սահմանապահ ծառայություններին և երկրում սոցիալական անհավասարությունը:

«Հրապարակային կերպով պետության դեմ հայտարարություններ անելու» հիմնավորմամբ քրեական գործի հարուցումը չունի որևէ իրավական հիմք, քանի որ իր բլոգում Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ քննադատություն հնչեցնելն ամբողջությամբ տեղավորվում է խոսքի ազատության իրավունքի շրջանակում»,- նշվում է կազմակերպության հայտարարության մեջ:

Անդրադառնալով սահմանն անօրինական հատելու մեղադրանքին` Amnesty International-ն ընդգծում է, որ անօրինական մուտքը երկիր չպետք է դիտարկվի որպես քրեորեն պատժելի հանցանք:

«Amnesty International-ը կարծում է, որ նրա ձերբակալումը կամայական քայլ է և կոչ է անում դադարեցնել Լապշինի դեմ քրեական վարույթը: Նա պետք է անհապաղ ազատ արձակվի: Մտահոգություններ են բարձրաձայնվել Բելառուսում Լապշինի ազատազրկման պայմանների առնչությամբ: Նա նաև Ադրբեջանում խոշտանգումների և այլ բռնությունների վտանգի տակ է:

Լապշինի` Բաքու ժամանելուց երկու օր անց արդեն նրան մերժել են հանդիպել Ս նոջ հետ»,- նշում է կազմակերպությունը` ընդգծելով, որ նախկինում ևս արձանագրվել են շատ դեպքեր, երբ անհատները, ովքեր քննադատել են Ադրբեջանի իշխանություններին, ձերբակալվել են և անարդար դատական գործընթացի հետևանքով դատապարտվել ազատազրկման:

«Ալեքսանդր Լապշինին արտահանձնելով Ադրբեջան, որտեղ նա խոշտանգումների և տարատեսակ բռնությունների  վտանգի տակ է, Բելառուսի իշխանությունները ձախողեցին կատարել իրենք պարտավորությունները, որոնք ստանձնել են միջազգային իրավունքի ներքո»,- հայտնում է Amnesty International-ը:  

Բելառուսի Գերագույն դատարանը փետրվարի 7-ին մերժել է Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինի բողոքը՝ կապված Բելառուսի Գլխավոր դատախազության որոշման հետ, որով Լապշինը պետք է արտահանձնվի Ադրբեջան: Լապշինը նույն օրը հատուկ չվերթով տեղափոխվել է Մինսկից Բաքու ` պետական անվտանգության ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ:

Ադրբեջանում ՌԴ և Իսրայելի քաղաքացի բլոգերին սպառնում է քրեական հետապնդում 281.2 (երկրի դեմ ուղղված հրապարակային կոչեր) և 318 (Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի անօրինական հատում) հոդվածներով: Երկու հոդվածներով Լապշինին սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում:    
947
Print
զեկույց
ԱՄՆ դեսպանատան կոչը Հայաստանի կառավարությանը 23.04.2018 | զեկույց

ԱՄՆ դեսպանատան կոչը Հայաստանի կառավարությանը

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը ոստիկաններին և ցուցարարներին խստորեն հորդորում է հետևել հավաքների ազատության խաղաղ, իրավական միջոցներին, որոնք սահմանված են ՀՀ սահմանադրությամբ:

Մենք կոչ ենք անում կառավարությանը հանդես բերել զսպվածությո

ԵՄ-ն Հայաստանի իշխանություններից պահանջել է ազատ արձակել ձերբակալվածներին 23.04.2018 | զեկույց

ԵՄ-ն Հայաստանի իշխանություններից պահանջել է ազատ արձակել ձերբակալվածներին

ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի պաշտոնական ներկայացուցիչ Մայա Կոսյանչիչը հայաստանյան իրադարձությունների վերաբերյալ հայտարարություն է տարածել, որում նշված է.


Հայաստանը կանգնած է ավտորիտար դառնալու վտանգի առաջ 11.04.2018 | զեկույց

Հայաստանը կանգնած է ավտորիտար դառնալու վտանգի առաջ

Ժողովրդավարության ոլորտում Հայաստանը նախորդ տարվա համեմատ զիջել է դիրքերը և Եվրասիական տարածաշրջանի մի շարք այլ պետությունների նման այսօր կանգնած է ավտորիտար դառնալու վտանգի առաջ, պնդում է Freedom House իրավապաշտպան կազմակերպության՝ չորեքշաբթի օրը հրապարակած
լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: