լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
31.01.2017 | զեկույց

Human Rights Watch-ը կոչ է անում ազատ արձակել Անդրիաս Ղուկասյանին

Human Rights Watch-ը կոչ է անում ազատ արձակել Անդրիաս Ղուկասյանին
Հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունը տարածած հաղորդագրությամբ անդրադառնում է «Նոր Հայաստան» շարժման ղեկավար անդամի կալանքը ևս երկու ամսով երկարաձգելու որոշմանը:

Անցյալ շաբաթ տեղի ունեցած լսումների ժամանակ, ինչպես արձանագրում են իրավապաշտպանները, մեղադրող կողմը պահանջել է երկարաձգել կալանքի ժամկետը՝ հաշվի առնելով մեղադրանքների ծանրությունը, մինչդեռ կազմակերպությունը մատնանշում է տեսանյութը, «որում Ղուկասյանը ցուցարարներին հանդարտության կոչ է անում և հորդորում ոստիկանների հետ բախումների չգնալ»:

«Դատարանը ուսումնասիրել է այդ տեսանյութը, սակայն մերժել է Ղուկասյանի պաշտպանի միջնորդությունը՝ թույլ տալ բողոքի ցույցերին ականատես լրագրողներին և ցուցարարներին ցուցմունք տալ», - ընդգծում է իրավապաշտպան կազմակերպության Հարավային Կովկասի բաժնի տնօրեն Գիորգի Գոգիան:

Human Rights Watch-ը վկայակոչում է Եվրոպական դատարանի դիրքորոշումը առ այն, որ նախնական կալանքը ծայրահեղ միջոց է, իսկ դա կիրառելու համար «չպետք է բերվեն ընդհանուր ու աբստրակտ պատճառաբանություններ»:

Գոգիան ընդգծում է, որ քննիչները պետք է վերանայեն Անդրիաս Ղուկասյանի նախնական կալանքի իրենց պահանջը և ազատ արձակեն նրան մինչև արդար դատավարությունը, ինչը ցույց կտա, որ Հայաստանը լիովին հարգում է մարդու իրավունքների բնագավառում իր պարտավորությունները:
954
Print
զեկույց
ԱՄՆ դեսպանատան կոչը Հայաստանի կառավարությանը 23.04.2018 | զեկույց

ԱՄՆ դեսպանատան կոչը Հայաստանի կառավարությանը

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը ոստիկաններին և ցուցարարներին խստորեն հորդորում է հետևել հավաքների ազատության խաղաղ, իրավական միջոցներին, որոնք սահմանված են ՀՀ սահմանադրությամբ:

Մենք կոչ ենք անում կառավարությանը հանդես բերել զսպվածությո

ԵՄ-ն Հայաստանի իշխանություններից պահանջել է ազատ արձակել ձերբակալվածներին 23.04.2018 | զեկույց

ԵՄ-ն Հայաստանի իշխանություններից պահանջել է ազատ արձակել ձերբակալվածներին

ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի պաշտոնական ներկայացուցիչ Մայա Կոսյանչիչը հայաստանյան իրադարձությունների վերաբերյալ հայտարարություն է տարածել, որում նշված է.


Հայաստանը կանգնած է ավտորիտար դառնալու վտանգի առաջ 11.04.2018 | զեկույց

Հայաստանը կանգնած է ավտորիտար դառնալու վտանգի առաջ

Ժողովրդավարության ոլորտում Հայաստանը նախորդ տարվա համեմատ զիջել է դիրքերը և Եվրասիական տարածաշրջանի մի շարք այլ պետությունների նման այսօր կանգնած է ավտորիտար դառնալու վտանգի առաջ, պնդում է Freedom House իրավապաշտպան կազմակերպության՝ չորեքշաբթի օրը հրապարակած
լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: