լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
25.01.2017 | զեկույց

Հայաստանը կայուն քայլերով շարժվում է դեպի ավտորիտար կառավարման համակարգ

Հայաստանը կայուն քայլերով շարժվում է դեպի ավտորիտար կառավարման համակարգ
Այսօր (հունվարի 25-ին) «Էկոնոմիստ Ինթելիջենս Յունիթ» բրիտանական հեղինակավոր հետազոտական և խորհրդատվական ընկերությունը հրապարակել է իր ամենամյա հաշվետվությունը ժողովրդավարության վերաբերյալ: «Ժողովրդավարության Ինդեքս-2016. «Նողկալիների» վրեժխնդրությունը» վերնագիրը կրող զեկույցը անդրադառնում է նաև անցյալ տարում Հայաստանի ժողովրդավարության ցուցանիշին:

«Հետ, Հայաստան»

2015-ին նույն «Էկոնոմիստ Ինթելիջենս Յունիթ»-ի աշխարհում ժողովրդավարության միտումների ամենամյա հետազոտությունը Հայաստանը անվանել էր «հիբրիդ ռեժիմ», այսինք ժողովրդավարության և ավտորիտարության միջև գտնվող պետական համակարգ: Ընդ որում՝ 2015-ին Հայաստանը աշխարհի երկրների ցանկում 116-րդն էր ժողովրդավարության ցուցանիշով՝ եզրափակելով հիբրիդ ռեժիմների ցուցակը: Այլ կերպ ասած՝ ՀՀ-ն ընդամենը մի քայլ էր «հետ մնում» ավտորիտար կարգավիճակ ստացած երկրներին միանալուց:

Այս տարի Հայաստանը լրացրել է այդ «բացը»՝ 4 քայլ հետ գնալով և դասակարգվելով՝ 120-րդ տեղում (որտեղ առաջին տեղում ամենաժողովրդավարն է, իսկ 167-րդ տեղում՝ ամենաավտորիտարը): Արդյունքում Հայաստանի ժողովրդավարական ցուցանիշը հայտնվել է Նիգերիայի, Մավրիտանիայի, Քուվեյթի և Կոտ դ`Իվուարի կողքը: Ըստ էության, սա արդյունքն է 2016 թվականի ամռանը ոստիկանության ՊՊԾ գնդում դիմադրության ժամանակ խաղաղ ցույցերի դեմ կիրառված ոստիկանական անհամաչափ ուժի և հատուկ միջոցների:

Հարևանները

ԵԱՏՄ անդամների հիմնական մասի վիճակը Հայաստանից ավելի տխուր է: Բելառուսը, Ռուսաստանը և Ղազախստանը Հայաստանից ավելի անմխիթար վիճակում են գտնվում՝ զբաղեցնելով համապատասխանաբար 127-րդ, 134-րդ և 139-րդ տեղերը ցուցակում: Միայն Ղրղզստանն է դասակարգվել այս տարի որպես հիբրիդ ռեժիմ՝ ցուցակում զբաղեցնելով 98-րդ հորիզոնականը:  Արևելյան գործընկերության անդամ երկրներից Ուկրաինան և Վրաստանը զեկույցում համարվել են հիբրիդ ռեժիմներ, մինչդեռ Մոլդովան մեկ քայլ ավելի առաջ է՝ դասակարգվելով որպես թերի ժողովրդավար:

Արևելյան գործընկերության երկրներից Բելառուսից բացի՝ միայն Ադրբեջանն է Հայաստանի հետ համատեղ ավտորիտար երկրների խմբում՝ զբաղեցնելով 148-րդ տեղը: Կարիք չկա նշելու, որ Բելառուսի և Ադրբեջանի հարևանությունը առավել ևս նմանատիպ ցուցակում ամենացանկալին չէ Հայաստանի համար: Ուշագրավ է այն, որ Հայաստանի ընդհանուր ցուցանիշը կազմող ենթակետերը առանձնահատուկ չեն փոխվել՝ համեմատած նախորդ տարվա հետ, սակայն փաստորեն, լճացումը, երբ այլ երկրները ժողովրդավարության աճ են ապրում, ևս վտանգավոր է:

 Այսօր՝ ԵԱՏՄ անդամակցության երեք տարիներից հետո Հայաստանը կայուն քայլերով շարժվում է դեպի ավտորիտար կառավարման համակարգ, և եթե նախկինում սա ակնհայտ էր թերևս միայն ներքին լսարանի համար, այսուհետ արտաքին լսարանն էլ հստակ տեսնում է այդ միտումները:

 Աննա Փամբուխչյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում»
962
Print
զեկույց
ԱՄՆ դեսպանատան կոչը Հայաստանի կառավարությանը 23.04.2018 | զեկույց

ԱՄՆ դեսպանատան կոչը Հայաստանի կառավարությանը

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը ոստիկաններին և ցուցարարներին խստորեն հորդորում է հետևել հավաքների ազատության խաղաղ, իրավական միջոցներին, որոնք սահմանված են ՀՀ սահմանադրությամբ:

Մենք կոչ ենք անում կառավարությանը հանդես բերել զսպվածությո

ԵՄ-ն Հայաստանի իշխանություններից պահանջել է ազատ արձակել ձերբակալվածներին 23.04.2018 | զեկույց

ԵՄ-ն Հայաստանի իշխանություններից պահանջել է ազատ արձակել ձերբակալվածներին

ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի պաշտոնական ներկայացուցիչ Մայա Կոսյանչիչը հայաստանյան իրադարձությունների վերաբերյալ հայտարարություն է տարածել, որում նշված է.


Հայաստանը կանգնած է ավտորիտար դառնալու վտանգի առաջ 11.04.2018 | զեկույց

Հայաստանը կանգնած է ավտորիտար դառնալու վտանգի առաջ

Ժողովրդավարության ոլորտում Հայաստանը նախորդ տարվա համեմատ զիջել է դիրքերը և Եվրասիական տարածաշրջանի մի շարք այլ պետությունների նման այսօր կանգնած է ավտորիտար դառնալու վտանգի առաջ, պնդում է Freedom House իրավապաշտպան կազմակերպության՝ չորեքշաբթի օրը հրապարակած
լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: