լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
26.03.2015 | զեկույց

Եվրամիությունը շոշափելի առաջընթաց չի տեսնում Հայաստանում

Եվրամիությունը շոշափելի առաջընթաց չի տեսնում Հայաստանում
«Հայաստանը 2014-ին սահմանափակ առաջընթաց է գրանցել ժողովրդավարության, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ոլորտներում, շոշափելի զարգացումներ չեն գրանցվել մարդու իրավունքների վերաբերյալ օրենսդրության իրականացման և կիրառման հարցում: Որոշ բարեփոխումներ մնացել են մշակման փուլում»- այս մասին ասված է ԵՄ-ի ներկայացուցիչ Տրայան Հրիսթեայի կողմից հրապարակված Հայաստանում Եվրամիության հարևանության քաղաքականության առաջընթացի վերաբերյալ փաստաթուղթում:

Եվրամիությունն ընդգծում է, որ դատական համակարգի նկատմամբ վստահության բացակայության և կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ նախկին զեկույցներում նշված թերությունները մնացել են անփոփոխ։ «Դատական համակարգի նկատմամբ վստահություն բացակայությունը պահպանվում է: Կոռուպցիայի դեմ պայքարը ևս շարունակում է մնալ առանցքային խնդիր։ Դատարանները դեռևս կախված են գլխավոր դատախազությունից, Վճռաբեկ դատարանը շարունակում է ազդել այլ դատական մարմինների վրա:»,- հայտարարեց Եվրամիության դեսպան Տրայան Հրիսթեան։Եվրամիությունը քննադատության է արժանացնում հավաքների ազատության մասին օրենքի կիրառումը։ 

Ըստ ԵՄ-ի՝ չնայած օրենքը միջազգային չափանիշներին համապատասխան է, սակայն դրա իրականացումը ձախողվել է։ Որպես ասվածի հիմնավորում՝ ԵՄ-ն մատնացույց է անում հավաքների ընթացքում գրանցված 17 միջադեպի և 72 ակտիվիստների ձերբակալման արձանագրված փաստը։ Էական առաջընթաց չի արձանագրվել նաև մամուլի ազատության ոլորտում, առաջընթաց չկա նաև էլեկտրոնային մամուլում՝ բազմակարծություն ապահովելու ուղղությամբ:Քննադատության է արժանացել նաև ոստիկանությունը, որտեղ, ըստ զեկույցի, կոշտ վերաբերմունքի դեպքերը էականորեն չեն նվազել: 

Փաստաթղթում մտահոգություն է հայտնվում բռնի ուժով ստացված խոստովանությունների օգտագործումը դատաքննությունների ընթացքում և այս մասին մեղադրյալների հայտարարությունները հետաքննելու ձախողումները: Ոչ արդյունավետ է պայքարը Հայաստանի իշխանությունների կողմից տարվող պայքարը տնտեսական մենաշնորհների դեմ։Հայաստանի իշխանությունների կողմից նախաձեռնված սահմանադրական բարեփոխումների մասով Եվրամիությունն արձանագրում է, որ դրանց իրականացման շուրջ հայաստանյան հասարակության և ընդդիմադիր կուսակցությունների շրջանում լայն փոխհամաձայնություն չկա։  

Եվրամիությունը կոչ է անում Հայաստանի իշխանություններին մինչև 2017 թվականի խորհրդարանական ընտրությունները նախաձեռնել ընտրական օրենսդրության փոփոխություններ՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի առաջարկների համապատասխան, հետաքննել իրավապաշտպանների վրա հարձակման և ահաբեկման դեպքերը, ապահովել օրենքի արդյունավետ կիրառումը, այդ թվում 2008թ․ մարտի 1-ի բախումների ընթացքում տեղի ունեցած մահվան դեպքերի քննության ժամանակ:

Եվրամիության ներկայացուցիչ Տրայան Հրիսթեան նշեց, որ Եվրամիությունն ու Հայաստանն ավարտել են մտքերի փոխանակման փուլը և այժմ սպասում են ԵՄ անդամ երկրների մանդատին, որպեսզի Եվրահանձնաժողովը կարողանա բանակցություններ սկսել Երևանի հետ հարաբերությունները կարգավորող նոր համաձայնագրի շուրջ: Դեսպանը նաև հույս հայտնեց Երևանի հետ բնակցություններին անդրադարձ կկատարվի Ռիգայի գագաթնաժողովի ընթացքում։
897
Print
զեկույց
ԱՄՆ դեսպանատան կոչը Հայաստանի կառավարությանը 23.04.2018 | զեկույց

ԱՄՆ դեսպանատան կոչը Հայաստանի կառավարությանը

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը ոստիկաններին և ցուցարարներին խստորեն հորդորում է հետևել հավաքների ազատության խաղաղ, իրավական միջոցներին, որոնք սահմանված են ՀՀ սահմանադրությամբ:

Մենք կոչ ենք անում կառավարությանը հանդես բերել զսպվածությո

ԵՄ-ն Հայաստանի իշխանություններից պահանջել է ազատ արձակել ձերբակալվածներին 23.04.2018 | զեկույց

ԵՄ-ն Հայաստանի իշխանություններից պահանջել է ազատ արձակել ձերբակալվածներին

ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի պաշտոնական ներկայացուցիչ Մայա Կոսյանչիչը հայաստանյան իրադարձությունների վերաբերյալ հայտարարություն է տարածել, որում նշված է.


Հայաստանը կանգնած է ավտորիտար դառնալու վտանգի առաջ 11.04.2018 | զեկույց

Հայաստանը կանգնած է ավտորիտար դառնալու վտանգի առաջ

Ժողովրդավարության ոլորտում Հայաստանը նախորդ տարվա համեմատ զիջել է դիրքերը և Եվրասիական տարածաշրջանի մի շարք այլ պետությունների նման այսօր կանգնած է ավտորիտար դառնալու վտանգի առաջ, պնդում է Freedom House իրավապաշտպան կազմակերպության՝ չորեքշաբթի օրը հրապարակած
լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: