լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
13.06.2018 | կոռուպցիա

Խուզարկություն Երևանի քաղաքապետարանում. ԱԱԾ-ն պարզաբանում է

Խուզարկություն Երևանի քաղաքապետարանում. ԱԱԾ-ն պարզաբանում է
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունում հաղորդում է ստացվել ՀՀ քաղաքացիներ Վ.Գ.-ից և Ա.Խ.-ից այն մասին, որ Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձինք, կառուցապատման և գույքի ձևակերպման համապատասխան թույլտվություններ տրամադրելու դիմաց, բացի օրենքով սահմանված վճարումներից, իրենց պարտադրել են «Երևան» հիմնադրամին փոխանցել խոշոր չափերով գումարներ:

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ վերոնշյալ պատրվակով առձեռն ստացված գումարների մի մասը հիմնադրամի հաշվեհամար չի մուտքագրվել և հափշտակվել է:

Հանցագործության մասին հաղորդումների հիման վրա ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի («Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ») և 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1 կետի («Պաշտոնական դիրքն օգտագործելով կատարված խարդախություն») հատկանիշներով:

Երևանի քաղաքապետարանի վարչական շենքում տեղակայված «Երևան» հիմնադրամի աշխատասենյակներում քրեական գործով կատարվել են խուզարկություններ: Իրականացվում են լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և քննչական գործողություններ` քաղաքացիներից գումարների հավաքագրման հանգամանքները, ծախսերի ուղղությունները և նպատակայնությունը, ինչպես նաև օրինականությունը պարզելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոն

13.06.2018
232
Print
կոռուպցիա
 «Հայ զինվոր, սրտի թրթիռով քեզ եմ գրում այս նամակը». դպրոցական աղջկա նամակը հայ զինվորին 18.06.2018 | կոռուպցիա

«Հայ զինվոր, սրտի թրթիռով քեզ եմ գրում այս նամակը». դպրոցական աղջկա նամակը հայ զինվորին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում հրապարակել է թիվ 164 հիմնական դպրոցի 3-րդ դասարանի աշակերտուհի Նատալի Օհանյանի նամակը՝ հայ զինվորին։

Նամակում աշակերտուհին գրում է. «Հայ զինվոր, սրտի թրթիռով քեզ ե

 Գեներալի ամառը 17.06.2018 | կոռուպցիա

Գեներալի ամառը

Էջմիածինը այս օրերին հետհեղափոխական զարգացումների կիզակետում է: Հունիսի 14-ին այստեղ բողոքի ցույցեր սկսվեցին ընդդեմ տարիներ ի վեր քաղաքի փաստացի տիրակալ համարվող գեներալ, ԱԺ պատգամավոր, ԵԿՄ նախագահ  Մանվել Գրիգորյանի և նրա որդու՝ քաղաքագլուխ Կարեն Գրիգորյանի: Իսկ երկու  օր հ

Կապանի բաժնի ծառայողները մոտ 6 մլն դրամի յուրացման դեպք են բացահայտել 14.06.2018 | կոռուպցիա

Կապանի բաժնի ծառայողները մոտ 6 մլն դրամի յուրացման դեպք են բացահայտել

Հունիսի 13-ին ոստիկանության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության, Սյունիքի մարզային վարչության և ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները մոտ 6 մլն դրամի յուրացման դեպք են բացահայտել:

<

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: