լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
18.05.2018 | կոռուպցիա

քաղաքացին պետք է դառնա հակակոռուպցիոն պայքարի մարտիկ․ ինչպե՞ս դա անել

                 քաղաքացին պետք է դառնա հակակոռուպցիոն պայքարի մարտիկ․ ինչպե՞ս դա անել
Հայաստանի կառավարությունը որպես կոռուպցիայի դեմ պայքարի մոդել ընտրել է Ունիվերսալ հակակոռուպցիոն մարմինը։ Այն կունենա երեք հիմնական գործառույթ՝ կոռուպցիայի կանխարգելում, հակակոռուպցիոն կրթություն և կոռուպցիոն հանցագործությունների համար պատիժների կիրառում, ինչպես նաև՝ կիրականացնի իրավական ակտերի և նախագծերի հակակոռուպցիոն փորձաքննություն։ Աշխարհում գործում է հակակոռուպցիոն մարմինների երեք տեսակ՝ կանխարգելիչ ֆունկցիաներ ունեցող, իրավապահ և ունիվերսալ։ 

ՔԿՀ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի փորձագետ Մարատ Ատովմյանի խոսքով՝ Հայաստանում առավել արդյունավետ կարող է գործել Ունիվերսալ Հակակոռուպցիոն մարմինը։ Այս մարմինը կարող է կոռուպցիա հայտնաբերելու նպատակով խորը ուսումնասիրություններ անցկացնել պետական ցանկացած մարմնում։ Կոռուպցիոն սխեմաների բացահայտումը, դրանց  կանխարգելմանը և պատժմանը միտված միջոցառումների մշակումը պետք է լինի Ունիվերսալ Հակակոռուպցիոն մարմնի գործառույթը․ 

«Համաշխարհային պրակտիկան ցույց է տալիս, որ առավել մեծ հաջողությունների են հասնում այն պետությունները, որոնց իշխանությունները կարողանում են ձևավորել ազդեցիկ գործող ինստիտուցիոնալ համակարգեր։ Պաշտոնյաները գալիս և գնում են, իսկ լավ ձևավորված ինստիտուտները մնում են»,- ասում է Մարատ Ատովմյանը։  

Հայաստանի Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների Հակակոռուպցիոն կոալիցիան այսօր հակակոռուպցիոն աշխատաժողով էր հրավիրել։ Այն կրում էր «Կոռուպցիայի դեմ պայքարի արդի մարահրավերներն ու առաջիկա անելիքները» խորագիրը։   Քննարկման մասնակիցները համակարծիք են մեկ հարցում՝ Հայաստանի կառավարությունը կհաջողի հակակոռուպցիոն քաղաքականությունը, եթե դրան ակտիվորեն մասնակցեն քաղաքացիները։ Ստեղծվելու է ազդարարման համակարգ, որի միջոցով հնարավոր կլինի Հակակոռուպցիոն մարմնին ներկայացնել փաստեր այս կամ այն պաշտոնյայի կոռուպցիոն վարքագծի վերաբերյալ։ 

Կստուգվի քաղաքացու ներկայացրած հաղորդման ճշմարտացիությունը և հիմնավորվածությունը, գործին ընթացք կտրվի։ ՔԿՀ-ների Հակակոռուպցիոն կոալիցիայի միջազգային փորձագետ Քարլ Ուլբրիխտի խոսքով՝ եթե քաղաքացու կողմից Ազդարարման ինստիտուտի նկատմամբ վստահություն չկա, այն համակարգը չի աշխատի․ 

«Չես կարող քաղաքացուց վստահություն պահանջել, պետք է համակարգը աշխատի, պետք է քաղաքացին արդյունքներ տեսնի, հետո նոր ինքը կվստահի և կդիմի»։ Որպես հաջողված օրինակ Քարլ Ուլբրիխտը բերում է Հոնգ Կոնգի օրինակը։ Այնտեղ Հակակոռուպցիոն մարմինը մեծ վստահություն է վայելում և քաղաքացին հակակոռուպցիոն պայքարի ակտիվ մասնակիցն է։ Որպեսզի Ազդարարման ինստիտուտը արդյունավետ գործի, այդ մարմնին դիմելու ձևերը պետք է ճկուն և հեշտ լինեն․ 

«Մարդիկ պետք է բարդ ընթացակարգերի մեջ չընկնեն»,- ասում է փորձագետը։ Քարլ Ուլբրիխտի կարծիքով՝ քաղաքացին պետք է դրամական շահագրռություն ունենա իրեն հայտնի կոռուպցիոն դեպքի մասին Ազդարարին հայտնելիս։ 

Պետությունը կարող է գումարային պարգև սահմանել։ Այդպիսի արդյունավետ համակարգ գործում է ԱՄՆ-ում, երբ կոռուպցիոն դեպքը բացահայտած քաղաքացին իրավունք ունի ստանալ վերականգնված դրամական միջոցների 30%-ը։ 

Միխեյիլ Սահակաշվիլի կառավարման տարիներին հայաստանցիները հիանում էին Վրաստանի հակակոռուպցիոն նվաճումներով։ Այն պարագայում, երբ այդ պետությունը հակակոռուպցիոն մարմին չունի։ Վրաստանում վարչական կոռուպցիան վերացավ, սակայն քաղաքականությունը շարունակեց մնալ թաթախված կոռուպցիոն ախտով․ 

«Վրաստանցիներն այդպես էլ չունեցան անկախ դատական համակարգ, և դա էր պատճառը, որ Սահակաշվիլին նախագահի պաշտոնը թողնելուց հետո անմիջապես հեռացավ Վրաստանից։ Եթե որպես նախագահ հաղթահարած լիներ քաղաքական կոռուպցիան, լիեին արդար դատարաններ, բնականաբար, նա կմնար Վրաստանում և դատարանում կապացուցեր իր անմեղությունը»,- ասում է ՔԿՀ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող Կարեն Զադոյանը։ 

Ըստ նրա՝ Հայաստանը կարող է կրկնօրինակել Վրաստանում վարչական համակարգում կոռուպցիայի դեմ հաջող պայքարի փորձ և ընդամենը մեկ ամսում հնարավոր կլինի հանրային ծառայությունների ոլորտը մաքրել կոռուպցիայից։ Արդյո՞ք ստեղծվելիք Ունիվերսալ հակակոռուպցիոն մարմինը չի կրկնելու դատախազության, քննչական մարմինների գործառույթները։ 

Հայաստանում ավանդաբար կարևորվել է կոռուպցիան պատժելու հանգամանքը։ Այնինչ Հայաստանը մինչ օրս չունի կոռուպցիան արմատախիլ անելու մեխանիզմներ և ընթացակարգեր։ Մարատ Ատովմյանը հուսով է, որ ստեղծվելիք անկախ Հակակոռուպցիոն ունիվերսալ մարմինը հավասարաչափ ոչ միայն պատժիչ գործառույթ կկատարի, այնպես էլ կձևավորի հակակոռուպցիոն կրթության և կոռուպցիայի կանխարգելման։ 

Մարատ Ատովմյանը հորդորում է պետությանը միջոցներ չխնայել հակակոռուպցիոն արդյունավետ մարմին ստեղծելիս։ Հոնգ Կոնգի օրինակով է ասում՝ այնտեղ Հակակոռուպցիոն մարմնի բյուջեն տարեկան 5 միլիոն դոլար է։ Վստահ եմ՝ պետությունը իր ներդրած գումարի առնվազն տասնապատիկը հետ է ստանալու․ 

«Եթե հակակոռուպցիոն մարմինը ճիշտ հիմքերի վրա դրվեց, միանշանակ՝ ֆինանսապես արդարացնելու է իրեն»,- ասաց փորձագետը։

Ռոբերտ Անանյան
476
Print
կոռուպցիա
5,2 միլիարդ դրամի խախտում է բացահայտվել Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Ալեքս հոլդինգ» ընկերությունում 1.08.2018 | կոռուպցիա

5,2 միլիարդ դրամի խախտում է բացահայտվել Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Ալեքս հոլդինգ» ընկերությունում

ՊԵԿ խոսնակ Լուսինե Մկրտչյանն «Ազատությանը» փոխանցեց, որ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Ալեքս հոլդինգ» ընկերությունում կատարված ստուգումների արդյունքում պարզվել է, որ ընկերությունը 5,2 միլիարդ դրամի խախտում է թույլ տվել։


Տարոն Մարգարյանը կհրավիրվի ԱԱԾ հարցաքննության 19.07.2018 | կոռուպցիա

Տարոն Մարգարյանը կհրավիրվի ԱԱԾ հարցաքննության

«Երևան» հիմնադրամում հայտնաբերված չարաշահումների գործով Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը կհրավիրվի Ազգային անվտանգության ծառայություն՝ հարցաքննության: Այս մասին այսօր կառավարության նիստից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:«Տարոն Մարգարյանը

Մալիշկայի համայնքապետը պատգամավորի թեկնածու Աշոտ Արսենյանից ստացել է 13 մլն դրամ՝ ընտրակաշառք բաժանելու համար 17.07.2018 | կոռուպցիա

Մալիշկայի համայնքապետը պատգամավորի թեկնածու Աշոտ Արսենյանից ստացել է 13 մլն դրամ՝ ընտրակաշառք բաժանելու համար

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողների ստացած օպերատիվ տեղեկությունների հիման վրա ձեռնարկված հետախուզական միջոցառումներով, որոնց մասնակցել են նաև ոստիկ

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: