լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
22.02.2018 | կոռուպցիա

«Սերժ Սարգսյանը հայտարարեց՝ խոշոր ձկներին պետք է գլխից բռնել և հանրությունը մինչև հիմա սպասում է»

«Սերժ Սարգսյանը հայտարարեց՝ խոշոր ձկներին պետք է գլխից բռնել և հանրությունը մինչև հիմա սպասում է»
Եվրամիությունը լուրջ է տրամադրված և չի պատրաստվում ձեռքերը ծալած նայել, թե ինչպես է Հայաստանի կառավարությունն այս անգամ ևս տապալում ստանձնած բարեփոխումները։ ԵՄ-ի հետ ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով Հայաստանի կառավարությունը պարտավորվել է ուժեղացնել հակակոռուպցիոն պայքարը։ 

Իշխանությունները շեշտադրում են հատկապես կոռուպցիայի կանխարգելումը և օրենսդրությունն աստիճանաբար հարմարեցվում է այդ մարտավարությանը։ Հայաստանի Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող Կարեն Զադոյանի խոսքով՝ իշխանությունները գիտակցում են պատասխանատվության իրենց չափը․ 

«Երևանը Եվրամիությունից ֆինանսական աջակցություն կստանա այն դեպքում, եթե հակակոռուպցիոն պայքարը կոնկրետ արդյունքներով ավարտվի»։ Եվրամիության հետ Համաձայնագիրն ստորագրվել է, բայց կողմերը դեռևս չեն վավերացրել։ Այդ գործընթացի ավարտից հետո ուժի մեջ կմտնեն նաև հակակոռուպցիոն ոլորտում ստանձնած պարտավորությունների կատարումը։ 

Հետխորհրդային տարածքում կոռուպցիայի դեմ հաջող պայքարի օրինակ հաճախ մատնացույց է արվում Վրաստանը, որտեղ թեև վարչական կոռուպցիան վերացավ, սակայն ծաղկեց քաղաքական կոռուպցիան։ Միխեյիլ Սահակաշվիլին հիմնադրեց մի համակարգը, որտեղ արդարադատական համակարգը մնաց երկրի ղեկավարութունից կախված։ Դա է պատճառը, որ նախագահի լիազորությունները վայր դնելուց հետո նրա դեմ քրեական հետապնդում սկսվեց։ Սա նշանակում է, որ Հայաստանը պետք է այդ ճանապարհով չգնա։ Իսկ հիմա ի՞նչ ուղղությամբ է շարժվում մեր պետությունը։ 

Կոռուպցիայի դեմ պայքար ասելով մեզ մոտ հասկանում են իրական սեփականատերերի և գույքի ու եկամուտերի հայտարարագրման ինստիտուտների թափանցիկության ապահովումը։ Կարեն Զադոյանը վստահ է, որ Հայաստանում քաղաքական կոռուպցիան արմատախիլ անելու լավ գործիք է ազդարարման ինստիտուտը, որն ուժի մեջ է մտնելու 2018 թվականի հուլիսից։ Քաղաքացիները կկարողանան անանուն բողոքներ ներկայացնել պաշտոնյաների ապօրինի հարստացման դեպքերով, և դրանք պարտադիր պետք է քննության առարկա դառնան։ Որևէ մեկը չի կարողանա գտնել քաղաքացու անունը և նրան պատժել, անանունությունն ապահովվելու է համապատասխան գործիքակազմով։ Այս իրավիճակում մնում է միայն, որ Հայաստանի իշխանությունը քաղաքական կամք դրսևորի ու գործնականում հակակոռուպցիոն գործիքները կիրառվեն։ 

«Այստեղ իր անելիքը գիտակցում է նաև Հայաստանի ՔՀԿ-ի հակակոռուպցիոն կոալիցիան, որը պատրաստվում է հետևողականորեն տեր կանգնել բարեփոխումների ընթացքին ու հետևել, թե որքանով են իշխանությունները հետևողական հակակոռուպցիոն պայքարում»,- ասում է Կարեն Զադոյանը։  

Բայց կոռուպցիայի դեմ պայքարը միայն կառավարության կամ ՔՀԿ-ների կոալիցիայի մասնակցությամբ չի կարող արդյունավետ լինել։ Ամեն քաղաքացի պետք է տեսնի իր անելիքը՝ քաղաքացիներին հաջողության պատմություններ են պետք, որպեսզի կոռուպցիայի դեմ անհանդուրժողականության մթնոլորտ ձևավորվի։ 

«Երբ քաղաքացին գնում է հանրային ծառայություններ ստանալու, օրինակ՝ բժշկական, սոցիալական հանձնաժողովներում, որտեղ հաշմանդամության կարգեր են տրամադրում, ինքը հասկանա, որ 30-40 000 դրամի դիմաց չէ, որ պետք է համապատասխան կարգը տան։ Այսինքն՝ այդ քաղաքացին դրական օրինակներն պետք է տեսնի ու իրեն հակակոռուպցիոն պայքարի մասնակիցը համարի»,- նշում է Զադոյանը։ 

Մինչ օրս Հայաստանի իշխանությունը հանրությանը միայն խոստումներ է տալիս, բայց կոնկրետ գործի ականատես չենք լինում։ Կարեն Զադոյանն ասում է՝ քաղհասարակությունն իշխանությանը խոշոր ձկներ բռնելու կարթ է տվել՝ հանձին ապօրինի հարստացումը կանխարգելող օրենքի, բայց ձկները դեռ լողում են քաղաքական երկնակամարում․ 

«Օրինակ, երբ հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը տարիներ առաջ Կառավարության նիստին հայտարարում է, որ խոշոր ձկներին պետք է գլխից բռնել, ու բոլորը սպասում են, որ այդ խոշոր ձկներին շուտով մեկիկ մեկիկ գլխից բռնելու են, ներկայացնելու են հանրությանը, բայց ցավոք հանրությունը մինչև հիմա սպասում է»,- հիշեցնում է Զադոյանը։ 

Նրա խոսքով՝ կոռուպցիայի դեմ պայքարում կարող էին օգտակար լինել հակակոռուպցիոն կենտրոնների գործարկումը մարզերում։ Վարչապետի համապատասխան հանձնարարականը կար, բայց ցավոք զրոյական արդյունք է այս առումով․ 

«Շատ զիլ է հնչում չէ՞, երբ ասվում է վարչապետը տվեց հերթական հանձնարարականը, մարդիկ ասում են՝ էս ա, ինչ-որ բան փոխվելու է, բայց․․․ Մենք գնում ենք այդ հանձնարարականների հետևից, ու տեսնում, որ որևէ բան չի կատարվել»,- արձանագրում է հակակոռուպցիոն կոալիցիայի համակարգողը։ 

Եվրամիությունն ունի մշտադիտարկման և գնահատման բավական զարգացած համակարգեր, այնպես որ Հայաստանի կառավարությունը խնդիր ունի իրատեսական և տեսանելի փոփոխություններ կատարել։ Եթե իսկապես դրական արդյունքներ լինեն, հասարակությունն առաջինը դրանք կզգա․․․ 

Ժաննա Ալեքսանյան
Ռոբերտ Անանյան  
626
Print
կոռուպցիա
Նիկոլ Փաշինյան.. «հանրապետականները որոշել են տապալել վարչապետի ընտրությունները» 30.04.2018 | կոռուպցիա

Նիկոլ Փաշինյան.. «հանրապետականները որոշել են տապալել վարչապետի ընտրությունները»

«Քիչ առաջ տեղեկություն ստացանք, որ գիշերային մի ժողովի ընթացքում Սերժ Սարգսյանի գլխավորությամբ հանրապետականները որոշել են տապալել վարչապետի ընտրությունները», ֊քիչ առաջ հեռարձակված ֆեյսբուքյան տեսաուղերձով հայտարարել է Նիկոլ Փաշինյանը: 


Ինչո՞ւ է խոսում Քոչարյանը 30.04.2018 | կոռուպցիա

Ինչո՞ւ է խոսում Քոչարյանը

Հայաստանում իրականացված թավշյա հեղափոխության Ռոբերտ Քոչարյանի գնահատականը, որը հնչեց ռուսական հեռուստաալիքով.  անսպասելի չէր: Դժվար Հայաստանում գտնվի մեկը, ով դրական արձագանք սպասեր Քոչարյանից: Անսպասելի էր թերևս լրատվամիջոցի ընտրությունը՝ ոչ թե «Մեդիամաքս», կամ գոնե Քոչարյանի «կուր

«Սերժ Սարգսյանը հայտարարեց՝ խոշոր ձկներին պետք է գլխից բռնել և հանրությունը մինչև հիմա սպասում է» 22.02.2018 | կոռուպցիա

«Սերժ Սարգսյանը հայտարարեց՝ խոշոր ձկներին պետք է գլխից բռնել և հանրությունը մինչև հիմա սպասում է»

Եվրամիությունը լուրջ է տրամադրված և չի պատրաստվում ձեռքերը ծալած նայել, թե ինչպես է Հայաստանի կառավարությունն այս անգամ ևս տապալում ստանձնած բարեփոխումները։ ԵՄ-ի հետ ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով Հայաստանի կառավարությունը պարտավորվել է ուժեղացնել հակակ

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: