լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
8.08.2018 | կոռուպցիա

ԱԱԾ-ն կոռուպցիայի դեպք է բացահայտել է Արարատի մարզի զինվորական կոմիսարիատում

ԱԱԾ-ն կոռուպցիայի դեպք է բացահայտել է Արարատի մարզի զինվորական կոմիսարիատում
Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն է տարածել, նշելով, որ 2018 թվականի հուլիսին կոռուպցիայի դեպք է բացահայտել է Արարատի մարզի զինվորական կոմիսարիատում:

ԱԱԾ հաղորդագրության համաձայն, զինկոմիսարիատի Մասիսի բաժանմունքի պետը 2018 թվականի առաջին զորակոչի ընթացքում բժշկական կեղծ ախտորոշումների հիման վրա թվով 4 զորակոչիկների պարտադիր զինվորական ժամկետային ծառայությունից տարկետում տրամադրելուն օժանդակելու համար ստացել է շուրջ 7000 ԱՄՆ դոլար գումար, որի մի մասն իր ծանոթի միջոցով փոխանցել է բժշկական կենտրոնի բժիշկ-մասնագետին` ցանկալի ախտորոշում ստանալու համար, իսկ գումարի մյուս մասը՝ Մասիսի զինկոմիսարիատի նախկին մի աշխատակցի՝ Կենտրոնական բժշկական հանձնաժողովի անդամների միջոցով այդ զորակոչիկների տարկետումը կազմակերպելու համար:

Բացի այդ, ԱԱԾ-ն պարզել է, որ զինկոմիսարիատի այդ նախկին աշխատակիցը դեռևս պաշտոնավարման ընթացքում 4000-ական ԱՄՆ դոլար գումարի դիմաց կազմակերպել է 2 այլ զորակոչիկների տարկետումներ տրամադրելու գործընթացը, իսկ 7 այլ անձանցից էլ զինծառայության հետ կապված տարբեր հարցեր կարգավորելու պատրվակով վերցրել է 150-4000 ԱՄՆ դոլար գումարներ, սակայն ստանձնած պարտավորությունների կատարման ուղղությամբ որևէ գործողություն չձեռնարկելով` խաբեությամբ հափշտակել է:

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Արարատի մարզի զինվորական կոմիսարիատի Մասիսի բաժանմունքի պետը, զինկոմիսարիատի նախկին աշխատակիցը և բժիշկ-մասնագետը ձերբակալվել են, ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով նրանց մեղադրանք է առաջադրվել և ընտրվել խափանման միջոցներ:

157
Print
կոռուպցիա
5,2 միլիարդ դրամի խախտում է բացահայտվել Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Ալեքս հոլդինգ» ընկերությունում 1.08.2018 | կոռուպցիա

5,2 միլիարդ դրամի խախտում է բացահայտվել Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Ալեքս հոլդինգ» ընկերությունում

ՊԵԿ խոսնակ Լուսինե Մկրտչյանն «Ազատությանը» փոխանցեց, որ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Ալեքս հոլդինգ» ընկերությունում կատարված ստուգումների արդյունքում պարզվել է, որ ընկերությունը 5,2 միլիարդ դրամի խախտում է թույլ տվել։


Տարոն Մարգարյանը կհրավիրվի ԱԱԾ հարցաքննության 19.07.2018 | կոռուպցիա

Տարոն Մարգարյանը կհրավիրվի ԱԱԾ հարցաքննության

«Երևան» հիմնադրամում հայտնաբերված չարաշահումների գործով Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը կհրավիրվի Ազգային անվտանգության ծառայություն՝ հարցաքննության: Այս մասին այսօր կառավարության նիստից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:«Տարոն Մարգարյանը

Մալիշկայի համայնքապետը պատգամավորի թեկնածու Աշոտ Արսենյանից ստացել է 13 մլն դրամ՝ ընտրակաշառք բաժանելու համար 17.07.2018 | կոռուպցիա

Մալիշկայի համայնքապետը պատգամավորի թեկնածու Աշոտ Արսենյանից ստացել է 13 մլն դրամ՝ ընտրակաշառք բաժանելու համար

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողների ստացած օպերատիվ տեղեկությունների հիման վրա ձեռնարկված հետախուզական միջոցառումներով, որոնց մասնակցել են նաև ոստիկ

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: