լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
19.07.2018 | կոռուպցիա

Տարոն Մարգարյանը կհրավիրվի ԱԱԾ հարցաքննության

Տարոն Մարգարյանը կհրավիրվի ԱԱԾ հարցաքննության
«Երևան» հիմնադրամում հայտնաբերված չարաշահումների գործով Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը կհրավիրվի Ազգային անվտանգության ծառայություն՝ հարցաքննության: Այս մասին այսօր կառավարության նիստից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:«Տարոն Մարգարյանը դեռևս այս փուլում չի հրավիրվել ԱԱԾ քննչական վարչություն, բայց կհրավիրվի»։Վերջինիս փոխանցմամբ, հիմնադրամում կատարվող մեծածավալ ստուգումներն ավարտական փուլում են:

ԱԱԾ-ն «Երևան» հիմնադրամում անցկացրած խուզարկությունների արդյունքում պաշտոնեական լիազորությունների չարաշահման և պաշտոնական դիրքն օգտագործելով խարդախություն կատարելու հոդվածների հատկանիշներով քրեական գործ է հարուցել ու մեղադրանք առաջադրել հիմնադրամի տնօրեն Աշոտ Ղազարյանին և Դավիթաշենի թաղապետի տեղակալ Խաչատուր Կարապետյանին:

ԱԱԾ-ն հաղորդում էր ստացել, որ կառուցապատման և գույքի ձևակերպման թույլտվությունների համար, բացի օրենքով սահմանված վճարումներից, քաղաքացիներին պարտադրել են «Երևան» հիմնադրամին փոխանցել խոշոր գումարներ, որոնց մի մասը հիմնադրամի հաշվեհամար չի մուտքագրվել և հափշտակվել է:

Արթուր Վանեցյանը նաև տեղեկացրեց, որ ուսումնասիրում են Տարոն Մարգարյանի ունեցվածքի հետ կապված հրապարակումները։

«Տարոն Մարգարյանի անունով գրանցված բիզնեսներ մենք չենք հայտնաբերել, ունեցվածքը, որը որ կա հայտնի հրապարակման մեջ, վարչապետի օգնականը՝ կոռուպցիայի հակազդման գծով, Արեն Մկրտչյանն էդ նյութերը փոխանցել է մեզ, էդ նյութերով իրականացվում են ուսումնասիրություններ, որոնցով ևս կլինեն կոնկրետ միջոցառումներ», - ասաց Վանեցյանը։

Վերջերս հրապարակվել է մի տեսանյութ Տարոն Մարգարյանի ունեցվածքի մասին։ Տեսանյութում նշվում է, որ թեև 40-ամյա Տարոն Մարգարյանն իր ամբողջ կյանքի ընթացքում եղել է միայն պետական պաշտոնյա, սակայն զգալի չափով ունեցվածք է կուտակել։

Նշենք, որ Տարոն Մարգարյանը հուլիսի 9-ին հրաժարական տվեց քաղաքապետի պաշտոնից։
301
Print
կոռուպցիա
5,2 միլիարդ դրամի խախտում է բացահայտվել Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Ալեքս հոլդինգ» ընկերությունում 1.08.2018 | կոռուպցիա

5,2 միլիարդ դրամի խախտում է բացահայտվել Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Ալեքս հոլդինգ» ընկերությունում

ՊԵԿ խոսնակ Լուսինե Մկրտչյանն «Ազատությանը» փոխանցեց, որ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Ալեքս հոլդինգ» ընկերությունում կատարված ստուգումների արդյունքում պարզվել է, որ ընկերությունը 5,2 միլիարդ դրամի խախտում է թույլ տվել։


Տարոն Մարգարյանը կհրավիրվի ԱԱԾ հարցաքննության 19.07.2018 | կոռուպցիա

Տարոն Մարգարյանը կհրավիրվի ԱԱԾ հարցաքննության

«Երևան» հիմնադրամում հայտնաբերված չարաշահումների գործով Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը կհրավիրվի Ազգային անվտանգության ծառայություն՝ հարցաքննության: Այս մասին այսօր կառավարության նիստից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:«Տարոն Մարգարյանը

Մալիշկայի համայնքապետը պատգամավորի թեկնածու Աշոտ Արսենյանից ստացել է 13 մլն դրամ՝ ընտրակաշառք բաժանելու համար 17.07.2018 | կոռուպցիա

Մալիշկայի համայնքապետը պատգամավորի թեկնածու Աշոտ Արսենյանից ստացել է 13 մլն դրամ՝ ընտրակաշառք բաժանելու համար

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողների ստացած օպերատիվ տեղեկությունների հիման վրա ձեռնարկված հետախուզական միջոցառումներով, որոնց մասնակցել են նաև ոստիկ

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: