լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
17.07.2018 | կոռուպցիա

Բացահայտվել է կոռուպցիոն խոշոր սխեմա. կաշառքի դիմաց ազատում էին զինծառայությունից

Բացահայտվել է կոռուպցիոն խոշոր սխեմա. կաշառքի դիմաց ազատում էին զինծառայությունից
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից իրականացված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական համալիր գործողությունների արդյունքում բացահայտվել է կոռուպցիոն սխեմա, որում ներգրավված են մի խումբ քաղաքացիներ, պաշտոնատար անձինք, այդ թվում` բժիշկներ, զինկոմիսարիատի աշխատակիցներ: Վերջիններս կաշառքի դիմաց կազմակերպել և իրականացրել են 2018 թվականի ամառային զորակոչի ընթացքում բժշկական կեղծ ախտորոշումների հիմքով պարտադիր զինվորական ժամկետային ծառայությունից ՀՀ շուրջ չորս տասնյակից ավելի զինակոչիկների ազատելու կամ տարկետում տրամադրելու գործընթացը: Գործող սխեմայում մի շարք դրվագներում առանցքային դերակատարում է ունեցել բժիշկ Արամայիս Սանոսյանը:

Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ՀՀ ՊՆ հանրապետական հավաքակայանի նախկին զինծառայող Կոլյա Քոսակյանը, տիրապետելով զինվորական կոմիսարիատի աշխատանքի նրբություններին և օգտագործելով աշխատակիցների ու բժիշկների շրջանում ունեցած իր կապերը, մի խումբ անձանց հետ գալով նախնական համաձայնության, մինչև 14.000 ԱՄՆ դոլար կաշառքի դիմաց կազմակերպել է զորակոչիկներին զինկոմիսարիատների կողմից քաղաքացիական հիվանդանոցներ ուղեգրելու, նրանց բժշկական կեղծ ախտորոշումներ տրամադրելու, այնուհետև նշված ուղեգրերի հիման վրա պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու, տարկետում տրամադրելու կամ պահեստազորում հաշվառելու գործընթացը: Կոլյա Քոսակյանին և նրա խմբի անդամներին կեղծ բժշկական փաստաթղթեր ձեռք բերելու հարցում օժանդակել են տարբեր բուժկենտրոնների բժիշկ-մասնագետներ, զինկոմիսարիատի ներկա և նախկին աշխատակիցներ, որոնց էլ փոխանցվել է քաղաքացիներից վերցված գումարների մի մասը:

Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ, հարցաքննվել են տասնյակ անձինք, կատարվել է շուրջ 20 խուզարկություն, որոնց արդյունքում հայտնաբերվել են զինակոչիկների վերաբերյալ կազմված բժշկական ակտեր, գումար, գործի համար էական նշանակություն ունեցող այլ փաստաթղթեր:

Քրեական գործի դրվագներից մեկով պարզվել է նաև, որ Կոլյա Քոսակյանը, հերթական ապօրինի գործարքն իրականացնելով, համաձայնության է եկել իր ծանոթ, Հանրապետական զինկոմիսարիատի աշխատակից Ս.Մ-ի հետ, իսկ վերջինս պայմանավորվածություն է ձեռք բերել Գեղարքունիքի մարզի զինվորական կոմիսար Գարիկ Առաքելյանի հետ՝ 11.000 ԱՄՆ դոլարի դիմաց ՀՀ քաղաքացի Ն.Ա-ին բժշկական կեղծ ախտորոշումների հիման վրա պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու վերաբերյալ: Գումարը ստանալուց հետո Գարիկ Առաքելյանը խոստացել է հարցը լուծել, և սկսվել է զինակոչիկի բժշկական հետազոտությունների գործընթացը, սակայն ավարտին չի հասցվել, քանի որ դեպքը բացահայտվել է ԱԱԾ աշխատակիցների կողմից:Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ մեղադրանք է առաջադրվել 3 անձի՝ Կոլյա Քոսակյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի («Առանձնապես խոշոր չափերով կաշառք տալուն օժանդակելը»), Գարիկ Առաքելյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի («Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալը») և Արամայիս Սանոսյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի («Խոշոր չափերով կաշառք ստանալը») և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի («Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալը») հատկանիշներով: Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Ձեռնարկվում են միջոցներ` առնչակից անձանց ողջ շրջանակը, ինչպես նաև գործի համար էական նշանակություն ունեցող բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

ՀՀ ԱԱԾ-ն հորդորում է քաղաքացիներին՝ զերծ մնալ զինծառայությունից խուսափելու նպատակով կատարվող ապօրինի գործողություններից: Վերոհիշյալ անձանց և Կոլյա Քոսակյանի «ծառայություններից» օգտված քաղաքացիներին առաջարկում ենք դիմել ՀՀ ԱԱԾ քննչական վարչությանը (հեռ.՝ 010-57-93-12), ինչը հաշվի կառնվի վարույթն իրականացնող մարմնի կողմից:  

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոն

16.07.2018
105
Print
կոռուպցիա
5,2 միլիարդ դրամի խախտում է բացահայտվել Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Ալեքս հոլդինգ» ընկերությունում 1.08.2018 | կոռուպցիա

5,2 միլիարդ դրամի խախտում է բացահայտվել Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Ալեքս հոլդինգ» ընկերությունում

ՊԵԿ խոսնակ Լուսինե Մկրտչյանն «Ազատությանը» փոխանցեց, որ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Ալեքս հոլդինգ» ընկերությունում կատարված ստուգումների արդյունքում պարզվել է, որ ընկերությունը 5,2 միլիարդ դրամի խախտում է թույլ տվել։


Տարոն Մարգարյանը կհրավիրվի ԱԱԾ հարցաքննության 19.07.2018 | կոռուպցիա

Տարոն Մարգարյանը կհրավիրվի ԱԱԾ հարցաքննության

«Երևան» հիմնադրամում հայտնաբերված չարաշահումների գործով Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը կհրավիրվի Ազգային անվտանգության ծառայություն՝ հարցաքննության: Այս մասին այսօր կառավարության նիստից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:«Տարոն Մարգարյանը

Մալիշկայի համայնքապետը պատգամավորի թեկնածու Աշոտ Արսենյանից ստացել է 13 մլն դրամ՝ ընտրակաշառք բաժանելու համար 17.07.2018 | կոռուպցիա

Մալիշկայի համայնքապետը պատգամավորի թեկնածու Աշոտ Արսենյանից ստացել է 13 մլն դրամ՝ ընտրակաշառք բաժանելու համար

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողների ստացած օպերատիվ տեղեկությունների հիման վրա ձեռնարկված հետախուզական միջոցառումներով, որոնց մասնակցել են նաև ոստիկ

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: