լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
3.07.2018 | կոռուպցիա

Պարարտանյութերի և սերմացու ցորենի յուրացման գործը դատարանում է

Պարարտանյութերի և սերմացու ցորենի յուրացման գործը դատարանում է
Ավարտվել է հողօգտագործողներին մատչելի գներով պարարտանյութերի ձեռքբերման, սերմերի հատկացման պետական աջակցության ծրագրերի իրագործման ընթացքում  Լոռու մարզի Միխայլովկա և Ձյունաշող համայնքների իրավասու պաշտոնատար անձանց կողմից յուրացման եղանակով առաձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու և պաշտոնեական կեղծիք  կատարելու դեպքի առթիվ Լոռու մարզի դատախազությունում հարուցված երկու քրեական գործերի նախաքննությունը: 

Նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2015թ. փետրվարի 18-ին Լոռու մարզպետարանի և մատակարար ընկերության միջև կնքված պայմանագրով Լոռու մարզի Միխայլովկա համայնքի ղեկավար Լ. Դ.-ն կազմել և մարզպետարան է ներկայացրել պետական ծրագրի շրջանակում համայնքում մատչելի գներով պարարտանյութեր ձեռք բերած 94 շահառուների վերաբերյալ կեղծ ցուցակ և ստացել ընդհանուր 11.274.000 ՀՀ դրամ արժողությամբ 93.950 կգ պարարտանյութ: Դրա դիմաց 2015թ. մարտի 20-ին մարզի Կաթնառատ համայնքի ղեկավարի միջոցով մատակարար ընկերության հաշվեհամարին, որպես ստացած պարարտանյութի դիմաց կանխավճար, փոխանցել է 3.000.000 ՀՀ դրամ: Իսկ 65.530 կգ քաշով պարարտանյութը նա օգտագործել է իր մշակած հողերը պարարտացնելու նպատակով՝ մի մասն էլ հատկացնելով մարզի Կաթնառատ և Սարատովկա համայնքների ղեկավարներին: 

Արդյունքում պարզվել է, որ Միխայլովկա համայնքի ղեկավարի կողմից 2015թ. ընթացքում հափշտակվել է ընդհանուր առանձնապես խոշոր չափերի 7.914.000 ՀՀ դրամ դրամի չափով պարարտանյութ և պարարտանյութի դիմաց հավաքագրված գումարները: 

Այնուհետև ցանկանալով թաքցնել հափշտակության հանգամանքը՝ 2017թ. Լ.Դ.-ն կնքել է ազոտական պարարտանյութ ստացած, սակայն իբր դրա դիմաց վճարումներ չկատարելու պատճառով պարտքեր կուտակած շահառուների կեղծ ցուցակներ և ներկայացրել Լոռու մարզպետարան: Քննված մյուս քրեական գործի նախաքննությամբ էլ պարզվել է, որ  Լոռու մարզի Ձյունաշող համայնքի ղեկավար Գ.Գ.-ն 2015թ.-ին Լոռու մարզպետարանի հետ կնքված փոխառության պայմանագրով ստացել է համայնքի շահառուների համար նախատեսված 30.000 կգ աշնանացան ցորենի սերմացու, սակայն ստացած առանձնապես խոշոր չափերի՝ 4.368.000 ՀՀ դրամ արժողությամբ 27.300կգ աշնանացան ցորենի սերմացուն հողօգտագործողներին չի հատկացրել, այլ օգտագործել է իր կողմից օգտագործվող հողերը մշակելու նպատակով:

Այնուհետև, համայնքի ղեկավարը սեփական կարիքների համար օգտագործված աշնանացան ցորենի սերմացուի հափշտակության հանգամանքը թաքցնելու և աշնանացան ցորենի սերմացուի դիմաց գոյացած պարտավորությունը չկատարելու նկատառումով նույն մեխանիզմով կազմել և մարզպետարան է ուղարկել շահառուների ստորագրությունների կեղծմամբ համայնքի շահառուների կեղծ ցանկեր: 

Գ. Գ.-ն 2017թ. մարզպետարան է ներկայացրել շահառուների մի մասի փոխարեն կեղծված ստորագրությունների հիման վրա կազմված՝  աշնանացան ցորենի սերամացու ստացած և պարտավորություններ ունեցող անձանց վերաբերյալ ցանկեր, որոնց հիման վրա ՀՀ կառավարության որոշմամբ պարտքը ներվել է և դադարեցվել Ձյունաշող համայնքի 4,800,000 ՀՀ դրամի պարտավորությունները: 

Վերոնշյալ հանցավոր արարքները կատարելու համար երկու համայնքների ղեկավարներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։ Նախաքննության ընթացքում նրանք մասնակիորեն վերականգնել են պետությանը պատճառված վնասը՝ պատրաստակամություն հայտնելով մինչև դատաքննությունն սկսելը ամբողջությամբ վերականգնել պատճառված վնասի մնացած մասը: 

2018թ. հունիսի 29-ին 2 քրեական գործերով նախաքննությունն ավարտվել է:  Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից մեղադրական եզրակացությունները հաստատվել են և քրական գործերի հետ միասին ուղարկվել Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան: 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:    

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժին
85
Print
կոռուպցիա
Մալիշկայի համայնքապետը պատգամավորի թեկնածու Աշոտ Արսենյանից ստացել է 13 մլն դրամ՝ ընտրակաշառք բաժանելու համար 17.07.2018 | կոռուպցիա

Մալիշկայի համայնքապետը պատգամավորի թեկնածու Աշոտ Արսենյանից ստացել է 13 մլն դրամ՝ ընտրակաշառք բաժանելու համար

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողների ստացած օպերատիվ տեղեկությունների հիման վրա ձեռնարկված հետախուզական միջոցառումներով, որոնց մասնակցել են նաև ոստիկ

Բացահայտվել է կոռուպցիոն խոշոր սխեմա. կաշառքի դիմաց ազատում էին զինծառայությունից 17.07.2018 | կոռուպցիա

Բացահայտվել է կոռուպցիոն խոշոր սխեմա. կաշառքի դիմաց ազատում էին զինծառայությունից

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից իրականացված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական համալիր գործողությունների արդյունքում բացահայտվել է կոռուպցիոն սխեմա, որում ներգրավված են մի խումբ քաղաքացիներ, պաշտոնատար անձինք, այդ թվ

Քոչարյան-Սարգսյան երկյակը հոկտեմբերի 27-ի ու մարտի 1-ի գլխավոր շահառուն է 9.07.2018 | կոռուպցիա

Քոչարյան-Սարգսյան երկյակը հոկտեմբերի 27-ի ու մարտի 1-ի գլխավոր շահառուն է

Սերժ Սարգսյանի ավտորիտար իշխանավարմանը վերջ տված Թավշյա հեղափոխությունը քանդուքարափ է անում կոռուպցիոն բուրգը, ինչի վրա գոյատևում էր Սարգսյանի իշխանությունը: Ըստ Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանի՝ բացահայտումներն այնքան փաստարկված են, որ Սերժ Սարգսյանին քրեական հետապնդմ

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: