լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
16.02.2018 | կոռուպցիա

«Վանաձոր» ՔԿՀ աշխատակիցների դեմ գործի հիմքը գաղտնալսումներն են. հիմնարկի պետը չի ընդունում իր մեղքը

Անցյալ տարվա հոկտեմբերին իրավապահները, որոնցից առավել ակտիվ է եղել ազգային անվտանգության ծառայությունը, «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում կոռուպցիոն բացահայտումներ կատարեցին, որոնք վերաբերում են հիմնարկի 10 մանր և միջին պաշտոնյաների:  Հունվարի 13-ին ՀՔԾ-ն տեղեկացրեց հանրությանը, որ նախաքննությունն ավարտված է և նյութերն ուղարկվել են հսկող դատախազին։ 

Նախաքննությունը տևել է ընդամենը 4 ամիս։ Հիմնական օպերատիվ աշխատանքը կատարվել է մինչև  ձերբակալումները։ ԱԱԾ-ն երկար ժամանակ «նստած է եղել» հիմնարկի պետ Գևրոգ Մկրտչյանի և նրա ենթակաների «պոչին» և առատ նյութեր է տրամադրել ՀՔԾ քննիչներին: 

«Բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ ՀՀ ԱՆ «Վանաձոր» ՔԿՀ-ի պետ Գևորգ Մկրտչյանը նույն հիմնարկում պատիժ կրող դատապարտյալների շրջանում հեղինակություն վայելող դատապարտյալներ, այսպես կոչված` «զոն նայող» Թ. Ֆ.-ի և Ա. Պ.-ի օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու համար նրանցից պարբերաբար կաշառք է ստացել», - նշված է ՀՔԾ հաղորդագրության մեջ: 

Ըստ դրա, կաշառքի դիմաց կալանավայրում խցերի դռներ են բաց թողնված եղել, թույլատրվել է թղթախաղը, որը, ըստ ՀՔԾ քննիչների, բերդի պետ Մկրտչյանը երբեմն նույնիսկ անձամբ է կազմակերպել, նա և նրա տեղակալ Անդրանիկ Թումանյանը ոմանց թույլատրել են  թմրամիջոցների, ալկոհոլի օգտագործում, արգելված իրերի մուտք, հեռախոսից, ինտերնետից օգտվել, անարգել մուտք գործել տարբեր խցեր և այլն: Գումարային արժեքներ են նշվում։ Օրինակ, «Զոն նայողներ» Թամազ Ֆերոյանից և Արկադի Պապոյանից, որոնց, ի դեպ, «Վանաձոր» ՔԿՀ-ից տեղափոխել են, 2016 թվականի դեկտեմբերից 2017 թվականի հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում նրանց դրսում գտնվող ծանոթի՝ Կարեն Հակոբյանի միջոցով, ըստ ՀՔԾ-ի, Գևորգ Մկրտչյանը «մաս-մաս ստացել է առանձնապես խոշոր չափերի՝ 2.750.000 ՀՀ դրամ կաշառք», ամիսը՝ 250-300 հազար դրամ: 

«Վանաձոր» ՔԿՀ-ի պետ Գևորգ Մկրտչյանը, նրա տեղակալ Անդրանիկ Թումանյանը, անվտանգության ապահովման բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Միքայել Ղարաքիշյանը, օպերատիվ բաժնի պետ Ռուբեն Կիրակոսյանն ու գլխավոր մասնագետ Վահե Ամիրխանյանը, բոլոր պատասխանատու հերթապահները` Արտակ Պարսամյանը, Էդվարդ Քառյանը, Անդրանիկ Տիտանյանը, Վարդան Գևորգյանը, անվտանգության ապահովման բաժնի երկրորդ կարգի մասնագետ Լիաննա Ոսկանյանը մեղադրվում են կաշառք ստանալու, կաշառք տալու օժանդակության, կաշառք ստանալու դրդչության, պաշտոնեական դիրքի չարաշահման և դրան դրդելու համար:  

Կալանավայրի պետ Գևորգ Մկրտչյանը մեղադրվում  է քրեական օրենսգրքի 4 հոդվածներով՝ 311 /կաշառք ստանալը/, մաս 4, 308 /պաշտոնական լիազորությունները անցնելը/, մաս 1, 38-311/կաշառք տալուն օժանդակելը, մաս 38-308 /պաշտոնական լիազորություններն անցնելուն դրդելը/ 1 մասով:  

Գևորգ Մկրտչյանի փաստաբան Ինեսա Պետրոսյանը Forrights.am-ի հետ զրույցում հայտնեց, որ իր պաշտպանյալը չի ընդունում առաջադրված մեղադրանքները: 

«Իմ պաշտպանյալին, մասնավորապես մեղադրում են այն բանի համար, որ նա Կարեն Հակոբյանի միջոցով 2016 թվականի դեկտեմբերից մինչև 2017 թվականի հոկտեմբերը Վանաձորի տարբեր թաղամասերում ստացել է  Թամազ Ֆերոյանի և Արկադի Պապոյանի կողմից որպես կաշառք տրված 2 մլն 750 հազար դրամ գումար: Ձերբակալման առաջին իսկ օրվանից՝ հոկտեմբերի 9-ին նրա նկատմամբ խափանման միջոց կիրառելու հիմք հանդիսացան ԱԱԾ-ի կողմից արված գաղտնալսումները, որոնցում սակայն ոչ մի բառ չկա այն  մասին, որ Գևորգ Մկրտչյանը որպես կաշառք գումարներ է ստացել: Ընդամենը մեկ տեղ առկա է «150» բառերը, բայց ինչի մասին է խոսքը, ինչ է այս 150-ը չի ասվում: Ո՞նց են բազմապատկել և ստացել 2 մլն 750 հազար դրամ, հայտնի չէ», - ասում է Ինեսա Պետրոսյանը: 

 Նա նաև հայտնեց, որ գործով անցնող մեղադրյալ Կարեն  Հակոբյանը ձերբակալվելուց հետո առանց պաշտպանի ցուցմունք է տվել, որ ինչ որ գումարներ է տվել, սակայն  մի քանի օր հետո արդեն,  պաշտպանի ներկայությամբ նրա  նկատմամբ ձերբակալությունը վերացվել է և ընտրվել է այլ խափանման միջոց՝ նա ստորագրություն է տվել չբացակայելու վերաբերյալ, ապա եկել է և հրաժարվել է իր ցուցմունքներից, նշելով, որ սուտ ցուցմունքներ է տվել»: 

Ինեսա Պետրոսյանը միջնորդել է, որ դրանից հետո Կարեն Հակոբյանի և Գևորգ Մկրտչյանի միջև առերեսում անցկացնեն, սական միջնորդությունը չի բավարարվել: ՀՔԾ հաղորդագրությունից տպավորություն է, որ «Վանաձոր» ՔԿՀ-ում երկար տարիներ գործել է իսկական կոռուպցիոն բանդա, յուրահատուկ գավառական «ծովահրեշ», իսկ «զոն նայողներին» հաջողվել է անգործության մատնել քրեակատարողական հիմնարկի ողջ անձնակազմը և դե ֆակտո ստանձնել հիմնարկի կառավարումը:  

Մյուս կողմից երևույթները, որոնք նկարագրված են ՀՔԾ հաղորդագրության մեջ, կալանավայրերի առորյայում լայնորեն տարածված են։ Թղթախաղի, ալկոհոլի և թմրանյութերի շրջանառության, կաշառքով «գնվող» արտոնությունների, «զոն նայողների» խցերը բաց պահելու մասին հայտնում են նաև «Նուբարաշեն», «Գորիս», «Արթիկ» ՔԿՀ-ներում պահվողների հարազատները, նստած-դուրս եկածները, և եթե ԱԱԾ-ն ազատազրկման այլ վայրերում նույն օպերատիվությամբ աշխատեր, չի բացառվում, որ բացահայտումները նույնիսկ ավելի տպավորիչ լինեին, քան «Վանաձորում»։ 

Հատուկ քննչական ծառայությունը, որը բազմաթիվ մեղադրյալներով այս գործը ռեկորդային ժամկետում  է քննել՝ 4 ամսում, կոռուպցիային վերաբերող այլ դեպքերում անտարբերություն և անգործություն է ցուցաբերել:  

Օրինակ, երկու տարի առաջ Ն«ուբարաշեն բերդում պահվող Հրաչյա Գևորգյանը հայտարարում էր, որ ՔԿՀ-ում կոռուպցիոն շղթա է գործում։  Իրավապաշտպանները բազմիցս ահազանգել են նրա նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին: Գեւորգյանը հացադուլ էր անում, բերանն էր կարում, ծայրահեղ ձևերով ստիպում էր, որ իրեն լսեն, պարբերաբար հայտարարում էր, որ «ՆուբարաշենԱնցյալ տարվա հոկտեմբերին իրավապահները, որոնցից առավել ակտիվ է եղել ազգային անվտանգության ծառայությունը, «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում կոռուպցիոն բացահայտումներ կատարեցին, որոնք վերաբերում են հիմնարկի 10 մանր և միջին պաշտոնյաների: 

Հունվարի 13-ին ՀՔԾ-ն տեղեկացրեց հանրությանը, որ նախաքննությունն ավարտված է և նյութերն ուղարկվել են հսկող դատախազին։ Նախաքննությունը տևել է ընդամենը 4 ամիս։ Հիմնական օպերատիվ աշխատանքը կատարվել է մինչև  ձերբակալումները։ ԱԱԾ-ն երկար ժամանակ «նստած է եղել» հիմնարկի պետ Գևրոգ Մկրտչյանի և նրա ենթակաների «պոչին» և առատ նյութեր է տրամադրել ՀՔԾ քննիչներին:

«Բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ ՀՀ ԱՆ «Վանաձոր» ՔԿՀ-ի պետ Գևորգ Մկրտչյանը նույն հիմնարկում պատիժ կրող դատապարտյալների շրջանում հեղինակություն վայելող դատապարտյալներ, այսպես կոչված` «զոն նայող» Թ. Ֆ.-ի և Ա. Պ.-ի օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու համար նրանցից պարբերաբար կաշառք է ստացել», - նշված է ՀՔԾ հաղորդագրության մեջ:

Ըստ դրա, կաշառքի դիմաց կալանավայրում խցերի դռներ են բաց թողնված եղել, թույլատրվել է թղթախաղը, որը, ըստ ՀՔԾ քննիչների, բերդի պետ Մկրտչյանը երբեմն նույնիսկ անձամբ է կազմակերպել, նա և նրա տեղակալ Անդրանիկ Թումանյանը ոմանց թույլատրել են  թմրամիջոցների, ալկոհոլի օգտագործում, արգելված իրերի մուտք, հեռախոսից, ինտերնետից օգտվել, անարգել մուտք գործել տարբեր խցեր և այլն: Գումարային արժեքներ են նշվում։ Օրինակ, «Զոն նայողներ» Թամազ Ֆերոյանից և Արկադի Պապոյանից, որոնց, ի դեպ, «Վանաձոր» ՔԿՀ-ից տեղափոխել են, 2016 թվականի դեկտեմբերից 2017 թվականի հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում նրանց դրսում գտնվող ծանոթի՝ Կարեն Հակոբյանի միջոցով, ըստ ՀՔԾ-ի, Գևորգ Մկրտչյանը «մաս-մաս ստացել է առանձնապես խոշոր չափերի՝ 2.750.000 ՀՀ դրամ կաշառք», ամիսը՝ 250-300 հազար դրամ:

«Վանաձոր» ՔԿՀ-ի պետ Գևորգ Մկրտչյանը, նրա տեղակալ Անդրանիկ Թումանյանը, անվտանգության ապահովման բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Միքայել Ղարաքիշյանը, օպերատիվ բաժնի պետ Ռուբեն Կիրակոսյանն ու գլխավոր մասնագետ Վահե Ամիրխանյանը, բոլոր պատասխանատու հերթապահները` Արտակ Պարսամյանը, Էդվարդ Քառյանը, Անդրանիկ Տիտանյանը, Վարդան Գևորգյանը, անվտանգության ապահովման բաժնի երկրորդ կարգի մասնագետ Լիաննա Ոսկանյանը մեղադրվում են կաշառք ստանալու, կաշառք տալու օժանդակության, կաշառք ստանալու դրդչության, պաշտոնեական դիրքի չարաշահման և դրան դրդելու համար:

Կալանավայրի պետ Գևորգ Մկրտչյանը մեղադրվում  է քրեական օրենսգրքի 4 հոդվածներով՝ 311 /կաշառք ստանալը/, մաս 4, 308 /պաշտոնական լիազորությունները անցնելը/, մաս 1, 38-311/կաշառք տալուն օժանդակելը, մաս 38-308 /պաշտոնական լիազորություններն անցնելուն դրդելը/ 1 մասով: 

Գևորգ Մկրտչյանի փաստաբան Ինեսա Պետրոսյանը Forrights.am-ի հետ զրույցում հայտնեց, որ իր պաշտպանյալը չի ընդունում առաջադրված մեղադրանքները:

«Իմ պաշտպանյալին, մասնավորապես մեղադրում են այն բանի համար, որ նա Կարեն Հակոբյանի միջոցով 2016 թվականի դեկտեմբերից մինչև 2017 թվականի հոկտեմբերը Վանաձորի տարբեր թաղամասերում ստացել է  Թամազ Ֆերոյանի և Արկադի Պապոյանի կողմից որպես կաշառք տրված 2 մլն 750 հազար դրամ գումար: Ձերբակալման առաջին իսկ օրվանից՝ հոկտեմբերի 9-ին նրա նկատմամբ խափանման միջոց կիրառելու հիմք հանդիսացան ԱԱԾ-ի կողմից արված գաղտնալսումները, որոնցում սակայն ոչ մի բառ չկա այն  մասին, որ Գևորգ Մկրտչյանը որպես կաշառք գումարներ է ստացել: Ընդամենը մեկ տեղ առկա է «150» բառերը, բայց ինչի մասին է խոսքը, ինչ է այս 150-ը չի ասվում: Ո՞նց են բազմապատկել և ստացել 2 մլն 750 հազար դրամ, հայտնի չէ», - ասում է Ինեսա Պետրոսյանը:

Նա նաև հայտնեց, որ գործով անցնող մեղադրյալ Կարեն  Հակոբյանը ձերբակալվելուց հետո առանց պաշտպանի ցուցմունք է տվել, որ ինչ որ գումարներ է տվել, սակայն  մի քանի օր հետո արդեն,  պաշտպանի ներկայությամբ նրա  նկատմամբ ձերբակալությունը վերացվել է և ընտրվել է այլ խափանման միջոց՝ նա ստորագրություն է տվել չբացակայելու վերաբերյալ, ապա եկել է և հրաժարվել է իր ցուցմունքներից, նշելով, որ սուտ ցուցմունքներ է տվել»:

Ինեսա Պետրոսյանը միջնորդել է, որ դրանից հետո Կարեն Հակոբյանի և Գևորգ Մկրտչյանի միջև առերեսում անցկացնեն, սական միջնորդությունը չի բավարարվել:

ՀՔԾ հաղորդագրությունից տպավորություն է, որ «Վանաձոր» ՔԿՀ-ում երկար տարիներ գործել է իսկական կոռուպցիոն բանդա, յուրահատուկ գավառական «ծովահրեշ», իսկ «զոն նայողներին» հաջողվել է անգործության մատնել քրեակատարողական հիմնարկի ողջ անձնակազմը և դե ֆակտո ստանձնել հիմնարկի կառավարումը: 

Մյուս կողմից երևույթները, որոնք նկարագրված են ՀՔԾ հաղորդագրության մեջ, կալանավայրերի առորյայում լայնորեն տարածված են։ Թղթախաղի, ալկոհոլի և թմրանյութերի շրջանառության, կաշառքով «գնվող» արտոնությունների, «զոն նայողների» խցերը բաց պահելու մասին հայտնում են նաև «Նուբարաշեն», «Գորիս», «Արթիկ» ՔԿՀ-ներում պահվողների հարազատները, նստած-դուրս եկածները, և եթե ԱԱԾ-ն ազատազրկման այլ վայրերում նույն օպերատիվությամբ աշխատեր, չի բացառվում, որ բացահայտումները նույնիսկ ավելի տպավորիչ լինեին, քան «Վանաձորում»։

Հատուկ քննչական ծառայությունը, որը բազմաթիվ մեղադրյալներով այս գործը ռեկորդային ժամկետում  է քննել՝ 4 ամսում, կոռուպցիային վերաբերող այլ դեպքերում անտարբերություն և անգործություն է ցուցաբերել:

Օրինակ, երկու տարի առաջ Ն«ուբարաշեն բերդում պահվող Հրաչյա Գևորգյանը հայտարարում էր, որ ՔԿՀ-ում կոռուպցիոն շղթա է գործում։  Իրավապաշտպանները բազմիցս ահազանգել են նրա նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին: Գեւորգյանը հացադուլ էր անում, բերանն էր կարում, ծայրահեղ ձևերով ստիպում էր, որ իրեն լսեն, պարբերաբար հայտարարում էր, որ «Նուբարաշեն>> ՔԿՀ-ն վերածվել է բիզնես-կենտրոնի։

ՀՔԾ-ն նրա բողոքներին անդրադարձավ դատապարտյալի մահից վեց ամիս անց միայն: Գործը հանձնեց քրեակատարողական վարչության վարույթ: Վարչությունն էլ օրինաչափ համարեց ՔԿՀ աշխատակիցների կողմից ֆիզիկական ուժի գործադրումը, քանի որ այն արգելված իր առգրավելու նպատակ ուներ: «Նուբարաշենում» տիրող կոռուպցիայի մասին հայտարարությունները ՀՔԾ-ն և քրեակատարողական վարչությունը չանդրադարձան:

Սյուզան Սիմոնյան
1001
Print
կոռուպցիա
Նիկոլ Փաշինյան.. «հանրապետականները որոշել են տապալել վարչապետի ընտրությունները» 30.04.2018 | կոռուպցիա

Նիկոլ Փաշինյան.. «հանրապետականները որոշել են տապալել վարչապետի ընտրությունները»

«Քիչ առաջ տեղեկություն ստացանք, որ գիշերային մի ժողովի ընթացքում Սերժ Սարգսյանի գլխավորությամբ հանրապետականները որոշել են տապալել վարչապետի ընտրությունները», ֊քիչ առաջ հեռարձակված ֆեյսբուքյան տեսաուղերձով հայտարարել է Նիկոլ Փաշինյանը: 

Ինչո՞ւ է խոսում Քոչարյանը 30.04.2018 | կոռուպցիա

Ինչո՞ւ է խոսում Քոչարյանը

Հայաստանում իրականացված թավշյա հեղափոխության Ռոբերտ Քոչարյանի գնահատականը, որը հնչեց ռուսական հեռուստաալիքով.  անսպասելի չէր: Դժվար Հայաստանում գտնվի մեկը, ով դրական արձագանք սպասեր Քոչարյանից: Անսպասելի էր թերևս լրատվամիջոցի ընտրությունը՝ ոչ թե «Մեդիամաքս», կամ գոնե Քոչարյանի «կուր

«Սերժ Սարգսյանը հայտարարեց՝ խոշոր ձկներին պետք է գլխից բռնել և հանրությունը մինչև հիմա սպասում է» 22.02.2018 | կոռուպցիա

«Սերժ Սարգսյանը հայտարարեց՝ խոշոր ձկներին պետք է գլխից բռնել և հանրությունը մինչև հիմա սպասում է»

Եվրամիությունը լուրջ է տրամադրված և չի պատրաստվում ձեռքերը ծալած նայել, թե ինչպես է Հայաստանի կառավարությունն այս անգամ ևս տապալում ստանձնած բարեփոխումները։ ԵՄ-ի հետ ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով Հայաստանի կառավարությունը պարտավորվել է ուժեղացնել հակակ

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: