լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
9.09.2014 | ռազմավարական դատավարություններ

քննիչը հայհոյել եւ հարվածել է վկային (տեսանյութ)

քննիչը հայհոյել եւ հարվածել է վկային (տեսանյութ)
«Ես դեպքի վերաբերյալ ցուցմունք եմ տվել Մեղրու բաժանմուnքում: Իմ գրածին ու պատմածներին չհավատալով, Բաղդասարյան Հարութը (քննիչը) ինձ սկսեց հայհոյել և անվանեց չաթլախ, սկսեց հարվածներ հասցնել մարմնիս տարբեր մասերին: Այդ նույն օրը ես ՌՈ աշխատակիցներից և Տիկոյից լսել եմ, թե իբր Սարգիսն ինքնասպան է եղել, ոչ մի տեղեկություն չունեմ, թե իրականում ինչ է եղել, սպանել են Սաքոյին, թե ինքնասպան է եղել»,- իր գրավոր ցուցմունքում հայտնում է զինծառայող Սարգիս Սահակյանի մահվան գործով որպես վկա անցնող Գոռ Մարգարյանը:   

Նախաքննական մարմինը եզրահանգել է, թե Սարգիս Սահակյանը ինքնասպան է եղել և որ նրան ինքնասպանության են դրդել ծառայակիցները: Սակայն ինքնասպանության վարկածըբացառում են թե տուժող, թե պաշտպանական կողմերը:   

Սարգիս Սահակյանի գործով վկաների նկատմամբ բռնություններ են կիրառվել նախաքննական փուլում: «ճնշելով և ստիպելով քննիչներ Արթուրը, Հայկը, Իշխանը միասին ինձնից սուտ ցուցմունքներ վերցրեցին, ինձ ցուցում էին տալիս, ինչպես պետք է պահեմ, և կոնկրետ ինչ բառեր պիտի ասեմ»,- պատմել է Գոռ Մարգարյանը:   Նմանատիպ ցուցմունքներով են հանդես եկել նաեւ մյուս վկաները` Անդրանիկ Թադևոսյանը,  Թովմաս Մնացականյանը, ինչպես նաև ամբաստանյալ  Արթուր Միսակյանը:   

Տուժող կողմի ներկայացուցիչ Սուզաննա Խչեյանն այս կապակցությամբ հաղորդում էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին` պահանջելով քրեական գործ հարուցել վկաների և ամբաստանյալի հաղորդումների վերաբերյալ, սակայն քրեական գործի վերահսկողությունն իրականացնող դատախազ Հ.Հարոյանն ընթացք չի տվել հաղորդմանը: Փաստաբանը դատախազի գործողությունները վիճարկելու համար դիմել էր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:   

Դատավոր Մնացական Մարտիրոսյանը մերժել է փաստաբանի բողոքը: Սուզաննա Խչեյանը «ForRights.am»-ին ասաց, որ դատարանի որոշումը բողոքարկելու է վերաքննիչ ատյանում.   «Ես հստակ գրում եմ, որ սա հաղորդում է հանցագործության մասին եւ վկայակոչում եմ հիմնավոր փաստեր, սակայն ոչ դատախազությունը, ոչ, փաստորեն, դատարանը ուշադրություն չեն դարձնում այս փաստերին»:   

Հիշեցնենք, որ զոհված զինվորի հայրի համոզմամբ՝ իր որդին ինքնասպանություն չի գործել, տեղի է ունեցել սպանություն։ Տուժողի իրավահաջորդը նաեւ դժգոհ է կայացված դատավճիռ։ Մանրամասները՝ տեսանյութում։        


Արման Ղարիբյան 
2144
Print
ռազմավարական դատավարություններ
անմեղ մարդը մահվան է դատապարտվել 29.12.2015 | ռազմավարական դատավարություններ

անմեղ մարդը մահվան է դատապարտվել

Երբ բարձրաստիճան պետական չինովնիկները խոսում են ռազմական բարեփոխումների մասին, նրանք հիշատակում են բանակի բարձր պաշտպանունանկության, կառուցվածքային վերափոխումների- հաջողությունների մասին: Սրա հետ մեկտեղ նրանք միշտ լուռ են, որ բանակում սպանում են, որ բանակը ապրում է իր պատկերացումներով

բանակում  ծանր հանցագործությունների համար պատասխանատվություն են կրում թույլ օղակները 25.09.2015 | ռազմավարական դատավարություններ

բանակում ծանր հանցագործությունների համար պատասխանատվություն են կրում թույլ օղակները

Զինծառայող Մանուչար Մանուչարյանի մահվան դեպքից  հետո,  ՀՀ Պաշտպանության նախարարի հրամանով նշված զորամասի հրամանատարության և սպայական անձնակազմի  նկատմամբ հայտարարվել է խիստ նկատողություն: Այս մասին հայտնի է դարձել դատական նիստի ժամանակ, երբ հետազոտվել են  քրեական գործ

«Մեր էրեխեքը չեն նեղացրել Մանուչարին» 20.06.2015 | ռազմավարական դատավարություններ

«Մեր էրեխեքը չեն նեղացրել Մանուչարին»

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: