լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
6.09.2014 | ռազմավարական դատավարություններ

«Կոստանյանը չի կարող բացահայտել իր թերությունը»

«Կոստանյանը չի կարող բացահայտել իր թերությունը»
«Այսօր դատավորը մերժեց մեր բողոքը, որովհետեւ եթե չմերժեր, գլխավոր դատախազը ականջներից կքաշեր, Հայաստանում անկախ դատավոր չկա»,- իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանն այսպես մեկնաբանեց Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կայացրած որոշումը, որով մերժվեց 19-ամյա զինծառայող Սարգիս Սահակյանին «ինքնասպանության հասցնելու» գործի շրջանակներում բերված բողոքը:    

Դատարանում զինծառայող Սարգիս Սահակյանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Սյուզան Խչեյանն բողոքարկել էր ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ Բադալյանի անօրինական գործողությունները՝ ներկայացնելով բազմաթիվ փաստեր քննիչների կողմից նախաքննության ընթացքում կատարված հանցավոր արարքների մասին, որոնց սակայն գլխավոր դատախազությունն ընթացք չի տվել: 

Փաստաբանը դատարանից պահանջել էր դատախազ Բադալյանի գործողությունները ճանաչել անօրինական եւ վերականգնել զոհված զինվորի հոր իրավունքները. «Իրենց կողմից ուղարկված որոշումներում նշում են, որ մեր դիմումները իրենք ընդամենը քննարկում են ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում դիմումների, բողոքիների, առաջարկությունների քննարկման, անձանց ընդունելության եւ գործավարության կարգի համաձայն, թեեւ ես հստակ գրում եմ, որ սա հաղորդում է հանցագործության մասին եւ վկայակոչում եմ այնպիսի փաստեր, որոնք միանշանակ պարունակում են հանցավոր փաստեր»:   

Հասկանալու համար, թե ՀՀ գլխավոր դատախազությունն ինչու ընթացք չի տալիս տուժողի իրավահաջորդի հաղորդումներին, տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ռուբեն Մարտիրոսյանն առաջարկում է անդրադառնալ գործի «արմատներին»: 

Նրա խոսքով` ՀՀ ներկայիս գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը չի կարող քրեական գործ հարուցել այս գործի շրջանակներում, քանի որ այդպիսով ի հայտ կգան ՀՀ զինվորական դատախազությունում կատարված հանցագործությունները, որը կարճ ժամանակ առաջ հենց ինքն էր գլխավորում:   

«Այս գործը հենց Կոստանյանի ցուցումով է որակվել որպես ինքնասպանություն եւ մինչեւ վերջ առաջ է տարվել այդ վարկածը: Հիմա գլխավոր դատախազը չի կարող քրեական գործ հարուցել հանցագործություններ կատարած քննիչների հանդեպ, որովհետեւ այդպիսով կբացահայտվեր իր իսկ թերությունը,- ասում է Մարտիրոսյանը եւ ավելացնում.- Ես ձեզ կարող եմ զինվորական 10 սպանության գործ ներկայացնել, եւ դուք կհամոզվեք, որ Գեւորգ Կոստանյանը թքած ունի բանակի վրա եւ բանակում ներքին մթնոլորտի առողջացման վրա: Նա առաջնորդվում է միայն նեղ խմբային շահերով»:   Փաստաբան Սուզաննա Խչեյանը նշեց, որ դատարանն ու դատախազությունը «իրար պաս են տալիս» հանցագործության մասին հաղորդումը: 

«Դատավարության ընթացքում դատարանին ներկայացնում ենք, որ տեղի է ունեցել հանցագործություն, դատավորն ասում է` դիմեք դատախազություն: Դատախազություն ենք դիմում, ասում են` փաստերը ներկայացրեք դատարանում»:   «Մենք այսօր ունենք փաստ, որ Սարգիս Սահակյանի սպանության գործով կատարվել է հանցագործություն: Մենք տալիս ենք դա դատարանին, դատարանն ասում է` հեռու տարեք դա, ինձ կեղտի մեջ մի գցեք, տարեք դատախազություն: Մերժում է նաեւ դատախազությունը` ասելով ներկայացրեք դատարանին: Փաստորեն երկու պետական մարմիններն էլ մերժում են ճշմարտությունը բացահայտելու մեր փորձերը»:   

Հիշեցնենք, որ 2012թ. նոյեմբերի 5-ին Մեղրու Ծիրանաձոր 2 հենակետում 19-ամյա զինծառայող Սարգիս Սահակյանի մահվան դեպքը որակվել է որպես ինքնասպանություն: Վերջերս Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նապոլեոն Օհանյանը կայացրել է դատավճիռ, որով հանգուցյալի համածառայողներ Արտաշես Խաչատրյանին եւ Արթուր Միսակյանին մեղավոր է ճանաչել Սարգիս Սահակյանին ինքնասպանության հասցնելու մեջ եւ դատապարտել է ազատազրկման համապատասխանաբար 5 եւ 4.5 տարի ժամկետով:    

Զոհված զինծառայողի հայրը վստահ է, որ իր տղան ինքնասպան չի եղել, այլ նրան կանխամտածված սպանել են: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչները եւս պնդում են, որ դատավարության ընթացքում ի հայտ են եկել այնպիսի հանգամանքներ, որոնք բացառում են ինքնասպանության վարկածը:  

Արման Ղարիբյան
1216
Print
ռազմավարական դատավարություններ
անմեղ մարդը մահվան է դատապարտվել 29.12.2015 | ռազմավարական դատավարություններ

անմեղ մարդը մահվան է դատապարտվել

Երբ բարձրաստիճան պետական չինովնիկները խոսում են ռազմական բարեփոխումների մասին, նրանք հիշատակում են բանակի բարձր պաշտպանունանկության, կառուցվածքային վերափոխումների- հաջողությունների մասին: Սրա հետ մեկտեղ նրանք միշտ լուռ են, որ բանակում սպանում են, որ բանակը ապրում է իր պատկերացումներով

բանակում  ծանր հանցագործությունների համար պատասխանատվություն են կրում թույլ օղակները 25.09.2015 | ռազմավարական դատավարություններ

բանակում ծանր հանցագործությունների համար պատասխանատվություն են կրում թույլ օղակները

Զինծառայող Մանուչար Մանուչարյանի մահվան դեպքից  հետո,  ՀՀ Պաշտպանության նախարարի հրամանով նշված զորամասի հրամանատարության և սպայական անձնակազմի  նկատմամբ հայտարարվել է խիստ նկատողություն: Այս մասին հայտնի է դարձել դատական նիստի ժամանակ, երբ հետազոտվել են  քրեական գործ

«Մեր էրեխեքը չեն նեղացրել Մանուչարին» 20.06.2015 | ռազմավարական դատավարություններ

«Մեր էրեխեքը չեն նեղացրել Մանուչարին»

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: