լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
25.09.2015 | ռազմավարական դատավարություններ

բանակում ծանր հանցագործությունների համար պատասխանատվություն են կրում թույլ օղակները

բանակում  ծանր հանցագործությունների համար պատասխանատվություն են կրում թույլ օղակները
Զինծառայող Մանուչար Մանուչարյանի մահվան դեպքից  հետո,  ՀՀ Պաշտպանության նախարարի հրամանով նշված զորամասի հրամանատարության և սպայական անձնակազմի  նկատմամբ հայտարարվել է խիստ նկատողություն: Այս մասին հայտնի է դարձել դատական նիստի ժամանակ, երբ հետազոտվել են  քրեական գործի փաստաթղթերը։   

Հիշեցնենք, Մանուչար Մանուչարյանի մահվան դեպքն արձանագրվլ է երկու տարի առաջ, նախաքննական մարմինն այն ներկայացնում է որպես ինքնասպանություն, ինչը կտրականապես մերժում են ընտանիքն ու տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչները՝ պնդելով, որ տեղի է ունեցել սպանություն:   

Պնախարարը նկատողության հիմքում դրել է՝ մասնավորապես թույլ հսկողություն իրականացնելու, զինծառայողների մոտ արմատավորված միջանձնային, ոչ կանոնադրական փոխհարաբերությունների, անառողջ բարոյահոգեբանական մթնոլորտը ժամանակին չուսումնասիրելու և կանխարգելիչ միջոցառումներ չձռենարկելու  ծառայողական պարտականությունների նկատմամբ ամբարեխիղճ վերաբերմունքի, ներքին ծառայության կանոնագրքային կանոնները կոպտորեն խախտելու, զինծառայողների միջև ձևավորված արատավոր երևույթները չկանխելու և վերադաս հրամանատարությանը չզեկուցելու համար:   Արդյունքում ընդամենը մեկ ենթասպա մեկ աստիճանով կոչումնազրկվել է, ազատվել աշխատանքից, սակայն  մնացել  է ՀՀ ՊՆ կադրերի ռեզերվում:   

Այս կապակցությամբ ամբաստանյալ Արման Ստեփանյանի պաշտպան Նորայր Նորիկյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ընդգծելով, որ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանը խոստովանություն է Զինված ուժերում տիրող բարքերի վերաբերյալ,  որ ծանր հանցագործությունների համար պատասխանատվություն են կրում թույլ օղակները, իսկ իրական պատասխանատուները, զորամասի հրամանատարից մինչև պատասխանատու սպաները, հայտնվում են թույլ պատժի հայելային դաշտում:  

«Վերը նշվածը ևս մեկ անգամ փաստում է, որ սույն քրեական գործով ցուցաբերվել է այնպիսի մոտեցում, որը հնարավորություն չի տալիս օբյեկտիվորեն գնահատելու տվյալ դեպքը և գործի վերաբերյալ ցուցաբերել օբյեկտիվ վերաբերմունք»,- Փաստինֆոյին ասել է Նորայր Նորիկյան:   Հակադարձելով պաշտպանի հայտարարությանը՝ մեղադրողը հայտարարեց, որ նախաքննական մարմինը օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննություն է իրականացրել:   

«Նշված դեպքով զինվորական ծառայությունից ազատվել է ընդամենը 1 ենթասպա, և այսօր քրեական պատասխանատվության են ենթարկվում 2 սերժանտ, իսկ մյուս սպաներն ընդամենը ենթարկվել են կարգապահական պատասխանատվության, ինչն էլ խոսում է տիրող բարքերի մասին»,- ասաց պաշտպանը:   

Ըստ ամբաստանյալ Բաբկեն Գաբոյանի պաշտպան Հրանտ Անանյանի՝ ՊՆ-ի հրամանը ուսումնասիրելուց պարզ է դարձել, որ գնահատողական ձևակերպումները ըստ էության քրեաիրավական գնահատականի պետք է արժանանային, սակայն քրեական գործից պարզ է դառնում, որ նման գանահատական անգամ չի տրվել որևէ մեկի գործողություններին:   

Նշենք նաև, որ քրեական գործով որպես փաստաթուղթ գործին կցվել է լրատվական կայքերից մեկի՝ մահացած Մանուչար Մանուչարյանի մոր հետ հարցազրույցը:   

Զինծառայողի մահից հետո, որպես ինքնասպանության վարկած, շրջանառվել են նրա աղանդավորական լինելու մասին լուրերը, սակայն մահացած զինծառայողի մայրը հերքել է այս տեղեկությունը և նշել, որ  իրենց ընտանիքը նոր է ոտքի կանգնել դժվարություններից, ուստի՝ որդին ինքնասպանության չէր գնա:   

Այս փաստաթղթի վերաբերյալ ամբաստանյալ Բաբկեն Գաբոյանի պաշտպան Հրանտ Անանյանը հայտարարությամբ հանդես եկավ, նշելով, որ Մանուչար Մանուչարյանի մայրը չի դատակոչվել և չի հարցաքննվել գործի շրջանակներում, սակայն լրատվամիջոցին հարցազրույց է տվել, որ որդին որևէ պատճառ չէր կարող ունենալ ինքնասպանություն գործելու համար:    

Պաշտպանը նշվածի վերաբերյալ հետագայում համապատասխան միջնորդությամբ հանդես կգա:   

Փաստաթղթերի հետազոտությունը կշարունակվի հաջորդ նիստում:
1039
Print
ռազմավարական դատավարություններ
անմեղ մարդը մահվան է դատապարտվել 29.12.2015 | ռազմավարական դատավարություններ

անմեղ մարդը մահվան է դատապարտվել

Երբ բարձրաստիճան պետական չինովնիկները խոսում են ռազմական բարեփոխումների մասին, նրանք հիշատակում են բանակի բարձր պաշտպանունանկության, կառուցվածքային վերափոխումների- հաջողությունների մասին: Սրա հետ մեկտեղ նրանք միշտ լուռ են, որ բանակում սպանում են, որ բանակը ապրում է իր պատկերացումներով

բանակում  ծանր հանցագործությունների համար պատասխանատվություն են կրում թույլ օղակները 25.09.2015 | ռազմավարական դատավարություններ

բանակում ծանր հանցագործությունների համար պատասխանատվություն են կրում թույլ օղակները

Զինծառայող Մանուչար Մանուչարյանի մահվան դեպքից  հետո,  ՀՀ Պաշտպանության նախարարի հրամանով նշված զորամասի հրամանատարության և սպայական անձնակազմի  նկատմամբ հայտարարվել է խիստ նկատողություն: Այս մասին հայտնի է դարձել դատական նիստի ժամանակ, երբ հետազոտվել են  քրեական գործ

«Մեր էրեխեքը չեն նեղացրել Մանուչարին» 20.06.2015 | ռազմավարական դատավարություններ

«Մեր էրեխեքը չեն նեղացրել Մանուչարին»

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: