լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
20.06.2015 | ռազմավարական դատավարություններ

«Մեր էրեխեքը չեն նեղացրել Մանուչարին»

«Մեր էրեխեքը չեն նեղացրել Մանուչարին»

քննիչը մի դեպքում բռնությամբ է կորզել ցուցմունքները, մյուս դեպքում՝ թելադրել է

Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Երեւանի զորամասերից մեկում մահացած Մանուչար Մանուչարյանի գործով դատաքննությունը: Մանուչարի զինակից ընկերները՝ Բաբկեն Գաբոյանն ու Արման Ստեփանյանը մեղադրվում են զինվորի նկատմամբ բռնի գործողություններ կատարելու մեջ, ինչի հետեւանքով Մանուչարն ինքնասպանություն է գործել:

Մեղադրյալների ծնողները «forRights.am»-ի հետ զրույցում կարծիք հայտնեցին, որ իրենց որդիներն այս գործում ընդամենը քավության նոխազներ են:

«Մեր էրեխեքը Մանուչարի մահվան հետ կապ չունեն, իրենք չեն նեղացրել Մանուչարին»,- ասում է Բաբկենի հայրը՝ Գրիգոր Գաբոյանը:

Նա հերքում է նախաքննական մարմնի այն եզրահանգումը, թե իր որդին հեղինակություն է եղել զորամասում եւ օգտագործելով այդ հեղինակությունը՝ ճնշել է զինակից ընկերներին:

Զինակից մյուս ընկերոջ՝ Արմանի հայրը՝ Արթուր Ստեփանյանը, համոզված է, որ արդար քննության դեպքում՝ կբացահայտվեր իրականությունը, եւ իր տղան այժմ կալանքի տակ չէր լինի: Արման Ստեփանյանը զորացրվելուց մեկ շաբաթ անց կալանավորվել է, շուրջ մեկ տարի գտնվում է կալանավայրում:

«Ես հուսով եմ, որ դատավորը արդար դատ կանի ու ճիշտը կպարզվի»,- ասում է Արթուր Ստեփանյանը: Նա դժվարանում է ասել, թե որն է այդ ճիշտը, միայն վստահ է, որ իր տղան անմեղ է:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ռուբեն Մարտիրոսյանը վստահ է, որ Մանուչարը ոչ թե ինքնասպանություն է գործել, այլ նրան սպանել են:

«Ես չգիտեմ, թե ով է սպանել Մանուչարին, բայց իրենք գիտեն, քանի որ այդ զորամասը վերահսկվում է տեսախցիկներով: Իրենք հենց առաջին օրվանից էլ տեղյակ են, թե ինչ է կատարվել իրականում»,- «forRights.am»-ի հետ զրույցում ասաց Ռուբեն Մարտիրոսյանը:

Հիշեցնենք, որ դատարանում վկաներից երկուսն արդեն հրաժարվել են նախաքննության ընթացքում տված իրենց ցուցմունքներից՝ հայտարարելով, որ քննիչը մի դեպքում բռնությամբ է կորզել ցուցմունքները, իսկ մյուս դեպքում պարզապես թելադրել է վկային իր ցուցմունքը:

Այսօրվա դատական նիստին դատավոր Արթուր Մկրտչյանը մեղադրող դատախազ Ամիրյանին հարցրեց, թե արդյոք նա ընթացք տվել է վկա Արման Սահակյանի հայտարարությանն այն մասին, որ քննիչն իրեն թելադրել է նախաքննության ընթացքում տված ցուցմունքները: Դատախազը հայտարարեց, որ թեեւ վկան պնդում է, որ իր նկատմամբ բռնություն չի կիրառվել, սակայն, այնուամենայնիվ, «նրա ցուցմունքները կարժանանան համապատասխան ուշադրության»:   

Այսօր դատարան չէր ներկայացել վկա Լավրենտ Դավթյանը. դատավորը նրան բերման ենթարկելու մասին որոշում կայացրեց: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունիսի 30-ին՝ ժամը 15:00-ին:

Արման Ղարիբյան   
1053
Print
ռազմավարական դատավարություններ
անմեղ մարդը մահվան է դատապարտվել 29.12.2015 | ռազմավարական դատավարություններ

անմեղ մարդը մահվան է դատապարտվել

Երբ բարձրաստիճան պետական չինովնիկները խոսում են ռազմական բարեփոխումների մասին, նրանք հիշատակում են բանակի բարձր պաշտպանունանկության, կառուցվածքային վերափոխումների- հաջողությունների մասին: Սրա հետ մեկտեղ նրանք միշտ լուռ են, որ բանակում սպանում են, որ բանակը ապրում է իր պատկերացումներով

բանակում  ծանր հանցագործությունների համար պատասխանատվություն են կրում թույլ օղակները 25.09.2015 | ռազմավարական դատավարություններ

բանակում ծանր հանցագործությունների համար պատասխանատվություն են կրում թույլ օղակները

Զինծառայող Մանուչար Մանուչարյանի մահվան դեպքից  հետո,  ՀՀ Պաշտպանության նախարարի հրամանով նշված զորամասի հրամանատարության և սպայական անձնակազմի  նկատմամբ հայտարարվել է խիստ նկատողություն: Այս մասին հայտնի է դարձել դատական նիստի ժամանակ, երբ հետազոտվել են  քրեական գործ

«Մեր էրեխեքը չեն նեղացրել Մանուչարին» 20.06.2015 | ռազմավարական դատավարություններ

«Մեր էրեխեքը չեն նեղացրել Մանուչարին»

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: