լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
8.08.2018 | իրադարձություն

Արդարադատության նախարարն այցելեց Արմավիր քրեակատարողական հիմնարկ

Արդարադատության նախարարն այցելեց Արմավիր քրեակատարողական հիմնարկ
Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայության պետ Արտյոմ Մխոյանի ուղեկցությամբ երեկ շրջայց է կատարել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում:

Շրջայցի ընթացքում առաջին հանդիպումը քրեակատարողական հիմնարկի անձնակազմի հետ էր, որոնց ուղղված իր խոսքում նախարարը նշել է, որ հանրության սպասելիքները մեծ են քրեակատարողական համակարգից և, որ տարիների ընթացքում պատժի կատարումն ապահովող ծառայության վերաբերյալ հանրության շրջանում կան ձևավորված կարծրատիպային ընկալումներ՝ թե´ օբյեկտիվ, թե´ սուբյեկտիվ դրդապատճառներով: 

Նախարար Զեյնալյանը ընդգծել է, որ քրեակատարողական ծառայությունում իրականացվող բարեփոխումները պետք է տեսանելի դառնան նաև հասարակությանը, որի իրագործման քաղաքական կամքն ու շարժառիթը ներկայիս Կառավարությունն ունի:Այնուհետև, նախարար Զեյնալյանը ՔԿԾ պետ Արտյոմ Մխոյանի և «Արմավիր» ՔԿՀ պետ Խաչիկ Հարությունյանի ուղեկցությամբ քրեակատարողական հիմնարկում կատարած շրջայցի ընթացքում ծանոթացել է կարճատև տեսակցությունների համար նախատեսված խցերին և տեղում քննարկել դատապարտյալների հետ նրանց հարազատների անմիջական շփումն ապահովելու նպատակով դրանց բարելավման հնարավոր տարբերակները: 

Շրջայցը շարունակվել է քրեակատարողական հիմնարկի բուժմասում, որտեղ նախարարին զեկուցվել են դատապարտյալների առողջության առաջնային պահպանման համար ՔԿՀ-ում առկա հնարավորությունները: Նախարարը եղել է նաև քրեակատարողական հիմնարկի խոհանոցում, ծանոթացել մատուցվող սննդացանկին և դրա պատրաստման պայմաններին, իսկ գրադարանում ծանոթացել է ՀՀ ԱՆ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից իրականացվող կրթական ծրագրերին և դատապարտյալների կողմից դրանց հաճախելիության ցուցանիշներին:

Նախարարի շրջայցը շարունակվել է «Արմավիր» ՔԿՀ-ի 1-ին 2-րդ 4-րդ մասնաշենքերում, որտեղ նա տեղում ծանոթացել է բանտախցերում դատապարտյալների պահման պայմաններին, զբոսանքի տևողությանը և մի շարք այլ հարցերի:

Արտակ Զեյնալյանը շրջայցի ընթացքում նաև կարճատև զրույց է ունեցել որոշ ցմահ դատապարտյալների հետ, լսել նրանց խոսքը՝ փորձելով իրավունքի և լիազորությունների շրջանակում օգտակար լինել նրանց:

ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
176
Print
իրադարձություն
«Սահմանադրության մեջ որևէ վերապահում չկա անձեռնմխելիության մասով: Եթե դժգոհողներ կան, թող դժգոհեն Սահմանադրությունից» 14.08.2018 | իրադարձություն

«Սահմանադրության մեջ որևէ վերապահում չկա անձեռնմխելիության մասով: Եթե դժգոհողներ կան, թող դժգոհեն Սահմանադրությունից»

«Ցավալի է, որ Հայաստանում որևէ պետական մարմին իրեն իրավունք է վերապահում դատարանի որոշումն անվանել «ապօրինի»: Այդ պետական մարմինը լավ չի պատկերացնում իր ասած արտահայտության իմաստը և իր սեփական լիազորությունենրի շրջանակը»,- այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց Ռոբերտ Քոչարյանի շահերի

Որևէ մեկը չի մոռացել և չի մոռանա մարտի 1-ը 14.08.2018 | իրադարձություն

Որևէ մեկը չի մոռացել և չի մոռանա մարտի 1-ը

«Ես տեսել եմ մարտի 1-ը և չեմ կարող մոռանալ: Անմոռանալի են արյան լճակները, ջարդած, ջախջախված գլուխները, փողոցում մանկահասակ մորը դուբինկաներով խփելը, ոստիկանական այդ թշնամական վերաբերմունքը: 80 ականատեսի հետ ենք խոսել, ահավոր բաներ են պատմել: Ո՞վ է դա արել, ո՞վ է այդ ամենի պատասխանատուն:

Պետության առաջ հանցագործություն կատարած բոլոր անձինք ենթարկվելու են պատասխանատվության 14.08.2018 | իրադարձություն

Պետության առաջ հանցագործություն կատարած բոլոր անձինք ենթարկվելու են պատասխանատվության

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում ուղիղ եթերով դիմել է քաղաքացիներին՝ հրավիրելով մասնակցել օգոստոսի 17-ին, ժամը 18:30ճին Հանրապետության հրապարակում անցկացվելիք հանրահավաքին: Վարչապետը խոսել է նաև Հայաստանում օրինականության հաստատման անհրաժեշտությունից՝ այն համարելով այլընտրա

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: